Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Հայտնի են բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

Հայտնի են բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

2011թ-ի բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Բրյուս Բոյտլերը, Ռալֆ Շտայնմանը և Ժյուլ Հոֆֆմանը: Այս մասին տեղեկացնում է rosbalt.ru կայքը և նշում, որ նրանք մրցանակը ստացել են իմունաբանության ոլորտում կատարած, հատկապես բնածին դիմադրողականության ուսումնասիրության համար:

Աղբյուրի համաձայն` վաղը Շվեդիայի մայրաքաղաքում կհայտարարեն ֆիզիկայի, հոկտեմբերի 5-ին` քիմիայի ոլորտներում Նոբելյան մրցանակակիրների, իսկ հոկտեմբերի 8-ին` խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը:

Ի դեպ, նշենք, որ Նոբելյան մրցանակի արժեքը, ինչպես յուրաքանչյուր տարի, կազմում է 10 միլիոն շվեդական կրոն /1.4 միլիոն դոլար/, իսկ մրցանակաբաշխությունը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում և Օսլոյում:

 

aysor.am

 

Հոկտեմբերի 3-ին Ստոկհոլմում մեկնարկել է «Նոբելյան շաբաթը»։ Ավանդույթի համաձայն՝ առաջինը հայտնի է դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան 2011թ. մրցանակակրի անունը։

Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, Նոբելյան կոմիտեն այս տարի այդ մրցանակը «կիսել է» Բրյուս Բոյթլերի, Ժյուլյու Հոֆմանի և Ռալֆ Շտայմանի միջև։ Բրյուս Բոյթլերն ու Ժյուլյու Հոֆմանն այդ մրցանակին արաժանացել են իմունիտետի բնագավառում իրենց հայտնագործության համար, իսկ  Բոյթլերը՝ իմունիտետ ձեռք բերելու հարցում դենդրիտային բջջիջների դերի մասին հայտնագործության համար։

Անցած տարի ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում  Նոբելյան մրցանակակիրն արտաարգանդային բեղմնավորման հեղինակ Ռոբերտ էդվարդսն էր։

Երեքշաբթի հայտնի կդառնա ֆիզիկայի բնագավառում 2011թ. Նոբելյան մրցանակակիրը. 2010թ. այդ մրցանակին արժանացան Անգլիայում աշխատող ծագումով ռուս Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը՝ գրաֆենը ստեղծելու համար։ Չորեքշաբթի կհրապարակվի քիմիայի բնագավառում Նոբելյան դափնեկրի անունը, 2010թ.   այդ մրցանակին արժանացել էին ամերիկացի Ռիչարդ Հեքը և ճապոնացիներ Էյ Իչի Նեգիշին և Ակիրո Սուզուկին՝ օրգանական սինթեզում պալլադիումե կատալիզատորներ ստեղծելու համար։

Ուրբաթ կհրապարակվի Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը. 2010թ. այդ մրցանակին արժանացավ չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն՝ «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»։

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակը կհանձնվի հինգշաբթի։ 2010թ. այդ մրցանակին արժանացավ պերուացի գրող Մարիո Վարգաս Լոսան՝ «անհատի ընդդիմության, ապստամբության և պարտության վառ կերպարների համար»։

Նոբելյան 2011թ.  մրցանակաբաշխությունը կավարտվի հաջորդ երկուշաբթի՝ այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը (2010թ. այդ մրցանակը շնորհվեց Պիտեր Դայմոնդին, Դեյլ Մորթենսենին, Քրիստոֆեր Պիսարիդեսին)։

Դափնեկիրներն իրենց մրցանակները (յուրաքանչյուր ասպարեզում՝ 1,5 մլն դոլար), կստանան միայն դեկտեմբերի 10–ին։

 

tert.am

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ