Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Հայտնի է դարձել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը. tert.am

Հայտնի է դարձել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը. tert.am

Ճապոնացի բջջաբան Յոշինորի Օսումին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ճապոնացին հաղթել է աուտոֆագիայի մեխանիզմների բնագավառում իրականացրած հայտնագործությունների շնորհիվ:

 

Բրիտանական պարբերականը նշում է, որ ճապոնացի գիտնականը որպես մրցանակ կստանա 8 մլն շվեդական կրոն, ինչը համարժեք է 1 մլն դոլարին:

Նշենք, որ աուտոֆագիան լատիներենից թարգմանաբար նշանակում է «ինքնակերություն»: Այլ կերպ ասած՝ մարմնի կողմից սեփական նյութերի և հյուսվածքների կլանում` օրգանիզմի երկար քաղցած մնալու ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 2015թ. բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել իռլանդացի Ուիլյամ Քեմփբելը և ճապոնացի Սատոսի Օմուրան՝ մակաբույծների դեմ պայքարի ոլորտում հայտնագործությունների համար, ինչպես նաև չինացի Յույու Տուն՝ մալարիայի դեմ պայքարի ոլորտում բացահայտումների համար։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ