Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը

1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը

Փամպերսները մարդկության օգտակար հայտնագործություններից են։ 1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են միանվագ օգտագործման տակաշորերը՝ «Փամպերս» առևտրային ապրանքանիշով:

 

Նրանց ստեղծողը Վիկտոր Միլլզն է՝ ամերիկացի քիմիկոս, «Procter&Gamble» ընկերության առաջավոր տեխնոլոգ և համատեղելիության կարգով երեք փոքր թոռնիկների պապիկ:


Փամպերսների ստեղծման պատմությունը սկսվել է ավելի շուտ, երբ Միլլզը ստիպված էր հետևել իր թոռնիկներին: Բախվելով մի շարք անհարմարությունների հետ՝ բարուրները փոխելու, նա մտածեց. հարկավոր է լվանալու փոխարեն դեն նետել դրանք, որի համար պետք է գոյություն ունենա միանվագ օգտագործման տակաշոր (մի նյութից, որը լավ ներծծում է հեղուկը և չի խանգարում երեխայի շարժումներին), որը կարելի է փոխել արագ և առանց բարդությունների, իսկ հետո պարզապես դեն նետել:


Միլլզի գաղափարը ծալքավոր միջադիր ստեղծելու մեջ էր՝ կլանող բարձր հատկությամբ, իսկ արդեն այդ միջադիրը պլանավորվում էր դնել հատուկ ձևի պլաստիկ կիսավարտիքի մեջ: Առաջին մոդելները Միլլզը փորձել է իր թոռների վրա: Տնային փորձերը հաստատեցին գաղափարի  հեռանկարային լինելը:


Ամերիկյան բնակչությունը նոր ապրանքին բացասաբար արձագանքեց, քանի որ փորձերի համար ընտրվել էին չափազանց անբարենպաստ պայմաններ: Միանվագ օգտագործման տակաշորերը փորձել էին օգտագործել ամռանը Դալլաս քաղաքում, երբ +30°С-ից ջերմաստիճանը չէր իջնում: Պլաստիկ կիսավարտիքների պատճառով, որոնք հագցրել էին երեխաներին նման ջերմաստիճանային պայմաններում, նորածինների մոտ անմիջապես առաջացրեց մաշկի գրգռում: 


Բարեբախտաբար, մշակողները ձեռքերը վայր չդրին, և հետագա փորձերը մարդկության պատմության մեջ 1959թ. դարձրին հիշարժան տարեթիվ, որը նշանավորվեց միանգամյա օգտագործման տակաշորերի առաջին համընդհանուր բարեհաջող օգտագործմաբ:  Ստեղծողները հրաժարվեցին թանձր պլաստիկատից, արտադրանքը դարձավ ավելի փափուկ, ավելի լավ խոնավություն քաշող նյութից: Ընտանիքների երկու երրորդը, ովքեր մասնակցում էին փորձարկմանը, ընդունեցին այն փաստը, որ նոր միանգամյա օգտագործման տակաշորերն ավելի լավն են հներից և սովորականններից:


Դրական արձագանքները ոգևորեցին ոչ միայն Միլլզի, այլև    «Procter&Gamble» ընկերության  ղեկավարությանը: Առաջին տակաշորն անվանեցին «Pampers», անգլերեն  «pamper» բառից՝ «երես տալ» կամ «փայփայել», «քնքշակյաց դարձնել»: Նաև ստեղծվեց սարքավորում միանգամյա օգտագործման տակաշորերի համընդհանուր օգտագործումն ապահովելու համար, և վաճառքի դրվեցին առաջին փամպերսները:
Փամպերսների հայտնագործության ժամանակվանից նրանց արտադրության տեխնոլոգիան և նյութերը կատարելագործվել են: Ժամանակակից փամպերսները բացառում են նորածնի նուրբ մաշկի և գրգռող նյութերի  շփումը` նվազեցնելով նաև շփումը խոնավության հետ: Բացի այդ, նրանք լինում են տարբեր ձևերի և չափերի՝ կախված երեխայի քաշից ու սեռից:


Այսօր՝ մանկական տակաշորերի հետ մեկտեղ, կան մեծահասակների, անգամ կենդանիների համար: Ավելին, այդ օգտակար հայտնագործությունը վաղուց լքել է Երկրի սահմանները և առանց նրանց գլուխ չի գալիս որևէ տիեզերական թռիչք: Դրանք նաև օգտագործում են,  օրինակ, երկարատև  ավտոմոբիլային մրցարշավներում և այլ նմանատիպ իրավիճակներում,  իսկ միանգամյա օգտագործման  տակաշորերի համաշխարհային շուկան  ամեն տարի կլանում է արտադրանքը միլիարդավոր դոլլարների ծավալով: 

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ