Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պատմության էջերից

1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի գիտնական Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C (ասկորբինաթթու)

1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի գիտնական Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C (ասկորբինաթթու)

 Վիտամին  С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար:

 

Նա հիմնական դեր է կատարում կոլագենի ձևավորման մեջ, որն անհրաժեշտ է հյուսվածքների բջիջների, լնդերի, արյունատար անոթների, ոսկրերի և ատամների  աճի և վերականգնման համար, ինչպես նաև նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանը:


Վիտամինների գոյության մասին գիտնականները կռահել էին Կինգի բացահայտումից շատ ավել վաղ։ Դեռևս 1880 թ. ռուս կենսաբան Նիկոլայ Լունինը՝ Տարտուսի համալսարանից, անցկացրեց մկների վրա փորձեր նշյալ ուղղությամբ և իր դիսերտացիոն աշխատանքի մեջ եզրահանգում կատարեց ինչ-որ անհայտ նյութի գոյության մասին, որի ոչ մեծ քանակությունն անհրաժեշտ է կյանքի համար: Այն ժամանակ Լունինի եզրահագումը թերահավատորեն ընդունվեց գիտական հանրության կողմից:


1927 թ. հունգարացի կենսաքիմիկոս Ալբերտ Սենտ-Դյորին առանձնացրեց նյութ, որը, ինչպես արդյունքում ապացուցեց Կինգը, անհրաժեշտ էր օրգանիզմին  լնդախտի կանխման համար: Քրտնաջան հետազոտություններից  հինգ տարի անց Կինգը կիտրոնի հյութից առանձնացրեց այդ նյութը, որն ավելի ուշ կոչվեց վիտամին C:


Նշյալ վիտամինի կառուցվածքային բանաձևը բավականաչափ արագ սահմանվեց, և 1933 թ. գիտնական Գովարդն ու Ռեյնստեյնը սինթեզեցին այն: Վիտամին C-ն կամ ասկորբինաթթուն անգույն, ջրում հեշտ լուծելի վիտամին է, պարունակվում է ցիտրուսների, որոշ հատապտուղների և կանաչ բանջարեղեն մեջ: Օրգանիզմների մեծամասնությունն այն սինթեզում է  գլյուկոզայից, մարդու օրգանիզմը ստանում է միայն սննդի հետ:


Մարդու համար վիտամին C-ն շատ կարևոր է: Այն նպաստում է վերքերի բուժմանը, խոլեսթերինի մակարդակի իջեցմանը, պաշտպանում է վարակներից, կանխարգելում թրոմբների առաջացումը: Վիտամին C-ի անհրաժեշտությունը մեծանում է հիվանդությունների, սթրեսների, թունավոր ազդեցությունների ենթակայության դեպքում: Վիտամինը մասնակցում է կյանքի համար  անհրաժեշտ քիմիական նյութերի մշակմանը, օգնում է օրգանիզմը թույներից մաքրելուն: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ վիտամին C-ի անբավարար քանակը հանգեցնում է օրգանիզմի ծերացմանը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»

118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. 10 կտավ, որոնց հերոսները բժիշկներ են
ԵՊԲՀ. 10 կտավ, որոնց հերոսները բժիշկներ են

Սիրելի՛ ապագա բժիշկներ, սովորողներ, այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք 10 կտավ, որտեղ արտահայտվել է բժշկի կերպարը, մասնագիտության դժվարություններն ու առավելությունները...

Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը
Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը

1992 հունիսի 3-ից մինչւ հունիսի 14-ը Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ համաժողովը դարձավ XX դարի վերջին տասնամյակի էկոլոգիական խոշորագույն ակցիան...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 15-ին ծնվել է ռուս և ֆրանսիացի կենսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իլյա Մեչնիկովը
Մայիսի 15-ին ծնվել է ռուս և ֆրանսիացի կենսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իլյա Մեչնիկովը

Իլյա Իլյայի Մեչնիկովը ծնվել է 1845թ. մայիսի (3) 15-ին Խարկովի Իվանովկա գյուղում, կալվածատիրոջ ընտանիքում: 1864թ. Մեչնիկովն ավարտել է Խարկովի համալսարանը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը

Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան,  նա ստիպված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը
Մայիսի 8-ին ծնվել է  Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը

Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը
1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը

Փամպերսները մարդկության օգտակար հայտնագործություններից են։ 1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են միանվագ օգտագործման տակաշորերը՝ «Փամպերս» առևտրային ապրանքանիշով...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ