Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մարդկանց նախնիները և շիմպանզեները դիետաներ են «պահել» 3.5 միլիոն տարի առաջ

Մարդկանց նախնիները և շիմպանզեները դիետաներ են «պահել» 3.5 միլիոն տարի առաջ

Պալեոնթոլոգները համեմատել են ավստրալոպիտեկների ատամների էմալի ածխաջրերի իզոտոպի չափաբաժինը և պարզել են, որ մարդկանց նախնիները և շիմպանզեները 3 միլիոն տարի առաջ տարբեր դիետաների են «պահել»`1.5 միլիոն տարի շուտ, քան նախկինում համարվում էր, նշվում է Proceedings of the National Academy of Sciences պարբերականում հրապարակված հոդվածում:

 

Վերջին տասնամյակներին պալեոնթոլոգները ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ կաթնասունների ատամների վրա կան դիետայի հետքեր: Օրինակ՝ հնագույն հոմինիդների ատամների վրա ածխաջրերի իզոտոպների հարաբերակցությամբ կարելի է որոշել՝ արդյոք նրանք սնվել են անտառների կամ աֆրիկյան սավաննաների տերևներով և բույսերով:

 

1.5 միլիոն տարի առաջ Աֆրիկայում ապրած պարանտրոպների 13 ատամների վրա ածխաջրերի բարձր չափաբաժինը ցույց է տվել, որ այդ ժամանակ մեր նախնիները ապրել են հարթավայրերում և սնվել են ֆլորայի պտուղներով:

 

Պալեոնթոլոգների խումբը` Ջուլիա Լի-Տորպի ղեկավարությամբ (Օքսֆորդի համալսարան) ուսումնասիրել է մոտ 3.5-3 միլիոն տարի առաջ կենտրոնական Աֆրիկայում ապրած ավստրալոպիտեկների մնացորդները: Այդ ավստրալոպիտեկները հայտնաբերվել էին հոդվածի հեղինակներից մեկի`Միշել Բրյունեի կողմից (Ֆրանսիայի Պուատյե համալսարանից) 1993 թվականին`Չադ լճից ոչ հեռու գտնվող Բախր-էլ-Գազալ հնագույն գետի չորացած հունի պեղումների ժամանակ: Գիտնականների խոսքերով՝ երեք միլիոն տարի առաջ լճի ափին եղել են ինչպես անտառային տարածքներ, այնպես էլ տափաստաններ, ինչը թույլ չի տալիս Australopithecus bahrelghazali-ներին դասել ո՛չ անտառային և ո՛չ էլ տափաստանային բնակիչների շարքին:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ