Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի կատարելագործվել է Փարիզում և Քեմբրիջում: 1729-1736 թթ. Բերնում աշխատել է որպես մունիցիպալ բժիշկ և քաղաքային գրադարանի պահապան:


Հալլերի առաջին գիտական աշխատանքը նվիրված է Ալպերի ֆլորային, ինչը նա ուսումնասիրել է Շվեյցարիայի կանտոններով ճանապարհորդելու ընթացքում: Աշխատանքը հրապարակվել է 1727 թ.. Հալլերը նաև շարունակեց բույսերի դասակարգումն ըստ դրա արտաքին տեսքի ու պտղի կառուցվածքի: Սակայն նրա գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը եղել է մարդու ֆիզիոլոգիան:


Հալլերը ուսումնասիրել է մկանաթելերի հատկությունները՝ դրանց ամրությունը, համապատասխան նյարդի կամ հենց մկանի գրգռման դեպքում կծկման և գրգռումը դադարեցնելու դեպքում ելային վիճակին հասնելու ունակությունը: Նա առաջիններից էր, ով ուսումնասիրեց օրգանիզմի գործունեությունն ամբողջությամբ: Հետազոտել է մարդու գլխուղեղի անատոմիան, նկարագրել, թե ինչպես են միմյանց հետ փոխազդում նյարդային վերջույթները, ինչպես նաև ուսումնասիրել է սրտի աշխատանքը և զարկերակի առանձնահատկությունները:


Հալլերի հետազոտությունների արդյունքները անատոմիայի և բուսաբանության բնագավառներում մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունը:
Հալլերը հայտնի է դարձել նաև որպես գրող: Նրա «Ալպեր» պոեմը հրատարակվել է 1729 թ.ն: Ավելի ուշ լույս են տեսել նաև նրա մյուս ստեղծագործությունները՝ «Շվեյցարական բանաստեղծություններ» հավաքածուն (1732 թ.), «Ալֆրեդ. անգլո-սաքսերի թագավոր»-ը (1773 թ.), որտեղ հեղինակը պատմում է պետական համակարգի տարբեր ձևերի մասին, և «Չարի ծագման մասին» (1734 թ.) փիլիսոփայական պոեմը, որը թարգմանվել է ռուսերեն Ն. Մ. Կարամզինի կողմից:


Ալբրեխտ Հալլերը մահացել է 1777 թ. դեկտեմբերի 12-ին:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. ru.wikipedia.org
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ