Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Երկարակեցության 10 խորհուրդ մոլորակի ամենատարեց մարդկանց կողմից. 1in.am

Երկարակեցության 10 խորհուրդ մոլորակի ամենատարեց մարդկանց կողմից. 1in.am

novate.ru-ն ներկայացնում է երկարակեցության խորհուրդներ այն մարդկանց կողմից, ովքեր հատել են 100-ամյակի շեմը:

Պարբերաբար վիսկի խմել

Սեմյուել Բոլը, որն ավելի քան մեկ դար ապրել է, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը. «խմիչք և կին»: Ըստ նրա՝ երկարակեցության գաղտնիքը լավ կին ունենալն է և գիշերը երկու շոտլանդական վիսկին:

Հումորի զգացում

Էմիլիանո Մերկադոն, ով 115 տարի է ապրել, այդքան երկար կյանքի համար շնորհակալ է հումորի զգացումին: Նա կարծում է, որ իրեն երկար ապրել օգնել է նաև Ֆունչեի՝ խաշած եգիպտացորեն, ձողաձուկ և կաթնային կրեմ, ամենօրյա օգտագործումը:

Նշել ընտանեկան տոներն ու արվեստով զբաղվել

Ասել, որ պորտվեյնով, շոկոլադով, ծխախոտով և ձիթապտղի յուղով դիետան կարող է նպաստել երկարակեցությանը, խենթություն կթվա: Սակայն հենց դա է 122-ամյա Ժանա Լուիզա Կալմանի երկարակեցության գաղտնիքը:

Առավոտը սկսել վիսկիով ու մեղրով

Ֆրեդ Հեյլը, ով մահացել է 112 տարեկանում, իր երկար ապրելու գաղտնիքը համարել է մեղրը, որը նա կերել է ամեն առավոտ՝ երբեմն վիսկի խմելով:

Հում ձուկ և լավ ներքնակ

Պարբերաբար սուշի ուտել և օրական 8 ժամ քնել: Սա է եղել 117 տարի ապրած Միսաո Օկավայի երկարակեցության գաղտնիքը:

Երբեմն սիգար վայելել

Չնայած բոլոր բժիշկների զգուշացումներին՝ 115-ամյա Քրիստիան Մորտենսենը չի կարծում, որ չափավոր ծխելը վնասում է առողջությանը:

Հնարավորինս բեկոն ուտել

Չնայած դա անհնար է հնչում՝ 105-ամյա Փիրլ Քանթրելը կարծում է, որ այդ տարիքի հասնել իրեն օգնել է բեկոնը:

Երբեք չխմել ու չծխել

Տոմոձի Տանաբեն, ով մահացել է 113 տարեկանում, պնդել է, որ ինքը կարողացել է երկար ապրել, որովհետև կյանքում ոչ մի անգամ ալկոհոլ չի խմել ու չի ծխել:

Սնվել փոքր չափաբաժիններով

115 տարեկան 253 օրական տարիքի հասնել Ձիրոեմոն Կիմուրային օգնել է այն, որ միշտ փոքր չափաբաժիններով է սնվել:

Շոգեքարշի նման ծուխ անել

Գրեթե անհնար է թվում, որ այդպիսի կյանքով հնարավոր է երկար ապրել, բայց 101-ամյա Դորոթի Հոուն իր կյանքում մոտ կես մլն ծխախոտ է ծխել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vkurse.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ