Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

ՀՀ ԱՆ. Հայ պատվիրակները մասնակցել են «Թոքային հիվանդությունների և տուբերկուլոզի» 45-րդ միջազգային կոնֆերանսին

ՀՀ ԱՆ. Հայ պատվիրակները մասնակցել են «Թոքային հիվանդությունների և տուբերկուլոզի» 45-րդ միջազգային կոնֆերանսին

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և  «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել են «Թոքային հիվանդությունների և տուբերկուլոզի» 45-րդ միջազգային կոնֆերանսին:

Կոնֆերանսի ժամանակ քննարկվել են աշխարհում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակին, տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումներին, այդ հիվանդության ախտորոշման և բուժման նոր մեթոդների կիրառմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի պատվիրակության անդամները ներկայացրել են մեր երկրում տուբերկուլոզի բուժման նոր մոտեցումներն ու մոդելները, ինչպես նաև առողջապահության նախարարության` տուբերկուլոզային ծառայության ֆինանսավորման մեխանիզմների փոփոխությանն ուղղված բարեփոխումները, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում և դրական արձագանք` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարության կողմից:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ