Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

«ԷՄՋեն»-ը («Amgen») ձեռք է բերում բրազիլական «Բերգամո» («Bergamo») ընկերությունը

«ԷՄՋեն»-ը («Amgen») ձեռք է  բերում բրազիլական «Բերգամո» («Bergamo») ընկերությունը

2011թ. ապրիլի 8-ին «ԷՄՋեն» ընկերությունը հայտնել է, որ միջազգային էքսպանսիայի ռազմավարության շրջանակներում 215 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Բերգամո»  ընկերությունը: Բրազիլական դեղագործական «Բերգամո»  ընկերությունը տեղի հիվանդանոցներին դեղորայք մատակարարողն է, ինչպես նաև քաղցկեղի բուժման բնագավառում անցկացնում է կատարելագործման մշակումներ: Բացի այդ, նրան են պատկանում Սան Պաուլո նահանգի արտադրական օբյեկտները:  «Բերգամո»-յի եկամուտը 2010 թ. կազմել է 80 մլն ԱՄՆ դոլար:


Բացի այս, «ԷՄՋեն»-ը համաձայնություն է ձեռք բերել Բրազիլիայում որոշ դեղամիջոցների վաճառքի իրավունքի վերաբերյալ, որոնք դրանից առաջ վաճառվում էին «Մոնտեքորփ»-ի(«Mantecorp») կողմից, որն արդյունքում ձեռքբերվեց «Հիփերմարքըս SA»-ի («Hypermarcas SA») կողմից: Գործարքը տարածվում է այնպիսի դեղերի վրա, ինչպիք են Վեքթիբիքս® (Vectibix®), Սենսիպար/Միմպարա® (Sensipar/Mimpara®) դեղամիջոցները, որոնց օգտագործումն հավանության են արժանացել Բրազիլիայի ղեկավար մարմինների կողմից, ինչպես նաև ԷՆՓլեյթ® (Nplate®) դեղամիջոցը, որը գտնվում է քննարկման փուլում:


«ԷՄՋեն»-ի գլխավոր տնօրեն Կեվին Շերերը  (Kevin Sharer) նշեց, որ «Բերգամո»-ի՝ տեղական ենթակառուցվածքում լավ զարգացած շահավետ ընկերության  ձեռքբերումը  և Բրազիլիայում ընկերության արտադրանքի իրավունքների վերականգնումը հնարավորություն կտա ընդլայնվել բրազիլական դեղագործական շուկայում: Նա նշեց, որ բրազիլական դեղագործական շուկայի ամենամյա աճը կազմում է 12%:  Սպասվում է, որ 2015 թ. այն իր մեծությամբ աշխարհում 5-րդն է լինելու:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ