Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»

1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»

118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս անսպասելիորեն բացահայտեց  «ամենաթափանց» ճառագայթներ, որոնց ողջ աշխարհում այժմ անվանում են «X-ճառագայթներ» կամ «ռենտգենյան ճառագայթներ»:


Սա պատահեց այսպես.


1895 թ. նոյեմբերի 8-ին, երբ նրա ասիստենտներն արդեն տուն էին գնացել, Ռենտգենը դեռ շարունակում էր աշխատել: Նա բոլոր կողմերից սև խիտ թղթով ծածկված կատոդային խողովակում նորից միացրեց հոսանքը: Դրա մոտ դրված բարիումի պլատինացիանային բյուրեղները սկսեցին կանաչավուն գույնով լուսարձակել: Երբ գիտնականն անջատեց հոսանքը, բյուրեղների լուսարձակումն ընդհատվեց: Կատոդային խողովակին լարման կրկնակի տրման ժամանակ սարքի հետ կապ չունեցող բյուրեղների լուսարձակումը վերականգնվեց:


Հետագա հետազոտությունների արդյունքում գիտնականը եկավ այն եզրակացության, որ խողովակից դուրս է գալիս անհայտ ճառագայթում, ինչի պատճառով էլ նա դրանք հետագայում անվանեց իքս-ճառագայթներ:


Ռենտգենի փորձարկումները ցույց տվեցին, որ իքս-ճառագայթներն առաջանում են կատոդային խողովակի մեջ խոչընդոտի և կատոդային ճառագայթների բախման տեղում: Գիտնականը խողովակը սարքեց հատուկ կառուցվածքով, հակակատոդը տափակ էր, ինչն իքս-ճառագայթների մեծ հոսք էր ապահովում: Այս խողովակի շնորհիվ (այն հետագայում անվանվել է ռենտգենային) նա ուսումնասիրեց և նկարագրեց նախկինում անհայտ ճառագայթման հիմնական հատկությունները, որը հետագայում ստացավ «ռենտգենյան» անունը:


Ինչպես պարզվեց, իքս-ճառագայթումն ունակ է թափանցել շատ անթափանց նյութերի միջով, ընդ որում, այն ո´չ անդրադարձվում է, ո´չ էլ բեկվում: Ռենտգենյան ճառագայթումը իոնացնում է շրջապատող օդը: Բացի այդ, Ռենտգենի կողմից են արվել ռենտգենյան ճառագայթման օգնությամբ ստացված առաջին նկարները:


Գերմանացի գիտնականի կողմից արված բացահայտումը մեծ ազդեցություն ունեցավ գիտության զարգացման վրա: Ռենտգենյան ճառագայթների հետ փորձարկումներն ու հետազոտություններն օգնեցին նյութի կառուցվածքի մասին նոր տեղեկություններ ստանալ, որոնք այն ժամանակի այլ բացահայտումների հետ միասին ստիպեցին վերանայել դասական ֆիզիկայի մի շարք դրույթներ:


Կարճ ժամանակաշրջանից հետո ռենտգենյան ճառագայթները սկսեցին կիրառվել բժշկության մեջ և տեխնիկայի տարբեր բնագավառներում: Այս շրջադարձային բացահայտման համար, որը սկիզբ դրեց ատոմամիջուկային գիտությանը, 1901 թ. Ռենտգենին շնորհվել է ֆիզիկայի բնագավառում պատմության մեջ առաջին Նոբելյան մրցանակը:

Սկզբնաղբյուր. calend.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ