Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Գիսավորը կործանել է դինոզավրերին. գիտնականներ

Գիսավորը կործանել է դինոզավրերին. գիտնականներ

Տիեզերական մարմինը, որը Երկրի հետ բախվել է 65 մլն տարի առաջ ու դարձել դինոզավրերի ոչնչացման պատճառ, ամենայն հավանականությամբ, եղել է գիսավոր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

 

Այդպիսին է հետազոտության եզրակացությունը, որի հեղինակները ենթադրում են, որ Մեքսիկայի Չիկսուլուբ խառնարանը ձևավորվել է իր չափերով շատ ավելի փոքր օբյեկտի հետ բախման հետևանքով, քան ավելի վաղ կարծում էին: Շատ գիտնականներ կարծում են, որ այն ձևավորվել է խոշոր ու համեմատաբար դանդաղ թռչող աստղակերպի ընկնելու հետևանքով: 

 

Նոր հետազոտության մանրամասները ներկայացվել են Լուսնի ու այլ մոլորակների ուսումնասիրության 44-րդ համաժողովի ժամանակ: Հետազոտության հեղինակները կոչ են անում զգուշորեն մոտենալ այդ հարցին: 

 

Հզոր բախումն առաջացրել էր հրդեհներ, երկրաշարժեր ու ուժեղ ցունամիներ: Մթնոլորտ արտանետված փոշու ու գազի ամպերը կարող էին մի քանի տարի Երկրի վրա գլոբալ սառեցում հարուցել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ