Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են առաջիկա երեք տարվա համագործակցության ուղղությունները
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի համակարգող խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից:
Նիստի մասնակիցներին ողջունել են Ռուսաստանի Դաշնության ֆինանսների, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների, «Ռոսպոտրեբնադզորից» ներկայացուցիչները և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան:
Հայաստանում ՌԴ աջակցության ծրագրի արդյունքները ներկայացրել է ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը՝ փաստելով, որ 2016-2018թթ. ՄԻԱՎ վարակին հակազդման ուղղությամբ իրականացված միջոցառումների շնորհիվ մեր երկրում դրական քայլեր են կատարվել ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենախոցելի խմբի՝ աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում։ Նա նաև նշել է, որ ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Հայաստանում առաջին անգամ մշակվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման «ՄԻԱՎ վարակ» առցանց դասընթացը:
«ՌԴ աջակցության ծրագիրը համահունչ է մեր երկրում ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման ռազմավարություններին, արդիական է և աջակցում է ֆինանսավորման այլ աղբյուրներ չունեցող միջոցառումների իրականացմանը, հեռանկարային է` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի կարևոր ուղղությունների ուսումնասիրության գիտագործնական բաղադրիչով։ Այն ուղղված է ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել խոցելի խմբերին, այսինքն` միգրանտներին և նրանց զուգընկերներին՝ հաշվի առնելով համաճարակի զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև ընդհանուր համաճարակաբանական տարածքն ու տարածաշրջանում, մասնավորապես՝ մեր երկրների միջև աշխատանքային միգրացիոն հոսքերը, գիտականորեն հիմնավորված է, ունի ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման ոլորտում ներկայումս կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների, մեթոդների վրա հիմնված համակարգային մոտեցում։ Միաժամանակ, ծրագիրը նպաստում է երկրի կողմից 90-90-90 թիրախներին հասնելուն և ազգային ու միջազգային այլ պարտավորությունների կատարմանը», - ընդգծել է Սամվել Գրիգորյանը։
Նիստի երկրորդ օրը քննարկվել են ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ և «ՍՊԻԴ-ինֆոսֆյազ» հիմնադրամի օժանդակությամբ 2019-2021թթ. իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները, միջոցառումներն ու ծրագրերը:
«Ռոսպոտրեբնադզորի» ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարել է, որ ՌԴ կառավարությունը դեկտեմբերի 1-ին հաստատել է տարածաշրջանային աջակցության ծրագրի երրորդ փուլը՝ հատկացնելով ֆինանսավորում 2019-2021թթ. համար:
ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Ռոզա Բաբայանը ներկայացրել են առողջապահության նախարարության նկատառումները ծրագրի հաջորդ փուլում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ:
10.12.2018 Կարդացեք նաև
16.04.2025
03.08.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ