Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը. oncology.am

Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը. oncology.am

2018թ. հոկտեմբերի 13-ից  17-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցավ Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսը։ Կոնգրեսին մասնակցում էին ավելի քան 6000 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ` միջուկային բժշկության մասնագետ Նաիրա Հարությունյանը։

Միջուկային բժշկության ոլորտում EANM կոնգրեսը համարվում է տարվա գլխավոր միջոցառումը։ Կոնգրեսում անցակցվեցին բազմաթիվ ինտերակտիվ դասախոսություններ, ֆորումներ, նիստեր, որոնք նվիրված էին միջուկային բժշկության ոլորտի նորագույն ձեռքբերումներին։

Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնըՄիջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնըՄիաժամանակ, կազմակերպված էր միջուկային բժշկության մեջ օգտագործվող գերժամանակակից սարքավորումների ցուցահանդես, այդ թվում` Siemens, Toshiba, General Electric, Philips հանրահայտ արտադրողներից։ Ներկայացված էր նաև MEDISO ֆիրմայի SPECT/CT գամմա–խցիկը, որը 2018 թվականին տեղադրվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Ձեռքբերված գիտելիքները և հմտությունները կկիրառվեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Միջուկային բժշկության ենթաբաժանմունքում, ինչը մեծապես կնպաստի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման ճշգրտության և որակի առավել բարձրացմանը։

 

Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ