Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա). oncology.am

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա). oncology.am

Ս/թ հոկտեմբերի 1-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից (UICC):

Կոնգրեսի մասնակիցներին ողջունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը:

Քառորյա կոնգրեսին մասնակցում է հայաստանյան պատվիրակությունը ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ, ով հանդես եկավ բացման ելույթով: Պատվիրակության անդամներից է նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:

 

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա) ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա)

 

Քաղցկեղի Համաշխարհային Կոնգրեսը ճանաչված միջազգային կոնֆերանս է, որը նպաստում է գիտելիքի արդյունավետ փոխանցմանը և լավագույն փորձի փոխանակմանը քաղցկեղի վերահսկման համաշխարհային ոլորտում:

Միջոցառումը՝ քաղցկեղի ամբողջ սպեկտորն ընդգրկող (կանխարգելումից մինչև բուժում և պալիատիվ խնամք) բազմամասնագիտական կրթական ծրագրի միջոցով, նպատակ ունի ուժեղացնել ազդեցությունը քաղցկեղի հիմնախնդիրների վրա և ընդլայնել առողջապահական համայնքները ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

 

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա)
Լսարանը բաղկացած է 3,500-ից ավելի քաղցկեղի դեմ պայքարի և առողջապահության ոլորտի փորձագետներից, ներառյալ` ուռուցքաբաններ, հետազոտողներ, փաստաբաններ, քաղցկեղի վերահսկումը պլանավորողներ, համաճարակաբաններ, սննդաբաններ, մտքի ղեկավարներ, քաղաքականություն կերտողներ, հիմնադրամ ստեղծողներ, բուժքույրեր, բժշկական ուսանողներ և այլն, ովքեր ներկայացնում են ավելի քան 140 երկիր:

 

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա)

 

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա)

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ