Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

ՄԱԿ-ում կայացել է «1000 օր՝ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար» խորագրով միջոցառումը

ՄԱԿ-ում կայացել է «1000 օր՝ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար» խորագրով միջոցառումը

ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը, նախորդ շաբաթ կազմակերպել է «1000 օր՝ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար» խորագրով միջոցառում, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հիշեցնելով, որ անհրաժեշտ է ազգային մակարդակներում զարգացման նշված նպատակների գործընթացներն արագացնել համաշխարհային աղքատությունը իսպառ վերացնելու համար:

 

Միջոցառմանը մասնակցել են համաշխարհային լրատվամիջոցների, ՀԿ-ների, ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

 

Այս նախաձեռնությանն աջակցության ուղերձներ են հղել հետեւյալ երկրները` Կիպրոսը, Բուլղարիան, Շվեդիան, Ֆրանսիան, Կորեայի Հանրապետությունը, Մոնակոն եւ Հայաստանը: Վերջինս իր ուղերձում նշել է, որ Հայաստանի ողջունում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս նախաձեռնությունը եւ ընդգծում կայուն տնտեսական աճի ապահովման անհրաժեշտությունը` մրցակցության, նորամուծության եւ համահավասար հնարավորություններ ստեղծելու միջոցով:

 

Նշենք, որ 2000թ. սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ պետությունները բարձր մակարդակով Հազարամյակի հռչակագրի ընդունման միջոցով ստանձնել են պարտավորություն մինչեւ 2015 թվականը հասնել Հազարամյակի զարգացման ութ նպատակների կատարմանը: Դրանք են՝ ծայրահեղ աղքատության եւ սովի հաղթահարում, համընդհանուր տարրական կրթության ապահովում, գենդերային հավասարության հաստատում, մանկական մահացության նվազեցում, մայրերի առողջության բարելավում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիվանդությունների դեմ պայքար, կայուն զարգացման ապահովում, զարգացման համար գլոբալ գործընկերության ծավալում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ