Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ախտահարված ռեգիոնար ավշային հանգույցների գերձայնային հետազոտության հնարավորությունները
Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիվանդացության ցուցանիշ, մահացության ցուցանիշ, գերձայնային հետազոտություն, մորֆոլոգիական հետազոտութուն, ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկություններ
Ներածություն
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում գրավում է առաջին տեղը: Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների (2008), կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը տարեցտարի աճում է և այն հանդիսանում է միջին տարիքի կանանց մահացության հիմնական պատճառներից մեկը:
Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալների, Հայաստանում` կանանց մոտ, չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում կրծքագեղձի քաղցկեղի տեսակարար կշիռը 2008թ. կազմել է 28.1%, իսկ մահացությունը` 30.5%:
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը ուղիղ համեմատական է հիվանդության վաղ հայտնաբերմանը, որը արդյունավետ բուժման կարևոր և հիմնական երաշխիքն է: Ըստ Villena Heinsen C. և համահեղինակների տվյալների (2000), կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ռեգիոնար ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարման հաճախականությունը ուղիղ համեմատական է առաջնային օջախի չափերին: To փուլում մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցների հայտնաբերման հաճախականությունը կարող է կազմել մինչև 25%, T1 փուլում այս ցուցանիշը տատանվում է 28–34% սահմաններում, T2 փուլում` 32–55%, T3 փուլում` 47–72%, T4 փուլում այն կազմում է 100% :
Կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ժամանակ, որպես կանոն, իրականացվում է ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում: Ավշային հանգույցների ուսումնասիրման նպատակով հաճախ կիրառվում է գերձայնային հետազոտություն, որը ինֆորմատիվ է, ոչ իոնիզացնող, մատչելի, անցավ և չի պահանջում հիվանդի նախնական պատրաստում: Հետազոտության ընթացքում հնարավոր է որոշել ոչ միայն առաջնային օջախի չափերը, տեղակայումը, շրջակա հյուսվածքների վիճակը, այլև գնահատել ուռուցքի տարածվածության աստիճանը, հետազոտելով ռեգիոնար և ոչ ռեգիոնար տեղակայում ունեցող ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկությունները:
Ըստ Վ.Պ. Խարչենկոյի և համահեղինակների տվյալների (1995), գերձայնային հետազոտության ժամանակ մետաստատիկ ախտահարված աքսիլյար ավշային հանգույցների հայտնաբերման զգայունությունը կազմում է 80%: Վերջին տարիներին գերձայնային սարքավորումների կատարելագործման շնորհիվ, ներկայումս մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցների հայտնաբերման զգայունությունը կազմում է 87–92%, իսկ սպեցիֆիկությունը` 74–97% (2003):
Գերձայնային հետազոտության ընթացքում կարելի է տարբերակել ավշային հանգույցների կառուցվածքային մի շարք առանձնահատկություններ, որոնց վերլուծությունը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել պաթոմորֆոլոգիական հետազոտության տվյալների հետ: Վերոհիշյալ առանձնահատկություններն են. ավշային հանգույցների ձևը, պատյանի եզրագծերը, լայնական և առաջահետին չափերի հարաբերությունը, կենտրոնական շերտի առկայությունը և հաստությունը, կեղևային շերտի հաստությունը, էխոգենությունը, դրունքի առկայությունը, հարակից հյուսվածքների հետ փոխհարաբերությունը, անոթավորման տեսակը:
Վերլուծելով այդ ցուցանիշները` հնարավոր է կանխատեսել կրծքագեղձի չարորակ նորագոյացություններով հիվանդների մակերեսային տեղակայում ունեցող փոփոխված ավշային հանգույցների ենթադրյալ պաթոմորֆոլոգիական ախտորոշումները:
Նյութը և մեթոդները
Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններով հիվանդների մակերեսային տեղակայում ունեցող ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրման նպատակով ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնում հետազոտվել է կրծքագեղձի քաղցկեղով 150 հիվանդ:
Հետազոտությունները իրականացվել են L.E. 200 և Medison Sono Ace 6000 սոնոգրաֆիկ սարքերով:
Արդյունքները և դրանց քննարկումը
Գերձայնային հետազոտության ընթացքում ուսումնասիրվող մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցները հիմնականում ունենումեն հետևյալ կառուցվածքային առանձնահատկությունները.
- գնդաձև
- էխոգենությունը` հիպոէխոգեն
- պատյանի եզրագծերը` անհարթ
- լայնական և առաջահետին չափերի հարաբերությունը` < 2
- կենտրոնական շերտը հիմնականում բացակայում է
- կեղևային շերտը հաստացած, անհամասեռ
- դրունքը չի հայտնաբերվում
- հարակից հյուսվածքները հիմնականում ինֆիլտրատիվ փոփոխված են
- անոթավորումը` քաոսային:
Վերոհիշյալ առանձնահատկությունների համալրումը թույլ է տվել կրծքագեղձի քաղցկեղով 150 հիվանդներից 99-ի մոտ ախտորոշել ռեգիոնար ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարում: Հետազոտության տվյալները համընկել են մորֆոլոգիական հետազոտության տվյալների հետ 96% դեպքերում (95 հիվանդ): Մնացած 51 հիվանդների մոտ գերձայնային հետազոտությամբ ախտորոշվել են ռեգիոնար ավշային հանգույցների բարորակ փոփոխություններ (ավշային հանգույցների հիպերպլազիա, ճարպային կազմափոխում, բորբոքում), ինչը հաստատվել է մորֆոլոգիական հետազոտության տվյալներով (100%):
Հիմնվելով գրականության տվյալների և գործնական աշխատանքի արդյունքների վրա, ենթադրվում է, որ գերձայնային հետազոտությունը չիկարող փոխարինել պաթոմորֆոլոգիականին, սակայն թույլ է տալիս որոշել կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ուռուցքի տարածվածության աստիճանը` տալով փոփոխված ավշային հանգույցների ենթադրյալ պաթոմորֆոլոգիական ախտորոշումը: Մեր գիտական ուսումնասիրությունները, ստացված տվյալների համեմատումը և բաղդատումը կնպաստեն որոշելու N սիմվոլի մեծությունը` համաձայն TNM համակարգի, պլանավորել հետագա բուժման եղանակը, ճշգրտել վիրահատության արմատականությունը և իրականացնել հետագա մոնիթորինգը:
Գրականություն
- Largillier R., Ferrero J.M., Doyen S. Prognostic factors in 1038 women with metastatic breast cancer. Ann. of Oncology, ESMO, 2008, vol. 19, p.12.
- Պողոսյան Պ., Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիճակագրական բաժին: 2008.
- Харченко В.П., Фролов И.М., Рожкова Н.И., Гали-Оглы Г.А. Возможности различных методов исследования в оценке состояния подмышечных лимфатических узлов при раке молочной железы. Вестник рентгенологии и радиологии, 1995.
- Villena Heinsen C., Ertan A.K., Tossounidis I., Hollander M., Konig J., Schmidt W. Diagnostische Aussagekraft der Farb-Doppler-Sonographie bei Mammatumoren. Geburtshilfe-Frauenheilkd., 2000, 10, p. 541–547.
- Чиссов В.И., Трофимова Е.Ю. Ультразвуковое исследование лимфатических узлов в онкологии. 2003.
15.03.2009 Սիրվարդ
08.02.2014
Կարդացեք նաև
Բանալի բառեր. կոլոիդ լուծույթ, ինֆուզիոն թերապիա, ՀԷՕ
Ներածություն: Բազմաթիվ կրիտիկական վիճակների (սուր արյունահոսություն, սեպսիս, սեպտիկ շոկ, այրվածքներ, պերիտոնիտ, պանկրեատիտ, վնասվածքներ և այլն) բուժման հիմքում ընկած է կոլոիդ լուծույթների ինֆուզիան...
18.03.2009 Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...
17.03.2009
Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա
Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես...
16.03.2009
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGW1obr' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ