Պատմության էջերից
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև հիմնել է «Telegraph and Texas Redister» շաբաթաթերթը:
Բերդենին են պատկանում մի շարք հայտնագործություններ, օրինակ, լողափում փոխվելու համար շարժական խցիկը (տնակը), մեխանիկական թիերով շոգենավերը, խորտիկների (նախուտեստների) համար պտտվող սեղանը և այլն: Սակայն ավելի շատ ֆինանսական հաջողություն և հռչակ նրան բերեցին սննդամթերքի պահածոյացման բնագավառում կատարված հայտնագործությունները:
Բորդենը սկզբում զբաղվեց «մսային բիսկվիտների» պատրաստմամբ, որոնք երկար ժամանակ կարող էին պահպանվել և անփոխարինելի էին երկար ճանապարհորդությունների ժամանակ: Դրանք 1851 թ. Միջազգային Լոնդոնյան ցուցահանդեսում մրցանակ ստացան: Սակայն, չնայած դրան, ուտեստն իր տհաճ համի պատճառով տարածում չգտավ:
Այնուհետև Բորդենը սկսեց աշխատել կաթի պահպանման ժամկետների մեծացման խնդրի շուրջ: Այդ ժամանակ նա կորցրեց կնոջը, աստիճանաբար նրա բիզնեսը վատացավ: Բորդենը բնակվում էր նկուղում և շարունակում կաթի հետ փորձարկումները:
Լուծումը նրան հուշում են կրոնական աղանդում, ուր նա մի օր գնացել էր իր երեխաներին այցելելու: Այստեղ Բորդենը նկատեց, որ աղանդավորները մրգերի ջերմամշակումն իրականացնում են վակուումային ջեռոցում: Տանը կաթի համար կիրառելով նմանատիպ մեթոդ և դրան շաքար ավելացնելով նա վերջապես հասավ ցանկալի արդյունքի:
Այսպես հայտնագործվեց խտացրած կաթը, որը հիանալի պահպանվում էր ոչ միայն սառը, այլև տաք պայմաններում: Կաթի պահածոյացման տվյալ տիպի համար արտոնագրի ստացումից հետո Բորդենը պայմանագիր կնքեց պարենային ապրանքների մեծածախ առևտրով զբաղվող հարուստ առևտրականի հետ, ով Նյու-Յորքում խանութների խոշոր ցանցի սեփականատեր էր: Այսպես հայտնագործողն իր և իր ընտանիքի համար ապահով ապագա ապահովեց:
Գեյլ Բորդենը մահացավ 1874 թ. հունվարի 11-ին: Իսկ խտացրած կաթն այսօր կա յուրաքանչյուր մթերային խանութում, և քչերը գիտեն, թե մենք ում ենք պարտական այս մթերքի համար:
09.11.2024 Կարդացեք նաև
04.02.2025
27.01.2025
12.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ