Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2009թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել ԱՄՆ-Ի երեք գիտնականներ

Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2009թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել ԱՄՆ-Ի երեք գիտնականներ

Էլիզաբեթ Բլեքբերնը, Քերոլ Գրեյդերը և Ջեք Շոստակը տելոմերների ու տելոմերազա ֆերմենտի միջոցով քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմի բացահայտման համար արժանացան 2009թ. Նոբելյան մրցանակի: Այն տրվել է ծերացմանն ու ուռուցքաբանությանը վերաբերող համատեղ հետազոտությունների համար:

 

Նոբելյան կոմիտեն ընդգծում է, որ պարգևատրմանն արժանացած գիտական աշխատանքը մեծ նշանակություն ունի քաղցկեղի բուժման նոր ճանապարհների որոնման և մարդու օրգանիզմի ծերացման գործընթացը հասկանալու, ինչպես նաև քաղցկեղային ուռուցքների աճն ու զարգացումը կասեցնող նոր դեղամիջոցների մշակման հարցում:

 

Որն է աշխատանքի բուն իմաստը: Քրոմոսոմը բջջի կորիզի մասն է, որը բաղկացած է ինքնավերարտադրման հատկությամբ օժտված գեներից և այլ կառուցվածքներից: Հենց այս հատկությունն է կյանքի գրավականը: Քրոմոսոմները վտանգված են, որի պատճառը տելոմերներն են` քրոմոսոմների ծայրային մասերում գտնվող հատվածները:

 

 

Եթե տելոմերի բաժանման յուրաքանչյուր պարբերաշրջանում գործեր ԴՆԹ-ի պատճենահանման սովորական մեխանիզմը, ապա քրոմոսոմը կկարճանար և ի վերջո տեղի կունենար կարևոր գեների կորուստ և օրգանիզմի վնասում: Սակայն օրգանիզմում հատուկ տելոմերազա ֆերմենտը յուրաքանչյուր պատճենահանման ժամանակ վերականգնում է տելոմերներին` ամբողջապես պահպանելով քրոմոսոմը: Սա նման է կենսաբանական ժամացույցի: Որոշ ժամանակ փորձում էին արհեստականորեն օրգանիզմ ներմուծել տելոմերազա, հուսալով, որ բջիջները հավերժ կապրեն: Սակայն այս երանավետության զգացումը շուտ անհետացավ, քանի որ առայժմ հավերժ ապրում են միայն քաղցկեղային բջիջները: 

 

1985թ Քերոլ Գրեյդերն ու Էլիզաբեթ Բլեքբերնը հայտնաբերեցին տելոմերազան բջիջներում, իսկ 1998-ին ամերիկյան գիտնականներին հաջողվեց ՙերիտասարդացնել՚ բջիջների կուլտուրան տելոմերազայի օգնությամբ: Այսպիսով, ինչպես փաստել է պրոֆեսոր Լեոնարդ Խեֆլիկը, դեռևս 1973-ին Ալեքսեյ Օլովնիկովի ՙպայծառատես՚ ենթադրությունը փորձնականորեն ապացուցվեց: Ցավոք սրտի, այդ փաստը Նոբելյան մրցանակների կոմիտեն ուշադրության չի արժանացրել: 

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ