Իրադարձություններ աշխարհում
Հանդիպումներ Հայ բժիշկների համաշխարհային համագումարի մասնակիցների հետ
Լոս Անջելեսում Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը մի շարք հանդիպումներ ունեցավ սփյուռքահայ բարերարների և կազմակերպությունների հետ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծրագրեր են իրականացնում։
Նախարարը հանդիպեց ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ Արամ Չոբանյանի հետ։ Բժիշկ Չոբանյանը մեծ ներդրում ունի Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման, ինչպես նաև բժշկական կրթության բարելավման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետդիպլոմային բժշկական կրթության մասնագիտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի բժշկական կադրերին կրթության և վերապատրասպման նպատակով Բոստոնի համալսարան գործուղելու հարցը։
Նախարար Դումանյանը համագումարի ընթացքում հանդիպեց նաև ԱՄՆ-ում ճանաչված ուռուցքաբան Ներսես Չեքմեջյանի հետ, ով ներքին բժշկության և ուռուցքաբանության ամերիկյան գլխավոր հանձնաժողովի անդամ է։ Պրոֆեսոր Չեքմեջյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի Հանրապետությունում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի աշխատանքների կազմակերպման ընթացքում։
Տեղի ունեցավ հանդիպում նաև ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի հետ։ Նրա աջակցությամբ արդեն 20 տարի Հայաստանի Հանրապետությունում «Լույս հայի աչքին» ակնաբուժական նախագիծն է իրականացվում։ Այս ծրագրի շրջանակներում աչքի շարժական հիվանդանոցն անցած տարիների ընթացքում բազմաթիվ այցեր է կատարել Հայաստանի մարզեր և Լեռնային Ղարաբաղ։ Կայացած հանդիպման ընթացքում քննարկվեց մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու հարցը։ Ակնաբուժական ստացիոնար առաջին ծառայությունը կկազմակերպվի Տավուշի մարզում։ Ռոջեր Օհանեսյանի հետ քննարկվեց նաև այդ կենտրոնների սարքավորումների ձեռք բերման և մասնագետների կրթության հարցերը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Լոս Անջելեսում կայացած համագումարի ընթացքում մի շարք այլ հանդիպումներ ևս ունեցավ։ Ջոն Բիլեզիկյանի հետ քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում նոր ծրագրի իրականացման նախատեսումը, որի շրջանակներում կիրականացվի բնակչության սկրինինգներ զարկերակային ճնշման, ինչպես նաև ոսկրերի խտության չափում՝ կոտրվածքների հնարավորության հայտնաբերման և դրանց կանխարգելման նպատակով։
Նախարարն առանձին քննարկումներ ունեցավ բոլոր նրանց հետ, ովքեր հանդես էին գալիս Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում ներդրում կատարելու և տարբեր ծրագրեր իրականացնելու առաջարկություններով։ Շաքե և Հայկ Քավթարյանների, Շանթ Շեխերդիմյանի և այլ մասնագետների հետ քննարկվեցին նրանց կողմից Հայաստանի Հանրապետությունում աշխատելու և առողջապահական զարգացումներում ներդրումներ կատարելու հարցերը։
11.07.2013 Կարդացեք նաև
16.04.2025
03.08.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ