Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից

1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից

Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ Քանայում, Խևրոնի մոտակայքում:

 

Ահա թե ինչ է այդ մասին ասվում Նոր Կտակարանում «Ծննդոց, 16»:


Աբրահամի կինը` Սառան, անպտուղ էր և վարձեց իր աղախնին՝ Հագարին, որպեսզի նա երեխա պարգևեր Աբրամին: «Եվ Սառան ասաց Աբրահամին. ահա Աստված արգելեց ինձ ծնել, ուրեմն աղախնիս մոտ մտիր, գուցե նրանից որդի ստանամ: Եվ Աբրահամը Սառայի ձայնին լսեց»: Մ. թ. ա 1910 թ. Ագարը որդի ունեցավ, որի անունն Իսմաիլ դրեցին: Սառան ընդունեց նրան, ինչպես այն ժամանակ ընդունված էր, իր ծնկների վրա՝ ինչպես իր հարազատ որդուն:


Սուրբ Գրքում խոսք է գնում այսպես կոչված ավանդական սուրոգատ մայրության մասին, երբ, ելնելով վերարտադրողական տեխնոլոգիաների չզարգացածությունից, ստիպված դիմում էին կին-դոնորի բնական սերմնավորմանը: Ընդ որում, իրավական տեսանկյունից, այդ որդիները համարվում էին աստվածաշնչյան մարգարեների և նրանց օրինական կանանց սեփական երեխաները:


1976 թ. միայն ԱՄՆ-ում լույս աշխարհ են եկել տասնյակ հազարավոր «սուրոգատ» երեխաներ, ովքեր հիմնականում «ավանդական» սուրոգատ մայրության ճանապարհով են լույս աշխարհ եկել:


Էքստրակորպորային բեղմնավորումը (ԷԿՕ) հայտնվել է միայն XX դարում: ԷԿՕ մեթոդի էությունը հետևյալն է. կնոջ օրգանիզմից դուրս ձվաբջիջը բեղմնավորում են արհեստական «in vitro» («փորձանոթ») պայմաններում, ստացված սաղմը պահում են ինկուբատորային պայմաններում` 2-5 օր, որից հետո տեղափոխում են արգանդի խոռոչ՝ հետագա զարգացման համար:


1978 թ. հուլիսի 25-ին Անգլիայի Օուլդեմ ոչ մեծ քաղաքում (Լանկաշիր կոմսություն) ծնվել է Լուիզա Բրաունը՝ առաջին երեխան, որը սաղմնավորվել է փորձանոթում: Որպեսզի փոքրիկ Լուիզան լույս աշխարհ գար, պահանջվել է ԷԿՕ ավելի քան 600 փորձ: Երեխային կրել է գենետիկ մայրը:


Գեստացիոն կամ ամբողջական սուրոգատ մայրության ծրագրով առաջին երեխան, երբ մայրը կրում է կենսաբանական ծնողների սաղմը, ծնվել է 1985 թ. հունվարի 4-ին` հյուսիսային Լոնդոնի կլինիկաներից մեկում: Սուրոգատ մայրը տիկին Կոտոնն է եղել և նա դուստր է ունեցել:


Այդ ժամանակվանից ի վեր աշխարհում շատ զույգեր, ովքեր ունեն վերարտադրողական խնդիրներ, կարողացան ծնողներ դառնալու երջանկութունը վայելել գեստացիոն սուրոգատ մայրության օգնությամբ: Սակայն, ամեն ինչ հեշտ չէ` թեմայի հետ կապված: Սուրոգատ մայրերը երբեմն չեն ցանկանում պատվիրատուներին տալ այդ երեխաներին: Կան նաև սուրոգատ մայրերի երեխաներից հրաժարվելու դեպքեր: Պատահական չէ եկեղեցու բացասական վերաբերմունքը սուրոգատ մայրության հանդեպ:


Ռուս Ուղղափառ եկեղեցու հասարակական կոնցեպցիայի հիմքերին համապատասխան՝ բժշկական օգնության թույլատրելի միջոցների շարքին կարող է դասվել արհեստական բեղմնավորումը տղամարդու սեռական բջիջներով, քանի որ այն չի խախտում ամուսնական միության ամբողջականությունը, սկզբունքային առումով չի տարբերվում բնական սաղմնավորումից և տեղի է ունենում ամուսնական հարաբերությունների կոնտեքստում:


Մանիպուլյացիաները, կապված սեռական բջիջների դոնորության հետ, խախտում են անձի ամբողջականությունը և ամուսնական հարաբերությունների բացառիկությունը՝ դրանցում թույլ տալով երրորդ կողմի ներխուժումը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. moskva.bezformata.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ