Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը

Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը

Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ: 1928 թ. ստացավ հոգեբանության  մագիստրի, իսկ 1931 թ.՝ դոկտորի աստիճան:


Սկզբնապես Ռոջերսին հետաքրքրում էին երեխաների հոգեբանության խնդիրները, ավելի ուշ գիտնականի հետաքրքրությունները տեղափոխվեցին դեպի հոգեթերապիայի և «Ոչ հրահանգային խորհրդատվության» մոտեցման մշակման կողմը: Ռոջերսը պնդում էր, որ «այցելուն» հենց ինքը ամենալավը գիտի, թե ինչումն է իր խնդիրը, քան ցանկացած մեկը, և խորհրդատուի հետ միասին կարող է հենց ինքը գտնել այդ խնդրի լուծումը: Խորհրդատուն չի ուղղորդում, խորհուրդներ չի տալիս, չի մեկնաբանում, չի գովում, հանդիմանանք չի արտահայտում, առաջարկներ չի անում:


Նրա կողմից հիմնականում կիրառվող տեխնիկան «զգացմունքների արտացոլումն» է. ամեն անգամ, երբ այցելուն խոսում է, խորհրդատուի արձագանքի նպատակը այցելույին տեղեկացնելն է, թե ինչպես է ինքը՝ խորհրդատուն, հասկանում նրա միտքը կամ զգացմունքները: Այսպիսի հոգեբանական հայելու օգնությամբ այցելուն իր սեփական խնդիրներն ավելի լավ է հասկանում:


Ռոջերսը եկավ այն եզրակացության, խորհրդատուի կառուցողական մոտեցումն ավելի մեծ նշանակություն ունեի, քան նրա տեխնիկան: Անհատականության հոգեթերապևտիկ փոփոխության համար անհրաժեշտ պայմանները ստեղծվում են, եթե խորհրդատուն ունակ է պատշաճություն, կարեկցանք, այցելուի աշխարհի ըմբռնում և այդ ըմբռնումը այցելուին հասցնելու ունակություն ցուցաբերել, ինչպես նաև, ցուցաբերել անվերապահ դրական վերաբերմունք, այսինքն, անկախ այցելուի խնդիրներից և հակահասարակայնության աստիճանից՝ նրա անհատականության ընդունումը և հարգանքը:


Չնայած Ռոջերսի ձեռքբերումները ողջունելի էին գործընկերների կողմից՝ «Հայացք դեպի հոգեթերապիան: Մարդ դառնալը» գրքում նրա ընտրյալ էսսեների հրապարակումից հետո միայն (1961 թ., ռուսերեն թարգմանությունը՝ 1994 թ.) գիտնականի ջանքերը ոչ մասնագետ-ընթերցողների լայն շրջանակի ուշադրությունը գրավեցին:


Ռոջերսը մահացել է 1987 թ. Կալիֆորնիա նահանգում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. vk.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ