Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

ԴՆԹ-ն հայտնագործողի՝ որդուն գրած նամակը վաճառվել է 5.3 մլն դոլարով

ԴՆԹ-ն հայտնագործողի՝ որդուն գրած նամակը վաճառվել է 5.3 մլն դոլարով

Հանրահայտ բրիտանացի գիտնական, մոլեկուլյար կենսաբան Ֆրենսիս Կրիկի՝ իր որդուն գրած նամակը, որում հեղինակը խոսել է ԴՆԹ հայտնագործման մասին, Նյու Յորքում Christie's-ի կազմակերպած աճուրդի շրջանակերում վաճառվել է 5.3 մլն դոլարով։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, աճուրդի փորձագետները կանխատեսել էին, որ այն կվաճառվի 1 մլն դոլարով։ Սակայն նմուշն իսկական ռեկորդ է սահմանել՝ դառնալով աճուրդի միջոցով երբևէ վաճառված ամենաթանկ նամակը։ 

 

12-ամյա որդուն ուղղված 7 էջանոց նամակում գիտնականը մեծ ոգևորությամբ տղային պատմում է ԴՆԹ-ի հայտնագործման և դրա կառուցվածքի մասին՝ այն բնութագրելով որպես հիասքանչ։

 

Բացի նամակից, այսօր աճուրդի կհանվի նաև Կրիկի՝ 1962թ. ստացած Նոբելյան մրցանակի մեդալը, որը նախատեսվում է վաճառել կես միլիոն դոլարով։ Կրիկի ընտանիքի անդամները նշել են, որ նամակի և մեդալի վաճառքը համընկնում է ԴՆԹ-ի պատմական բացահայտման 60-րդ և Նոբելյան մրցանակը ստանալու 50-րդ տարեդարձին։ 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ