Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը

Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը

Է­րիխ Ֆրոմ­մը XX դա­րի մե­ծա­գույն սո­ցիալա­կան հո­գե­բան­նե­րից է, «հու­մա­նիս­տա­կան հո­գե­վեր­լու­ծու­թյան», նեոֆ­րեյ­դիզ­մի հիմ­նա­դիր­նե­րից (Կ. Խոր­նիի և Գ. Սալ­լի­վա­նի հետ միասին):­


Է­րիխը ծն­վել է 1900 թ. մար­տի 23­-ին Ֆրանկ­ֆուրտ-նա-Մայ­նում` գի­նու առևտ­րով զբաղ­վող հրեական ըն­տա­նի­քում։ Գիմ­նա­զիան ավար­տե­լուց հե­տո զի­նա­կից­նե­րի հետ հիմ­նում է «Հ­րեական ժո­ղովր­դա­կան կր­թու­թյան միու­թյու­նը», իսկ 1922 թ.` ավար­տե­լով Գեյ­դել­բեր­գի հա­մալ­սա­րա­նը, ստա­նում է փիլ­սո­փա­յու­թյան ոլոր­տում դոկ­տո­րի աս­տի­ճան: 


Էր­ի­խը, դառ­նա­լով Ֆրեյ­դի աշ­խա­տու­թյուն­նե­րի կողմ­նա­կի­ցը, ընդ­հա­նուր առ­մամբ` փո­խե­լով աշ­խար­հա­յաց­քը, տար­վում է հո­գե­վեր­լու­ծու­թյամբ՝ փոր­ձե­լով այն կի­րա­ռել բժշ­կա­կան պրակ­տի­կա­յում, ընդ որում` խո­րա­պես ու­սում­նա­սի­րե­լով տար­բեր կրոն­ներ:


33 տա­րե­կան հա­սա­կում` դառ­նա­լով Ֆրանկ­ֆուր­տի և Բեռ­լի­նի ինս­տի­տուտ­նե­րի ճա­նաչ­ված դա­սա­խոս, նա­ցիստ­նե­րի իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո, Ֆրոմ­մը ստիպ­ված է լի­նում ար­տա­գաղ­թել Գեր­մա­նիայից Մեք­սի­կա՝ չմո­ռա­նա­լով գրա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րի մա­սին:


­Հո­գե­վեր­լու­ծու­թյան վե­րա­բե­րյալ նրա հա­յացք­նե­րը շու­տով փոխ­վում են: Ֆրոմ­մը հե­ռա­նում է Ֆրեյդի ուս­մունքից, և դառ­նում հան­րա­ճա­նաչ` ինք­նու­րույն մշակ­ված անա­լի­տիկ սո­ցի­լա­կան հո­գե­բա­նու­թյան շուրջ սե­փա­կան աշ­խա­տանք­նե­րի հրա­պա­րա­կու­մից հե­տո, որում բա­ցատր­վում է մարդ-ան­հա­տի կոն­ցեպ­ցիան, որտեղ ու­սում­նա­սի­րու­թյան օբյեկտ են ան­հա­տի ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում հո­գե­բա­նու­թյան և սո­ցիոլո­գիայի մե­խա­նիզմ­նե­րի փո­խազ­դե­ցու­թյու­նը:


Ֆ­րոմ­մի ամե­նա­հայտ­նի աշ­խա­տանք­նե­րից կա­րե­լի է առանձ­նաց­նել «Ա­ռողջ հա­սա­րա­կու­թյուն» (1955 թ.), «Սի­րե­լու ար­վեստ» (1956 թ.), «Ժա­մա­նա­կա­կից մար­դը և նրա ապա­գան» (1959 թ.), «Մար­դու հո­գին» (1964 թ.), «Մարդ­կային դեստ­րուկ­տի­վու­թյան անա­տո­միա» (1973 թ.), «Ու­նե­նա՞լ, թե՞ լի­նել» (1976 թ.) և այլք:


Ֆ­րոմ­մը կյան­քից հե­ռա­ցել է 1980 թ. մար­տի 18­-ի­ն` Մու­րալ­տո­յում (Շ­վեյ­ցա­րիա):

Հեղինակ. calend.ru
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. rudocs.exdat.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ