Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին

1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին

ահարաշի Մահեշ Յոգին  ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու Բրահամանդա Սարասվատին Ալլահաբադում է գտնվում, Մահարաշին այդ խնդրանքով դիմում է նրան:

 

Գուրուն համաձայնվում է միայն այն պայմանով, որ նա սկզբում ավարտի իր ուսումը: Մահարիշին ավարտում է համալսարանն ու քսան տարի անցկացնում  Գուրու Դեվ Բրահամանդա Սարասվատիի հետ՝ աշխատելով ու սովորելով: 


Այդ ընթացքում Մահարաշին Գուրուն դառնում է Դեվի ամենամոտ աշակերտը, ժառանգում նրա ուսմունքների իմաստունությունն ու գիտելիքները: Ստացած ամբողջ գիտելիքներով նա որոշում է առանձնանալ Հիմալայներում: Սակայն մենության երկու տարիներից հետո զգում է դեպի աշխարհ վերադառնալու կանչը և ուղղվում դեպի հարավային Հնդկաստան: Այնտեղ բնակիչների խնդրանքով սկսում է դասախոսություններ կարդալ, որոնց նկատմամբ հետաքրքությունը շատ մեծ էր: Նրան դասախոսություններ կարդալու են հրավիրում նաև այլ քաղաքներ, և կես տարի նա անց է կացնում տարբեր քաղաքներում դասախոսություններ կարդալով ու տրանսցենդենտալ մեդիտացիա սովորեցնելով:


Երկու տարի նա ճանապարհորդում է ամբողջ Հնդկաստանով՝ մարդկանց ծանոթացնելով տրանսցենդենտալ մեդիտացիայի հետ: 1958 թ.ն կազմակերպում է հոգևոր վերածննդի համաշխարհային շարժումը: Մահարիշի՝ն մարդկանց վեդայական գիտելիքներ սովորեցնելով, այցելում է Սինգապուր և Հավայներ, 1959 թ. Ուղեվորվում Կալիֆորնիա, այնուհետև՝ Նյու-Յորք, այնտեղից էլ՝ Եվրոպա:


Տարեվերջին պարզվում է, որ շատերը հետաքրքրված են տրանսցենդենտալ մեդիտացիայով: Մահարիշին հասկանում է, որ հետագայում ինքը միայնակ չի կարող բոլոր ցանկացողներին սովորեցնել, և որոշում է կազմակերպել տրանսցենդենտալ մեդիտացիայի ուսուցիչների պատրաստման դասընթացներ: Արդյունքում նա ստեղծում է ուսուցիչների պատրաստման կենտրոն սկզբում Հնդկաստանում, հետո նաև՝ Եվրոպայում: Քանի որ նրա գործունեությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում ուսանողների և երիտասարդների շրջանում, 1963 թ. Մահարիշին ստեղծում է Մեդիտացիայի միջազգային ուսանողական հասարակություն:


Մահարաշի Մահեշ Յոգին գիտակցության ոլորտում լայնորեն ճանաչված է որպես ականավոր գիտնական և ժամանակակից Գուրուի ոլորտում՝ մեծագույնը: Նա է վերականգնել վեդայական գրականությունը, ինչը հազարավոր տարիներ գոյություն է ունեցել մասնատված ձևով, և իր ամբողջ տեսական և գործնական նշանակությամբ համակարգել ամբողջական գիտության տեսքով: 


Մահարաշի Մահեշ Յոգին մահացել է 2008 թ. փետրվարի 5-ին Հոլանդիայում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. yogalight.org.ua
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ