Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

2000 թ. դեկտեմբերի 20-ին 12 տարի առաջ Մեծ Բրիտանիայի պառլամենտը հավանություն տվեց կլոնավորմանը բացառապես բժշկական նպատակներով

2000 թ. դեկտեմբերի 20-ին 12 տարի առաջ Մեծ Բրիտանիայի պառլամենտը հավանություն տվեց կլոնավորմանը  բացառապես բժշկական նպատակներով

2000 թ. դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը հավանություն տվեց օրինագծին, որը թույլ էր տալիս օգտագործել մարդու կլոնավորված սաղմերը բժշկական նպատակներով: Կողմ քվեարկեցին ազգային պառլամենտի վերին պալատի 212 անդամներ, դեմ՝ 92:

 

Այդ կերպ Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը աշխարհում, որտեղ օրինականացվեց մարդու սաղմերի կլոնավորումը: Սաղմերի բջիջները պետք է օգտագործվեն ծանր հիվանդությունների դեմ պայքարում՝ քաղցկեղ, սպիտակարյորնություն, Պարկինսոնի հիվանդություն:

 

Օրինագծի քննարկումը դրամատիկական բնույթ էր կրում: Կլոնավորման կողմնակիցները պնդում էին, որ որոշման  շտապ ընդունումը կյանքի և մահվան հարց է շատ մարդկանց համար: Սակայն, շատ մարդիկ կոչ էին անում համբերատարության և զգուշավորության:

 

Կառավարության պլանների դեմ հանդես եկան անգլիկական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Կենտերբերիյսկին, Միացյալ Թագավորության հիմնական կրոնական կոնֆեսիաների ղեկավարները, ինչպես նաև տիբեթցիների հոգևոր առաջնորդ Դալայ-լաման: Նրանց կարծիքով կլոնավորված սաղմի օգտագործումը գիտնականներին վեր է դասում Աստծուց՝ մարդու արարչից, որն անթույլատրելի է և՛ էթիկայի, և՛ բարոյականության տեսանկյունից:

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ