Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Առողջ ապրելակերպ և ոչ վարակիչ հիվանդություններ թեմայով առաջին գլոբալ նախարարական համաժողովը

Առողջ ապրելակերպ և ոչ վարակիչ հիվանդություններ թեմայով առաջին գլոբալ նախարարական համաժողովը

Ապրիլի 28-ից Մոսկվայում մեկնարկել է «Առողջ ապրելակերպ և ոչ վարակիչ հիվանդություններ» թեմայով առաջին գլոբալ նախարարական համաժողովը, որը նախաձեռնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Հավաքին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ:
ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, համաժողովին մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ պետությունների առողջապահության 96 նախարար: Համաժողովին ելույթ են ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ոչ վարակիչ հիվանդությունները` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության հաշմանդամության և մահացության բարձր ցուցանիշների պատճառ են: Համաժողովի նպատակն է ընդգծել այդ հարցի արդիականությունը, ինչպես նաև դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Միաժամանակ, համաժողովը նպատակ ունի աջակցել ԱՀԿ անդամ-երկրներին` զարգացնելու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ տարվող ծրագրերը:

Համաժողովի ավարտին կընդունվի հռչակագիր, որի շրջանակներում 2011թ. սեպտեմբերին կկազմակերպվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Առողջ ապրելակերպ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկողություն» բարձրաստիճան հանդիպումը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ