Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. ՄԻԱՎIՁԻԱՀ-ի հարցերին նվիրված համաժողովում ներուժը կենտրոնացվում է փորձառության, ներդրումների, նորարարությունների վրա
Մոսկվայում մեկնարկել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված վեցերորդ համաժողովը, որի կազմակերպիչներն են Ռոսպոտրեբնադզորը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը:
Համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, առողջապահության կազմակերպիչներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցում է շուրջ 3000 պատվիրակ: Պաշտոնական պատվիրակությունների թվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովի նպատակն է մշակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի լուծմանն ուղղված ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով համակարգային առաջարկություններ` միջոլորտային մոտեցմամբ:
Համաժողովի հանդիսավոր բացման ժամանակ, ողջունելով համաժողովի մասնակիցներին, փոխնախարար Սամվել Մարգարյանը նշել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հաղթահարման ոլորտում Հայաստանը հաջողությամբ համագործակցում է Գլոբալ հիմնադրամի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հետ և Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացնում լայնածավալ ծրագիր: Նա ընդգծել է երկրների, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով համագործակցության կարևորությունը:
Համաժողովի երեք օրվա ընթացքում կանցկացվեն լիագումար նիստեր տարածաշրջանի առաջատար փորձագետների մասնակցությամբ։ Զուգահեռաբար նիստեր կընթանան «Գիտություն և բժշկություն», «Արդյունավետ կանխարգելում», «Աջակցություն միջազգային զարգացմանը», «Քաղաքացիական հասարակություն» խորագրերով։ Զեկույցներով հանդես կգան նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս.Մարգարյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Ս.Գրիգորյանը և բժիշկները: Հայաստանի ներկայացուցիչները կունենան 6 զեկույց, կհամավարեն 3 զուգահեռ նիստ, կներկայացնեն 5 պաստառային ներկայացում, կմասնակցեն պանելային քննարկումների: Համաժողովի օրերին կգործի ցուցահանդես, որտեղ կներկայացվի ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներն ու միջոցառումները լուսաբանող 4 պաստառ։ Համաժողովի թեզիսների ժողովածուում տպագրվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների հեղինակությամբ 13 գիտագործնական հոդված:
19.04.2018 Կարդացեք նաև
16.04.2025
03.08.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ