Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Նոբելյան մրցանակ է շնորհվել Դեվիդ Ջուլիուսին և Արդեմ Պատապուտյանին` ջերմաստիճանի և շոշափելիքի ընկալիչների բացահայտման համար

Նոբելյան մրցանակ է շնորհվել Դեվիդ Ջուլիուսին և Արդեմ Պատապուտյանին` ջերմաստիճանի և շոշափելիքի ընկալիչների բացահայտման համար

2021 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ դարձան հետազոտողներ Դեվիդ Ջուլիուսը և Արդեմ Պատապուտյանը ԱՄՆ-ից՝ ջերմաստիճանի և շոշափելիքի ընկալիչների բացահայտման համար: Պարզ ասած՝ գիտնականները բացատրել են, թե ինչու ենք մենք զգում տաքը և սառը, ինչու ենք հետ քաշում ձեռքը որևէ սուր բանի դիպչելիս:

 
- Մեծագույն հանելուկներից մեկը, որը երկար ժամանակ մնում էր չլուծված, կապված էր նրա հետ, թե ինչպես ենք մենք մեր շուրջը զգում աշխարհը,- ասաց «Ռոսիսկայա գազետային» Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Սիմոն Մացկեպլիշվիլին:

 

- Պարզ էր, որ աչքերն ապահովում են տեսողությունը, ականջները՝ լսողությունը, քիթը և բերանը՝ համի և հոտառության զգացողությունը:

 

Սակայն անհայտ էին մնացել շոշափելիքը, ցավը, ջերմությունը և ցուրտը: XVII դարում Ռենե Դեկարտը գրում էր, որ օրգանիզմում կան հատուկ թելեր, որոնք մարմնի տարբեր մասերը միացնում են ուղեղի հետ, և կրակին դիպչող ոտքը այդ թելերով ազդակ է ուղարկում դեպի ուղեղ։ Եվ միայն 1944 թվականին Ջոզեֆ Էրլանգերի և Հերբերտ Գասերի կողմից մասնագիտացված սենսոր նեյրոնների բացահայտումը ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացավ Նոբելյան մրցանակի։

Սակայն, ըստ Մացկեպլիշվիլիի խոսքերի, այնուամենայնիվ, անհասկանալի էր մնում, թե ինչպես է մեր ջերմաստիճանը և մեխանիկական ազդակները նյարդային համակարգում վերածվում էլեկտրական իմպուլսների, որոնք մեզ հնարավորություն են տալիս զգալ շրջակա աշխարհը և ինքներս մեզ։

 

2021 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Դեվիդ Ջուլիուսի և Արդեմ Պատապուտյանի բացահայտումը բեկումնային դարձավ մեխանիկական ազդակները շոշափելիքի և ճնշման զգացողության փոխակերպման մեխանիզմները հասկանալու համար, թե ինչպես ենք մենք արձագանքում ցավին, ջերմությանը և հպմանը։  


Կարևոր է ընդգծել, որ այս հետազոտությունները մեծ հեռանկար ունեն ժամանակակից գիտության համար։ Օրինակ, ընկալիչների հետ է կապված թերմոգենետիկա նոր գիտական դիսցիպլինան։ Այսօր գիտնականները Դեվիդ Ջուլիոսի կողմից բացահայտված ՏՌՊ1 ընկալիչը ներդնում են այն նեյրոններում, որտեղ այն բացակայում է։ Նպատակը մարմնի շատ խորը տեղակայված այն մասերի վրա ջերմությամբ նպատակաուղղված ազդելն է, որոնց այլ կերպ հնարավոր չէ հասնել։  Դա հնարավորություն կտա բուժել բազմաթիվ նյարդաբանական, այդ թվում ծանր նեյրոդեգեներատիվ հիվանդություններ։  Այսինքն կստեղծվեն բուժման սկզբունքորեն նոր մեթոդներ։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ