Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մարդաբանները հաստատում են, որ գոյություն է ունեցել նաև նախամարդու մեկ այլ տեսակ

Մարդաբանները հաստատում են, որ գոյություն է ունեցել նաև նախամարդու մեկ այլ տեսակ

Հնագույն ժամանակներում ապրած` հարթ դեմքով մարդու գանգ է հայտնաբերվել մարդկության բնօրրան համարվող տարածքում` Տուրկանա լճի մոտակայքում (Քենիա): Գիտնականների կարծիքով` այս տեսակը զարգացման արդյունքում կանգնել է փակուղու առաջ և դադարել գոյություն ունենալուց:

Գիտնականները հայտնաբերել են նախամարդու երկու տեսակ, որոնք մոտ 2 միլիոն տարի առաջ ապրել են մեր նախահայրերի կողքին: Բացահայտումը կատարվել է 2007-2009 թթ. պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունից հետո: Հայտնաբերվել են դեմքը, գրեթե ամբողջությամբ պահպանված գանգը և գանգի ներքևի հատվածը:

Համադրելով մոտ չորս տասնամյակ առաջ հայտնաբերված խորհրդավոր բրածոյի հետ, որը հայտնի է «1470» անվանումով, հետազոտողները հաստատում են մեծ չափերով ուղեղով, երկար, հարթ դեմքով մարդու տեսակի գոյությունը: Քարացած գտածոները տարբերվում են ուղիղ կեցվածքով Homo erectus մարդուց և Homo habilis-ից` այս դարաշրջանի մարդու մյուս պարզունակ տեսակներից:

Փաստորեն, ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Homo-ի նախնական այս երկու տեսակները ապրել են Homo erectus-ի հետ կողք կողքի:
Հնէաբանական այս քարացած նյութերը կարող են լույս սփռել մարդու առաջացման և երկու միլիոն տարի առաջ նրա գոյության հարցի շուրջ:

ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան անատոմիայի համալսարանի պրոֆեսոր Բերնարդ Վուդը, ուսումնասիրելով գտածոները, եզրակացրել է, որ դրանց գոյությունը իսկապես վկայում է երկու միլիոն տարի առաջ առնվազն երկու տեսակի Homo-ի գոյության մասին:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ