Պատմության էջերից
Իզոլդա Լվովի Սաղոյանի մահը մեծ կորուստ բժշկության հանրության համար
Հինգ տասնամյակից ավելի հակատուբերկուլոզային ցանցի երկարամյա բժիշկ-մանկավարժի, թոքախտաբանության երախտավորի, բ.գ.թ. Իզոլդա Լվովի Սաղոյանի մահը մեծ կորուստ է բժշկության հանրության համար:
Ի.Սաղոյանը ծնվել է 1931 թ. Թբիլիսիում, զինվորականի ընտանիքում: 1949-1955թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Ինստիտուտն ավարտելուց հետո 1955-1957թթ. աշխատելու համար ուղեգրվել է Ռուսաստանի Լիպեցկի մարզի շրջանային հիվանդանոց որպես թերապևտ:
1957թ. վերադարձել է Հայաստան և ընդունվել է աշխատանքի Ալավերդի քաղաքում, որպես թոքախտաբան, կլինիկական օրդինատոր, այնուհետև դիսպանսերի լաբորատորիայի վարիչ: 1958թ. Լենինգրադի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում ավարտել է թոքախտաբանության կուրսեր, 1960թ. ընդունվել Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի կլինիկական օրդինատուրա` «Թոքախտաբանություն» մասնագիտությամբ: Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Մոսկվայի քաղաքային թիվ 13 տուբերկուլոզի դիսպանսերում որպես բժիշկ-ֆթիզիատոր:
1963թ. վերադարձել է Հայաստան և աշխատել Հանրապետական թոքախտաբանության դիսպանսերում, որպես օրդինատոր, այնուհետև կազմակերպման մեթոդ բաժնում:
Նրա կյանքի ավելի քան կես դարյա աշխատանքային կենսագրությունը կապված է եղել Առողջապահության ազգային ինստիտուտի հետ:1967 թվականից մրցույթով ընդունվելով Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թոքախտաբանության ամբիոն, աշխատել է որպես ասիստենտ, ամբիոնի դոցենտ, ամբիոնի վարիչ: 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը նվիրված Հայաստանում թոքախտի համաճարակին: Դեռևս խորհրդային տարիներին ամբիոնում վերապատրաստում են անցել Միության բոլոր վայրերից ժամանած 2000-ից ավելի ունկնդիրներ` թոքախտաբաններ, մանկաբույժներ, թերապևտներ: Նա փորձված մանկավարժ էր, տիրապետում էր դասավանդման ժամանակակից մեթոդներին և, մասնակցելով է թեմային վերաբերող միջազգային տարբեր գիտաժողովներին, մշտապես եղել է առաջավոր մեթոդների ներդրման կողմնակիցը: Շուրջ 50 գիտական աշխատությունների հեղինակ էր:
Բացի գիտա-մանկավարժական գործունեությունից, նա անցկացրել է բուժական-խորհրդատվական մեծ աշխատանք Հանրապետական տուբերկուլոզի կլինիկական հիվանդանոցում, Երևանի թիվ 2 հակատուբերկուլոզային դիսպանսերում:
Ի.Սաղոյանն ակտիվորեն մասնակցել է հասարակական աշխատանքներին, հաճախակի հանդես է եկել ռադիոյով և մամուլում թոքախտի դեմ պայքարի ժամանակակից մեթոդների մասին հրապարակումներով: Պարգևատրվել է «Առողջապահության գերազանցիկ» նշանով, պարբերաբար արժանացել տարբեր պարգևների, պատվոգրերի, շնորհակալագրերի:
Իր ողջ գործունեության ընթացքում Ի.Սաղոյանը դրսևորել է իրեն որպես բանիմաց մասնագետ` սիրված և հարգված է եղել կոլեկտիվի կողմից:
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Կարդացեք նաև

Էրիխ Ֆրոմմը XX դարի մեծագույն սոցիալական հոգեբաններից է, «հումանիստական հոգեվերլուծության», նեոֆրեյդիզմի հիմնադիրներից (Կ. Խորնիի և Գ. Սալլիվանի հետ միասին)...


«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...


Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...


1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...


1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...


Ջեյմս Ջերոմ Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...


Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...


Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...


Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...


ահարաշի Մահեշ Յոգին ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...


Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...


Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...


Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...


Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...


Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն