Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

ՀՀ ԱՆ. «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք». ՄԻԱՎIՁԻԱՀ-ի հարցերին նվիրված համաժողով Մոսկվայում

ՀՀ ԱՆ. «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք». ՄԻԱՎIՁԻԱՀ-ի հարցերին նվիրված համաժողով Մոսկվայում

Մոսկվայում մարտի 23-ին մեկնարկել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 2460 պատվիրակ 79 երկրից:


Համաժողովին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ մասնակցում է նաև հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը:


«Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագրով համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ պետություններից, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանների երկրներից:


«Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք». ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված համաժողով ՄոսկվայումՄիջոցառման երեք օրերի ընթացքում կանցկացվեն լիագումար նիստեր տարածաշրջանի առաջատար փորձագետների մասնակցությամբ, զուգահեռ նիստեր «Գիտություն և բժշկություն», «Աջակցություն միջազգային զարգացմանը», «Քաղաքացիական հասարակություն» խորագրերով, որոնց ժամանակ զեկույցով հանդես կգա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սասմվել Գրիգորյանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի  այլ մասնագետներ Հայաստանից։

 

Համաժողովը կշարունակվի մինչև մարտի 25-ը։


Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ