Իրադարձություններ աշխարհում
Հայաստանում 2014թ ապրիլի 7-ից -2015թ. հայտարարվել է Ընտանիքի տարի
ՄԱԿ-ի որոշմամբ հայտարարված Ընտանիքի տարվա միջոցառումներ կանցկացվեն նաեւ Հայաստանում, հավանության է արժանացել նաեւ կնոջ եւ տղամարդու իրավահավասարությանը միտված միջոցառումների ծրագիրը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից:
Հիմք ընդունելով 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու ՄԱԿ-ի որոշումը, ՀՀ կառավարությունը հերթական նիստում մեր երկրում Ընտանիքի տարի է հայտարարել 2014թ. ապրիլի 7-ից 2015թ. ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը: Գործադիրը նույն որոշմամբ հաստատել է Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը, դրանց կատարումը վերապահել շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի ղեկավարներին:
Երկու այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել կնոջ եւ տղամարդու իրավահավասարության քաղաքականության, սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014թ. միջոցառումների տարեկան ծրագրերին: Պաշտոնական վիճակագրության տվյալներով Հայաստանում պահպանվում է կանանց հանդեպ քողարկված խտրականությունը: Ակնկալվում է, որ ընդունված որոշումները նպաստելու են կնոջ եւ տղամարդու իրավահավասարության գիտակցմանը եւ սեռի հատկանիշով բռնության կանխարգելմանը:
Այս տարվա պետբյուջեի եւ կառավարության նախորդ որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը մտադիր է ապահովել Գյումրի քաղաքում կառուցված 1756 բնակարանի եւ Շիրակի, Լոռու ու Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2014թ. կառուցվելիք մոտ 1300 բնակարանի ձեռք բերման, նշված 1300 բնակարանի, ինչպես նաեւ 2010-2012թթ. ընթացքում բաշխված, սակայն դեռեւս չմասնավորեցված մոտ 2000 բնակարանի նվիրատվության պայմանների կնքման գործընթացների, ծրագրի արդյունքների ամփոփման, գնահատման եւ վերլուծության աշխատանքի իրականացումը: Այդ նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է ավելի քան 10 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ Հայաստանի հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների եւ նրանց ընտանիքների սոցիալական եւ կենցաղային խնդիրների լուծման նպատակով այդ բնակիչներից եւս 15-ին նվիրաբերվել են նրանց զբաղեցրած տարածքները:
10.04.2014 Կարդացեք նաև
16.04.2025
03.08.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ