Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պատմության էջերից

Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում

Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում

Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը (հստակ ամսաթիվը դժվար է նշել. մոտավորապես սեպտեմբերից-հուլիս ընկած ժամանակահատվածում), և սկսվում էր հին եգիպտական տարվա «ախեթի» առաջին եղանակը:

 

Նեղոսի հեղեղումն անվանվում էր Վերին և Ստորին Նեղոսի աստծո՝ Հապիի գալուստով, որը առատության աստվածն էր: Դա սուրբ ժամանակաշրջան էր Եգիպտոսի համար, քանի որ երաշտը կարող էր կասկածի տակ դնել նրանց ֆիզիկական գոյությունը: Ուստի Սիրիուսի երևալով սկսվում էր հին եգիպտացիների կյանքի նոր շրջանը: 

 

Նոր տարվա պատրաստությունները սկսվում էին հեղեղումներից դեռ շատ առաջ: Տաճարների տնտեսություններում լավ սնում էին զոհաբերման համար նախատեսված ցլերին և թռչուններին, լրացուցիչ ուտելիքի պաշարներ էին հավաքում: Անգամ աղքատները փորձում էին նոր հագուստներով դիմավորել Նոր տարին: Մարդիկ կտոր էին գնում, կոշիկներ, անուշահոտ յուղեր: Քրմերը հաշվում էին հեղեղման օրը, և դրա նախօրեին մարդիկ հավաքվում էին գետի ափերին՝ անհամբերությամբ սպասելով ջրի բարձրանալուն: Մարդիկ բուռն ոգևորությամբ էին դիմավորում ջրի ալիքները: Ընդ որում՝ ամբոխի առջևում կանգնում էին քրմերը:

 

Հենց հեղեղման օրը եգիպտացիները զոհ էին մատուցում Հապի աստծուն, ջրի մեջ էին նետում պապիրուսի կտորներ, որոնց վրա թվարկում էին բարիքները: Ամոն աստծո (որի հետ երբեմն նույնացնում էին Հապի աստծուն), նրա կնոջ և որդու արձանները դնում էին նավի մեջ, որը Նեղոսի վրայով շրջում էր մեկ ամիս: Դա ուղեկցվում էր երգ ու պարով, ուրախությամբ: Ապա արձանները հետ էին տանում տաճար:

 

Նոր տարվա տոնակատարության ժամանակ եգիպտացիներն ունեին նաև ավանդույթ, որի համաձայն անոթները լցնում էին Նեղոսի «սուրբ ջրով», որը համարվում էր հրաշագործ: Մարդիկ այդ ժամանակ ազատվում էին ամեն տեսակի գործերից, այցելում էին իրենց ընկերներին ու հարազատներին և միասին հիշում իրենց նախնիներին ու փառաբանում աստվածներին:

 

Հաճախ հին եգիպտական Նոր տարին կապում են ևս մեկ աստծո՝ Երաժշտության և սիրո աստվածուհի Խաթխորի՝ Արևի աստված Ռայի դստեր պաշտամունքի հետ: Նոր տարուց երկու գիշեր առաջ գերագույն քուրմն իր օգնականների հետ Դենդերում Խաթխորի տաճարում աստվածուհու արձանի սուրբ մաքրման արարողություն էր անցկացնում: Իսկ Նոր տարվա նախորդ գիշերը («Ռայի գիշեր»), երբ տեղի էր ունենում Արևի աստծո պայքարը շթի աստվածների դեմ, անցկացվում էր հանդիսավոր երթ, որին քրմերի հետ հավասար մասնակցում էին փարավոնը և նրա կինը: Խաթխոր աստվածուհու արձանը տանում էին սրբազան նավակով և տեղադրում 12 սյուներով (խորհրդանշում է տարվա ամիսները) տաղավարում՝ տաճարի տետանիքին: Նոր տարում արևի առաջին շողի հայտնվելու պես վարագույրները բացվում էին, և աստվածուհու վրա սփռվում էր արևի լույսը՝ Ռա աստծո միստիկ օրհնանքը իր դստերը, տաճարին և ամբողջ աշխարհին:

 

 

4000 տարի առաջ Հին Բաբելոնում նույնպես նշում էին Նոր տարին: Այստեղ այն գալիս էր գարնանային գիշերահավասարից հետո (որը համարվում էր գարնան առաջին օրը)՝ առաջին նորալուսնի հետ: Իսկապես, գարունը բոլոր ժամանակներում համարվել է վերածննդի և ծաղկման շրջան: Տոնի օրերին կառավարչին մերկացնում էին և արտաքսում քաղաքից, և յուրաքանչյուրը 11 օրվա ընթացքում անում էր այն, ինչ ուզում էր: Ընդ որում՝ ամեն օրը յուրովի էր նշվում: Այնուհետև թագավորը շքեղ հագուստներով վերադառնում էր մեծ արարողության գլուխ: Ապա մարդիկ վերադառնում էին աշխատանքի և անցնում կարգապահ կյանքի: Ահա այսպես էին մարդիկ ամեն տարի սկսում Նոր տարին: 

 

Ինչպես տեսնում ենք, Նոր տարում կյանքում որևէ բան փոխելու ավանդույթը գալիս է Հին Բաբելոնից: Ի դեպ, այն ժամանակ ամենահայտնի երազանքը գյուղատնտեսական գործիքները վերադարձնելն էր:

 

Երկար ժամանակ հին հռոմեացիների համար Նոր տարին գալիս էր մարտի 1-ին: Մ.թ.ա. 46 թ. Հուլիոս Կեսար կայսրը գործարկեց նոր օրացույց, որն օգտագործվում է մինչ օրս, և Նոր տարին դրանից հետո նշվում է հունվարի 1-ին: Իսկ որպեսզի օրացույցը համընկներ արևի շարժի հետ, Կեսարը նախորդ տարին 365 օրից դարձրեց 445 օր:

Հունվարը խորհրդանշական ամիս է նոր տարին սկսելու համար: Այն իր անվանումը ստացել է հռոմեական երկդեմ Յունուս աստծո անունից: Աստված հետ է նայում Հին տարուն և առաջ՝ ապագային:

 

Հռոմեական ամանորյա տոնակատարությունները կոչվում էին Կալենդներ: Մարդիկ զարդարում էին իրենց տները, միմյանց նվերներ անում: Ստրուկները խմում էին տերերի հետ և մի քանի օր անում էին ինչ ցանկանում էին:

 

Հին սլավոնները հեթանոսական նոր տարին կապում էին Կոլյադա աստվածության հետ և նշում էին Ձմեռային գիշերահավասարի օրը: Գլխավոր խորհրդանիշը կրակի բոցն էր, որը պատկերում էր արևի լույսը, որը տարվա ամենաերկար գիշերից հետո պետք է գնալով ավելի վեր բարձրանար: 

 

Ամանորյա ծիսական բլիթը՝ կարավայը, նույնպես արևի տեսք ուներ: Այն կապվում էր նաև բեղմնավորության հետ, ինչը երևում է նաև նրա անունից (կորովա՝ կով): 

 

Հին ժամանակներում կարավայը պատրաստում էին քրմերը տարբեր ծեսերով և հատուկ արխայիկ միջոցներով, ինչպիսին էր, օրինակ, այն, որ ալյուր պատրաստելիս դիմում էին երկանքի օգնությանը: Տոնի նախօրեին աղջիկները փութաջանորեն ավլում էին սեղանի տակի աղբը, և եթե նրանց բաժին էր ընկնում հացի փշուր, նշան էր, որ նրանք այդ տարի պետք է ամուսնանային: 

 

Մի շարք ամանորյա ծիսակատարություններ անցկացնում էին երեխաները: Նրանք երգելով քայլում էին բակերով, որի համար նրանց առատորեն նվերներ էին տալիս: Երեխաների երգը հաճախ ուղեկցվում էր այծ, կով կամ այլ կենդանիներ մորթելով, որոնք մարմնավորում էին բեղմնավորություն: 

 

Հին Պարսկաստանում Նովրուզը նշվում էր գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ի լույս 22-ի գիշերը, որը նմանակում էր գարնան և բնության սկիզբը: «Նովրուզ» բառը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «նոր օր»: 

 

Դա իրանական օրացույցով «ֆարվադինի» առաջին օրն է: Այդ օրվանից մի քանի շաբաթ առաջ ցորենի կամ գարու հատիկներ էին աճեցնում: Մինչև Նոր տարի դրանք կանաչում էին, ինչը խորհրդանշում էր գարնան գալոստը և կյանքի նոր տարվա սկիզբը: Տոնի նախօրեին բոլորը հաշտվում էին, կարասները լցնում էին ցորենով, ջրով կամ կաթով. դա խորհրդանշում էր առատ բերք, բերքատու անձրևներ և առատ կաթ: 

 

Նովրուզի առավոտյան պետք էր արդեն ավարտած լինել տան հարդարանքը նռան և խնձորի ճյուղերով, ուտելիքը պետք է պատրաստ լիներ, իսկ աղբը՝ թափված: Դրանից հետո բացում էին «դոսթարխանը»՝ բազմաթիվ ազգային կերակուրներով, քաղցրավենիքով և խմիչքներով սփռոցը, և սկսում էին տոնական խնջույքը: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1911 թ. հունվարի 31 ծնվել է հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան
1911 թ. հունվարի 31 ծնվել է հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան

Նա այնքան թույլ էր ծնվել, որ ծնողները երկու ամիս անուն չեն տվել, մտածում էին, որ աղջիկը չի ապրի: Նա ոչ միայն ապրեց, այլև անցավ շատ փորձությունների միջով ու դարձավ XX դարի ամենահայտնի դեմքերից...

Նյարդավիրաբուժության ծնունդը` Արմենիա ԲՀԿ-ից. պատմական ակնարկ. armeniamedicalcenter.am
Նյարդավիրաբուժության ծնունդը` Արմենիա ԲՀԿ-ից. պատմական ակնարկ. armeniamedicalcenter.am

Հիվանդանոցի անցած ճանապարհը խոսուն վկայությունն է այն բանի, որ մարդիկ կարող են դիմել յուրաքանչյուր հիվանդության կապակցությամբ և ստանալ բարձրորակ բուժօգնություն: Սոկրատ Ստեփանի ՀովհաննիսյանԱրմենա ԲՀԿ-ն ամենահին հիվանդանոցներից է...

1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը

Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին

ահարաշի Մահեշ Յոգին  ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին

Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը

Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը

Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին 28 տարի առաջ Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից
1985 թ. հունվարի 4-ին 28 տարի առաջ Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից

Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
2000 թ. դեկտեմբերի 20-ին 12 տարի առաջ Մեծ Բրիտանիայի պառլամենտը հավանություն տվեց կլոնավորմանը բացառապես բժշկական նպատակներով
2000 թ. դեկտեմբերի 20-ին 12 տարի առաջ Մեծ Բրիտանիայի պառլամենտը հավանություն տվեց կլոնավորմանը  բացառապես բժշկական նպատակներով

2000 թ. դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը հավանություն տվեց օրինագծին, որը թույլ էր տալիս օգտագործել մարդու կլոնավորված սաղմերը բժշկական նպատակներով: Կողմ քվեարկեցին ազգային պառլամենտի վերին պալատի 212 անդամներ, դեմ՝ 92...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1859 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Լյուդվիգ Զամենհոֆը
1859 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Լյուդվիգ Զամենհոֆը

Լյուդվիգ Լազար Զամենհոֆը ծնվել է 1859 թ. դեկտեմբերի 15-ին  Ռուսական կայսրության  Գրոդնենի նահանգի Բելոստոկ քաղաքում: Մանկության  տարիներին տղան հետևում էր ռասաների միջև անըմբռնողության նկարներին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը
1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը

Լոնդոնի գրախանութներում 1859 թ. նոյեմբերի 23-ին վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի գրքի կանաչ հատորյակը՝ «Տեսակների ծագումը Բնական ընտրության ճանապարհով, կամ կյանքի համար պայքարում բարենպաստ ցեղերի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1763 թ. նոյեմբերի 23-ին Եկատերինա II Ռուսաստանում հաստատեց Բժշկական խորհուրդ
1763 թ. նոյեմբերի 23-ին Եկատերինա II Ռուսաստանում հաստատեց Բժշկական խորհուրդ

Եկատերինա II-ն իր թագավորության ամենասկզբում՝ 1763 թ. նոյեմբերի 23-ին, սահմանեց բժշկական խորհուրդ, որի առաջին նախագահը դարձավ բարոն Չերբակովը: Հենց նա բարձրացրեց ծաղիկի դեմ պատվաստում իրականացնելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ