Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Առաջին բազմաբջիջ օրգանիզմները ապրել են ոչ թե ծովում, այլ ցամաքում. գիտնական

Առաջին բազմաբջիջ օրգանիզմները ապրել են ոչ թե ծովում, այլ ցամաքում. գիտնական

20-րդ դարի կեսին Ավստրալիայում հայտնաբերված հնագույն բազմաբջիջ օրգանիզմները կարող են լինել ոչ թե պրիմիտիվ ծովային անողնաշարարներ, այլ վերգետնյա քարաքոսներ` Nature ամսագրում հրապարակված հոդվածում հայտարարում է ամերիկացի գիտնականը: 

 

Առաջին բազմաբջիջ օրգանիզմները Երկրի վրա առաջացել են պրոտերոզոյան դարաշրջանում, որն ընդգրկում է մեզնից 2500-550 մլն տարի առաջ: 

 

Այսօրվա դրությամբ գիտնականները հայտնաբերել են ոչ մեծ թվով քարեգոյացություններ, որոնք վերաբերում են այդ շրջանին: Դրանցից առավել հայտնիները բազմաբջիջ օրգանիզմների դրոշմահետքերն են, որոնք հայտնաբերվել են 1947թ. Ավստրալիայում: 

 

Գրեգորի Ռետալիկը` ԱՄՆ Օրեգոն նահանգի Յուջին քաղաքի համալսարանից, կասկած է հայտնել, թե այդ օրգանիզմները եղել են ծովային անողնաշարավորներ, ու տվել է իր բացատրությունը՝ ուսումնասիրելով հողի քիմիական կազմը, որի մեջ դրոշմվել են հնագույն կենդանի օրգանիզմները:

 

Նրա ուշադրությունը գրավել է այն փաստը, որ այդ հողը` իր կառուցվածքով ու բաղադրությամբ, նման չէ ծովի հատակում ձևավորվածին: Գիտնականը միկրոկառուցվածքները ուսումնասիրել է էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ: 

 

Հողի քիմիական կազմը ցույց է տվել, որ Ավստրալիայի այդ մասը գտնվել է ոչ թե տրոպիկական, այլ չափավոր կամ անգամ սուբարկտիկական կլիմայում: Ջուրը ապագա բլուրների շրջանում ձմռան ժամանակ պետք է սառչեր, ինչը կասկածի տակ է դնում դրանում բազմաբջիջ պրիմիտիվ օրգանիզմների գոյության հնարավորությունը: 

 

Գիտնականը ենթադրում է, որ հայտնաբերված դրոշմները իրականում ծովային բազմաբջիջ օրգանիզմներ չեն, այլ քարացած քարաքոսներ, որ բնակվել են հողի մակերեսին: 

 

Դրանցից շատերը, ըստ նրա, իրականում սառցե բյուրեղներ են, որոնք սառել են հողի մեջ: 

 

Նման եզրակացությունն արդեն քննադատութան է արժանացել գիտական հանրության կողմից: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ