Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Թուլամտություն կամ դեմենցիա (քրոնիկական օրգանական հոգեհամախտանիշ)

Թուլամտությունը կամ դեմենցիան (F00) հոգեկան ֆունկցիաների գեներալիզացված խանգարում է։ Այն գլխուղեղի քրոնիկական հարաճուն հիվանդության համախտանիշ է, որի ժամանակ ախտահարվում են կեղևային ֆունկցիաները՝ հիշողությունը, մտածողությունը, կողմնորոշումը, դատողությունը, այլ կերպ ասած՝ ինտելեկտը, հիշողությունը և անձը՝ առանց գիտակցության խանգարման։ Սովորաբար, առկա են կոգնիտիվ (ճանաչողական) խանգարումներ, հուզականության, սոցիալական վարքի, մոտիվացիաների խաթարումներ...

Դելիրիում (սուր օրգանական հոգեհամախտանիշ)

Դելիրիումը (սուր օրգանական հոգեհամախտանիշը) (F05), ծագումնաբանական առումով՝ ոչ սպեցիֆիկ համախտանիշ է, որն արտահայտվում է գիտակցության, ուշադրության, ընկալման, մտածողության, հիշողության խանգարումներով, հոգեշարժական գրգռվածությամբ, քուն-արթմնի ռեժիմի խախտումներով...

Զառանցանքներ

Մտածողության բովանդակային խանգարումներից է: Սրանք երևույթների, իրադարձությունների և մարդկանց միջև ուղղման չենթարկվող կապերի ու հարաբերությունների հաստատումն է, առանց իրական հիմքերի։ Միտքը համարվում է զառանցանքային, եթե չի համապատասխանում իրականությանը, աղավաղված է, լիովին «տիրելով» հիվանդին, չի ենթարկվում ճշտման, ուղղման և շտկման՝ չնայած իրականության հետ ակնհայտ հակասությանը...

Պորտի հիվանդություններ

Բնածին պորտալարային ճողվածք։ Այս ճողվածքի դեպքում պորտային անցքից որովայնի ներքին օրգանները դուրս են գալիս պորտալարի լուսանցքի մեջ։
Ճողվածքապարկը կազմված է որովայնամզի մակերեսային թերթիկից և ամնիոնի թափանցիկ թաղանթից։ Ճողվածքի մեծությունը կախված է նրա պարունակությունից (ճարպոն, ստամոքս, աղիքներ, լյարդ և այլն)։ Պորտալարային ճողվածքը երբեմն կարող է լինել նորածին մանկան գլխի չափ։ Մեծ ճողվածքների ժամանակ ճռղվածքապարկի պատռման վտանգ է առաջանում, որը կարող է. տարածված պերիտոնիտի պատճառ դառնալ...

Պնևմոպաթիաներ

Թոքերի ոչ վարակային ծագման ախտաբանական պրոցեսներն են, որոնք ձևավորվում են պտղի և նորածինների զարգացման ներարգանդային ու վաղ նորածնային շրջաններում և արտահայտվում երեխայի կյանքի առաջին օրերին` շնչական խանգարումների համախտանիշով։ Այն հաճախ զարգանում է անհաս երեխաների մոտ։ Առաջացման պատճառների մեջ, ըստ հաճախականության...

Սուր թունավորումներ. ռեզերպին, սալիցիլատներ, սպիրտ, սրտային գլիկոզիդներ, տրանկվիլիզատորներ, քլորոֆոս

Ռեզերպին, սալիցիլատներ (սալիցիլաթթվական նատրիում, ացետիլսալիցիլաթթու՝ ասպիրին, սալիցիլամիդ և այլն), սպիրտ (օղի, գինիներ, կոնյակներ և այլն), սրտային գլիկոզիդներ (մատնածաղիկ, դիգիտոքսին, դիգոքսին, իզոլանիդ, լանտոզիդ, ստրոֆանթին, կորգլիկոն և այլն),  տրանկվիլիզատորներ (անդաքսին, մեպրոբամատ, էլենիում, սեդուքսեն, լիբրիում, տազեպամ, տրիոքսազին և այլն), քլորոֆոս (դիքլոֆոս, թիոֆոս և այլն)...

Սուր թունավորումներ. բենզին, բորաթթու, դիմեդրոլ, թթուներ, թմրաբեր (նարկոտիկ) ցավազրկողներ, կոֆեին, հիմքեր, մարգանցաթթվական կալիում, շմոլք

Բենզին (նավթ, սկիպիդար),  բորաթթու,  դիմեդրոլ (դիպրազին, պիպոլֆեն, սուպրաստին և այլ հակահիստամինային միջոցներ),  թթուներ (ազոտական թթու, ծծմբական թթու, աղաթթու, քացախաթթու և այլն),  թմրաբեր (նարկոտիկ) ցավազրկողներ (մորֆին, օմնոպոն, պանտոպոն, պրոմեդոլ, հերոին, կոդեին, տեկոդին, ֆենադոն),   կոֆեին (էուֆիլին, թեոֆիլին, թեոֆեդրին և այլ քսանթիններ), հիմքեր (ամոնիակ, անուշադրի սպիրտ և այլն), մարգանցաթթվական կալիում, շմոլք (շմոլ, ածխաթթվային գազ, ածխածնի օքսիդ)...

Սուր թունավորումներ. ամինազին, ամիտրիպտիլին, ատրոպին, բարբիտուրատներ, բելոիդ

Ամինազին (քլորպրոմագին, պլեգոմազին և ֆենոթիազինի այլ ածանցյալներ),  Ամիտրիպտիլին (տրիպտիզոլ, իմիպրամին և այլն), Ատրոպին (բելադոնա, պլատիֆիլին, ասթմատոլ, աէրոն և այլն), Բարբիտուրատներ (բարբամիլ, բարբիսայլ-նատրիում, էթամինալ-նատրիում, ֆենոբարբիտալ), Բելոիդ (բելասպոն, բելատամինալ)...

Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը:

Բալզակ

 

Լավ ընտանիքն այն է, ուր ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ նրանք սիրեկաններ են, իսկ գիշերը` որ նրանք ամուսիններ են:

Ռոստան

 

ՈՒշ է ջրհոր փորելը, երբ կոկորդդ բոլորովին չորացել է ծարավից:

Պլավտոս

 

Հոգնածությունը լավագույն բարձն է:

Ֆրանկլին

 

Եթե բժիշկները չեն հերիքում, թող քո բժիշկները լինեն ուրախ բնավորությունը, հանգիստն ու չափավոր սնունդը:

Առնոլդը Վիլանովից

 

Հիշե'ք. չաղանալու դեմ պայքարում երբեք մի իջեցրեք կալորիականությունը սպիտների հաշվին, մի բացառեք սննդից ճարպերը` հատկապես բուսական: Առաջին հերթին ձգտեք պակասեցնել ածխաջրերը և նպատակին հասած կլինեք առանց առողջության վնասման ռիսկի:

Ա. Ա. Պոկրովսկի

 

Մենք չենք ապրում նրա համար, որ ուտենք, այլ ուտում ենք, որ ապրենք:

Սոկրատես

 

Մեր սննդանյութերը պիտի լինեն բուժական միջոցներ, իսկ բուժական միջոցները` սննդանյութեր:

Հիպոկրատ

 

Գիմնաստիկան բժշկության բժշկման բաժիններից է:

Պլատոն

 

Ֆիզիկական վարժությունների և զսպվածության պահպանմամբ մարկանց մեծամասնությունը կարող է շրջանցել բժշկությունը:

Դ. Ադդիսոն

 

Չի կարելի ուտել այն աստիճան, որ լրացուցիչ սննդի տեղ չմնա, պետք է ընդհատել ուտելը, քանի դեռ առկա է ախորժակը, որը որոշ ժամանակ անց անհետանում է... Իսկ եթե կերել եք ավելին, ապա հաջորդ օրը ձգտեք սոված մնալ...

Ավիցենա

 

Կյանքի առաջին կեսում ծխողը փողը ծախսում է ծխախոտի վրա, երկրորդ կեսում` դեղամիջոցների...

Նիկոլայ Սուդենկո

 

Չափից դուրս լավ կյանքը հաճախ փչացնում է բնավորությունը, այդպես էլ` չափից դուրս հագեցած սնունդը փչացնում է ստամոքսը, հետո էլ ստիպված ես բուժել քեզ ոչ միայն անդուր, այլև անտանելի համ ունեցող դեղերով:

Չառլս Դիկկենս

 

Ինչքան շատ սնունդ, այնքան շատ հիվանդություններ:

Ֆրանկլին

 

Ամեն ինչ թույն է և ամեն ինչ դեղ է, չափն է պետք իմանալ ամեն ինչում:

Անհայտ հեղինակ

 

Դիետան` թույլ ստամոքսի ուժեղ կամքի դաստիարակությունն է:

Մ. և Ն. Բանկովսկի

 

Ոչինչ ավելին` շուտ քնել ու շուտ արթնանալ - ահա ինչն է մարդուն դարձնում առողջ, հարուստ և խելոք:

Բենջիամին Ֆրանկլին

 

Ֆիզիկական վարժությունները կարող են փոխարինել շատ դեղամիջոցների, բայց չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որ փոխարինի ֆիզիկական վարժություններին:

Անջելո Մասսո

 

Չափ պիտի լինի ամեն ինչում.

Հորացիո

 

Վնասակար սովորություններին ստրուկը կրճատում է կյանքը կիսով չափ: Ոչ, նա չի մահանում, նա ապրում է, բայց կյանքով մեկ իրեն շրջապատում է հիվանդություններով, բժիշկներով, հոգնած հարազատներով ու փլատակներ հիշեցնող նախկին ընկերներով:

Գ. Ռաթներ

 

Օրգանիզմի խելացիության և սեփական հիմարությունների մասին մարդիկ սկսում են հիշել միայն հիվանդ ժամանակ:

Գեորգի Ռաթներ

 

Մարդն ինքը հաճախ իր ոխերիմ թշնամին է:

Ցիցերոն

 

Բոլոր արատներն անգործությունից է.

Ժողովրդական ասացվածք

 

Պետք է լինել մտավոր` պարզ, բարոյապես` մաքուր և ֆիզիկապես` խնամված:

Անտոն Չեխով

 

Մարդն ամեն ինչի չափն է:

Պրոտագոր Աբդերից

 

Ինձ դաստիարակել է կյանքը, իսկ կյանքը` դաժան բան է:

Կիր Բուլըչև

 

Ավելի լավ բուրում է այն մարմինը, որը ոնչնչով չի բուրում:

Լուցիում Աննեյ Սենեկա

 

Մարդուն, որը հարցնում էր, թե քանիսին նախաճաշել, Դիեգոնը պատասխանեց. - «Եթե դու հարուստ ես` երբ ուզում ես, եթե աղքատ ես` երբ կարող ես».

Դիոգեն

 

Քայլելն ու շարժումը նպաստում են ուղեղին ու մկանների աշխատանքին:

Ժան Ժակ Ռուսսո

 

Միայն 30-ից հետո է մարդը հասկանում, թե ինչքան սխալ էր երիտասարդ տարիներին:

Ալեքսանդր Կարգին Ուտկին

 

Քունը կյանքի բալզամն է:

Ուիլիամ Շեքսպիր

 

Մարդու վատթարագույն վիճակը` երբ նա դադարում է գիտակցել ու տիրապետել իրեն:

Միշել Մոնտեն

 

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է… որ ինքն անուժ է զգուշացնել:

Եվգենի Կաշչեև

 

Եվ մայրս և նախարարությունը զգուշացնում էին...

Մայա Չետվյորտովա

 

Բավարար քանակով սնունդը ոտքերի վրա է պահում քեզ, ավելնորդը` ստիպված են պահել ոտքերդ:

Մ. Սահադի

 

Վազքը օգտակարների մեջ ռեկորդ է ռեկորդային վազքից հետո:

Գեորգի Ալեքսանդրով

 

Առողջ հոգում` առողջ մարմին - ահա երջանկության կարճ, բայց ամբողջական նկարագրությունն այս աշխարհում:

Ջոն Լոկ

 

Գիմնաստիկան երկարացնում է մարդու երիտասարդությունը:

Ջոն Լոկ

 

Ոչ հագեցածությունը, ոչ սովը և այլ ոչինչ լավ չեն, եթե անցնում ես բնության սահմանը:

Հիպոկրատ

 

Պետք է պահպանել մարմնի ամրոցը, որ պահպանես հոգու ամրությունը:

Վ. Հյուգո

 

Եթե զբաղվես ֆիզիկական վարժություններով` կարիք չի լինի տարբեր հիվանդությունների դեմ դեղեր ընդունել, եթե միևնույն ժամանակ պահպանես նաև նորմալ ռեժիմի մյուս ցուցմունքները:

Իբն Սինա

 

Ով ամուր է մարմնով, կարող է տանել և’ շոգը, և’ ցուրտը: Այդպես էլ` ով առողջ է հոգով, ի վիճակի է տանել և վրդոհմունքը, և’ ուրախությունը, և’ մնացած այլ հուզումները:

Էպիկտետ

 

Պետք է անհապաղ թափ տալ ինքդ քեզ` ֆիզիկապես, որ առողջ լինես բարոյապես:

Լ. Ն. Տոլստոյ

 

Ոչ ոք չի կարող ստիպել լինելու հարուստ կամ առողջ` իր կամքին հակառակ:

Ջոն Լոկ

 

Երբ տեսնում եմ սեղաններ` լցված ամենայն ուտեստներով, խորտիկներով, ինձ թվում է, որ ամեն մեկի տակ, ինչպես դարանում, թաքնված են հոդախտը, ոսկրախտը և շատ այլ ախտեր:

Ջոզեֆ Ադդիսոն

 

Մի ծխիր անկողնում, որի մոխիրը ստիպված են հետո սրբել, և կարող է պարզվել` սեփական մոխիրն է:

Ջեկ Բերնետ

 

Ալկոհոլիզմը սպորտ չէ հանդիսատեսի համար, նրան մասնակցում է ողջ ընտանիքը:

Ջոյս Ռեբետա-Բերդիտ

 

Եթե դուք կարծում եք` ժամանակը լավագույն բժշկողն է, ուրեմն դուք երբեք չեք նստել բժշկի ընդունարանում:

NN

 

Ես որոշում եմ կայացրել երբեք չծխել ծխախոտ` միաժամանակ երկու հատ:

Մարկ Տվեն

 

Ամեն հիվանդանոցում կան երկու տեսակի պացիենտներ` մի մասը լուրջ հիվանդ են, մյուս մասը` գանգատվում է սննդից:

Ամերիկյան ասացվածք

 

Հիվանդ և առողջ մարդու համար մեղրն ու գինին ամենալավ միջոցներն են, եթե նրանք բնական են ու ընդունում են ճիշտ:

Հիպոկրատ

 

Խելոքն ավելի շուտ կխուսափի հիվանդությունից, քան կընտրի միջոցներ նրա դեմ:

Թոմաս Մոր

 

Ասա ինձ ինչ է ձեր սառնարանում, և ես կասեմ ինչպես է ձեր առողջությունը:

Ստեփան Բալակին

 

Ինչքան շատ ես խմում առողջության համար, այքան նա քչանում է:

Յանա Ջանգիրովա

 

Զսպվածություն և աշխատանք - ահա մարդու երկու իսկական բժիշկները. աշխատանքը սրացնում է ախորժակը, իսկ զսպվածությունը խանգարում նրա չարաշահումը:

Ժ. Ռուսսո


Որպես օրենք, առողջ ապրելակերպը ձեռք է բերվում հիվանդության հետ միասին:

Միքայել Մամչիչ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ