Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը

1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը

Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական, այնպես էլ տեխնիկական մի շարք հարցեր:
Արդեն այսօր կան մեթոդներ, որոնք թույլ են տալիս մեծ վստահությամբ ասել, որ տեխնոլոգիայի հարցը մեծամասամբ լուծված է:

 

Բարձրագույն կենդանիների կլոնավորման մեթոդներից ամենահաջողվածը «միջուկի տեղափոխումն» է: Հենց այս մեթոդն էր կիրառվել Մեծ Բրիտանիայում Դոլի ոչխարի կլոնավորման համար, որը, ինչպես հայտնի է, ապրեց վեց տարի, ինչը բավարար է փորձարկման հաջովածության մասին խոսելու համար:


Գիտնականների կարծիքով այս տեխնիկան այսօր առկա մեթոդներից լավագույնն է, որպեսզի մեկնարկի մարդու կլոնավորման անմիջապես մշակումը: Սակայն այստեղ կան նաև մի շարք լուրջ սահմանափակումներ:


Առավել սկզբունքային սահմանափակումը գիտակցության կրկնության անհնարինությունն է, իսկ դա նշանակում է, որ ամբողջովին նույնական անհատների մասին խոսք լինել չի կարող. դրանց չափն ու սահմանը դեռ պետք է ուսւոմնասիրվեն: Վտանգ է ներկայացնում նաև կլոնավորման ժամանակ սխալների մեծ տոկոսը, որոնք չեն բացառի մարդ-այլանդակների հայտնվելու հնարավորությունը, ինչպես նաև հայրության, մայրության, ժառանգության, ամուսնության և շատ այլ խնդիրներ:


Որպես Մարդու իրավունքների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի լրացում 1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվեց Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրած եվրոպական երկրների ներկայացուցիչները այս քայլով որոշեցին ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը:


Ստորագրմանը մասնակցել է 19 երկիր: Դրանք են. Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Նորվեգիան, Պորտուգալիան, Ռումինիան, Սան-Մարինոն, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Մակեդոնիան և Թուրքիան:


Չնայած Ռուսաստանը չմասնակցեց Արձանագրությանը, բայց նա ետ չմնաց համաշխարհային միտումներից՝ ժամանակի կանչին պատասխանելով 2002 թ. մայիսի 20-ին «Մարդու կլոնավորման ժամանակավոր արգելման մասին» Դաշնային օրենքի ընդունումով: Եվ այսօր էլ Ռուսաստանում մարդու կլոնավորման արգելումը շարունակում է գործել:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. medportal.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ