Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

UCLA-ի վիրաբուժության դոցենտ Շանթ Շեխերդիմյանը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին. 6imca.am

UCLA-ի վիրաբուժության դոցենտ Շանթ Շեխերդիմյանը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին. 6imca.am

UCLA-ի վիրաբուժության դոցենտ Շանթ Շեխերդիմյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես պլենարբանախոս։


Բժիշկ Շանթ Շեխերդիմյանը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա): Իր բժշկական կրթության ճանապարհը նա սկսել է Ֆիլադելֆիայի Դրեքսելի համալսարանում (Փենսիլվանիա), ապա ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան Կալիֆորնիայի համալսարանում (UCLA)` մասնագիտանալով գլոբալ առողջապահության ոլորտում: Դոկտոր Շեխերդիմյանը կլինիկական օրդինատուրան շարունակել է ընդհանուր վիրաբուժություն մասնագիտացմամբ Կալիֆորնիայի համալսարանում, որին հաջորդել է մանկական վիրաբուժության գծով գիտական աշխատանքը Տորոնտոյի Հիվանդ երեխաների կլինիկայում (The Hospital for Sick Children): Այժմ նա UCLA-ի վիրաբուժության դոցենտ է:  

   
Բժիշկ Շեխերդիմյանն իր ակադեմիական գործունեության մեծ մասը նվիրել է համաշխարհային առողջապահական հետազոտություններին և Հայաստանում առողջապահական համակարգի ամրապնդման գործին: Նա առաջնորդել է ավելի քան 30 ուսանողների և փորձնակների այս ոլորտում։

 

Դոկտոր Շեխերդիմյանը արժանացել է Ֆուլբրայթ ԱՄՆ մրցանակին՝ Հայաստանում քաղցկեղի սքրինինգի ազգային ծրագրերի զարգացմանն ուղղված իր հետազոտության համար: 2021 թվականին դոկտոր Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆորնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ: Այս նշանակմանը հաջորդիվ, նա տեղափոխվեց Հայաստան և դարձավ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, որտեղ և նա ներգրավվել է առողջապահական առաջնային օղակի զարգացման, ամրապնդման և որակի բարելավման ռազմավարությունների մշակման գործում: 

Սկզբնաղբյուր. 6imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ