Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Հանրահայտ խոհարարը թվարկել է 14 մթերք, որոնք նպաստում են երկարակեցությանը. news.am

Հանրահայտ խոհարարը թվարկել է 14 մթերք, որոնք նպաստում են երկարակեցությանը. news.am

Հանրահայտ խոհարար ու հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերը երկար տարիներ ճամփորդել է աշխարհում, որպեսզի գտնի ամենաառողջարար մթերքները. հիմա նա պատմում է, թե ինչ է պետք ուտել՝ մինչեւ 100 տարեկան ապրելու համար:

«Ոչ գոջի հատապտուղներ են պետք, ոչ է դրա նման այլ արտառոց բաներ: Ընդամենը պետք են ամենասովորական մթերքները, որոնք հմուտ ձեռքերում վեր են ածվում ամենահասարակ ու, միեւնույն ժամանակ, ամենահամեղ կերակրատեսակների, որոնք երբեւէ համետսել եմ »,- պատմեց խոհարարը:

Եվ այսպես. ներկայացնում ենք Ջեյմի Օլիվերի սուպերմթերքների ամբողջական ցանկը.

  1. ձու,
  2. այծի կաթ,
  3. ձուկ,
  4. քաղցր կարտոֆիլ,
  5. վայրի խոտաբույսեր ու կանաչի,
  6. սոյայից պատրաստված կաթնաշոռ՝ տոֆու,
  7. հունական ընկույզ,
  8. սեւ լոբի,
  9. թարմ մրգեր,
  10. ծովային ջրիմուռներ,
  11. վայրի բրինձ,
  12. սխտոր,
  13. ծովախեցգետին,
  14. չիլի պղպեղ:


Օլիվերը սրանք անվանում է «հերոսական» մթերքներ, նաեւ նշում, որ երկարակեցության ու փայլուն առողջության համար ցանկալի է քիչ միս ուտել, շատ ջուր խմել ու կուշտ նախաճաշել:

«Ես շրջել եմ ամբողջ աշխարհում ՝ փնտրելով մարդկանց, ովքեր երկար ու արդյունավետ կյանք են ապրել ու հայտնաբերել եմ, որ նրանք բոլորն էլ ամենից շատ սնունդ օգտագործել են հենց նախաճաշին»,- նշում է խոհարարը:

Պետք է նշել, որ չնայած վաղուց է ապացուցվել մարդու օրգանիզմի համար առողջ սննդի դերը, բայցեւայնպես կա կարծիք, որ մարդու կյանքի տեւողության հարցում կարեւոր դերակատարում ունի ժառանգականությունը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ