Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Ոսկրածուծի փոխպատվաստման եվրոպական ասոցիացիայի նախագահը հավանություն է տվել Ռուսաստանում ցողունային բջիջների դոնորների ռեգիստրի ստեղծման գաղափարին

Ոսկրածուծի փոխպատվաստման եվրոպական ասոցիացիայի նախագահը հավանություն է տվել Ռուսաստանում ցողունային բջիջների դոնորների ռեգիստրի ստեղծման գաղափարին

Ոսկրածուծի փոխպատվաստման եվրոպական ասոցիացիայի /EBMT/ նախագահ պրոֆեսոր Ալեխանդրո Մադրիգելը (Մեծ Բրիտանիա) հավանություն է տվել ռուս գիտնականների նորարարությանը` պորտալարային արյան հավաքման ազգային ծրագրի ստեղծման մասին, ինչպես նաև ոչ ազգակցական կամավոր դոնորների սեփական ռեգիստրին:

 

Այս մասին հաղորդել է ԻՏԱՌ-Տասսը  «Բջջային տեխնոլոգիաների հրատապ հարցեր» միջազգային գիտաժողովի նախօրեին:


Պրոֆեսորը նշեց, որ հսկայական գենետիկ տարբերություններով էթնիկ խմբերի մեծ քանակության պատճառով  հնարավոր է միջազգային ռեգիստրում բացակայում են պոտենցիալ ռուս հիվանդների համար ոսկրածուծի կամ արյան ցողունային բջիջների անհրաժեշտ օրինակները: 


Ալեխանդրո Մադրիգելը վստահ է, որ դոնորների ռուսական բանկը կօգնի առավել ամբողջական ներկայացնել գենետիկ  բազմազանությունը և դրանով հանդերձ կփրկի բազմաթիվ կյանքեր:  «Որպես Էնթոնի Նոլանա ասոցիացիայի տնօրեն և EBMT նախագահ, ես ուրախ կլինեմ աջակցել նորարարությանը, ուրախությամբ կկիսվեմ իմ գիտելիքներով և ինֆորմացիայով, որ նպաստեմ նման մտադրությանը», - ասաց նա՝ խոստանալով ակտիվորեն մասնակցել Մոսկվայում միջազգային գիտաժողովին:


Մադրիգելը հիշեցրեց, որ Լոնդոնում 1970-ականին հիմնադրված Էնթոնի Նոլանա ասոցիացիան դարձել է աշխարհում ոչ ազգակցական դոնորների առաջին ռեգիստրը, որտեղ կատարվել է ոչ ազգակցական դոնորների բջիջների օգտագործմամբ առաջին փոխպատվաստումը: Աստիճանաբար նման ռեգիստրներ ստեղծեցին ԱՄՆ-ում և այլ երկրներում: Այսօր աշխարհում կա ավելի քան 13 մլն ոչ ազգակցական կամավոր դոնոր: Ողջ ռեգիստրը բաղկացած է 44 երկրների ցողունային բջիջների դոնորների 60 անկախ ռեգիստրներից, ինչպես նաև 26 երկրների պորտալարային արյան 42 բանկերից:


Այս տարի գիտաժողովի հիմնական թեման կդառնա պորտալարային արյան բջիջների փոխպատվաստման պրակտիկայի քննարկումը: Ռուս և արտասահմանյան առաջատար մասնագետների կարծիքով ապագայում սա առավել հեռանկարային նյութ է ոչ ազգակցական հալոգեն փոխպատվաստումների անցկացման համար: Այսօր ցողունային բջիջների կիրառումը, որն առանձնացվել է պորտալարային  արյան կիրառումից, մեծ հաշվով ունի փորձառական բնույթ, այդ իսկ պատճառով նման վիրահատությունների անցկացման պրակտիկան  ունի լուրջ գիտական իմաստավորման կարիք:

Սկզբնաղբյուր. remedium.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ