Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Հայ մասնագետները Դանիայում մասնակցում են հակաբիոտիկների հարցով աշխատաժողովի
Դանիայի Կոպենհագեն քաղաքում հունիսի 11-ից 15-ն անցկացվում է միջազգային աշխատաժողով՝ ազգային համակարգողների հետ քննարկելու հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության, հսկողության և կիրառման խնդիրները, մարտահրավերները, ներկայացնելու EARS-Net, CAESAR-ի համացանցի համաճարակաբանական հսկողության համակարգում ներգրավված երկրների տվյալները, դեղակայուն մանրէների տարածվածության միտումները:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանն աշխատաժողովին ներկայացրել է Հայաստանում հակամանրէային դեղերի նկատմամբ հսկողության կանխարգելմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև hակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտության ծրագիրը (Pop-study) և ծրագրով ներդրման ընթացքում կատարված աշխատանքները, մարտահրավերները:
Հետազոտության ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2017 թվականի հունիսի 1-ին` ԱՀԿ-ի, Նիդերլանդների թագավորության հանրային առողջապահության և արտաքին միջավայրի հիգիենայի ազգային ինստիտուտի և Խորվաթիայի՝ Վարակիչ հիվանդությունների համալսարանական կլինիկայի տեխնիկական աջակցությամբ:
ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը ներկայացրել է ՀՀ-ում հակաբակտերիալ դեղերի կիրառման ցուցանիշերը:
Հարկ է նշել նաև, որ ԱՀԿ աջակցությամբ հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստրներ են ստեղծվել Հայաստանում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի ևս 17 երկրում (Եվրոպական միության անդամ չհանդիսացող):
Աշխատաժողովը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և hիվանդությունների և կանխարգելման և հսկողության եվրոպական կենտրոնը: Մասնակցում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության եվրոպական (EARS-Net), կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի (CAESAR) և հակամանրէային դեղերի օգտագործման (AMC) եվրոպական համացանցերում անդամ-երկրների ներկայացուցիչներ:
13.06.2018 Կարդացեք նաև
16.04.2025
03.08.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ