Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

4 քայլ տարեց հասակում մտավոր կարողությունները պահպանելու համար. news.am

4 քայլ տարեց հասակում մտավոր կարողությունները պահպանելու համար. news.am

Ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ու մտավոր ակտիվությունը կարող են կանխել մտավոր կարողությունների խանգարումը դեմենցիային հակված տարեց մարդկանց մոտ:  Այս մասին են վկայում Ֆինլանդիայում անցկացված նոր հետազոտության արդյունքները, որը ներառել էր 60-77 տարեկան 1260 մարդ:

 

Երկու տարվա ընթացքում գիտափորձի մասնակիցները պարբերաբար այցելում էին մասնագետներին, որոնք էլ նրանց առողջ ապրելակերպին վերաներվող խորհուրդներ էին տալիս: Ստորեւ ներկայացնում ենք հիմնական 4 խորհուրդները.

 

  • Ճիշտ սննդակարգ
  • Ուժային եւ կարդիովարժություններ
  • Մտավոր կարողությունները զարգացնող վարժություններ
  • Նյութափոխանակման եւ ռիսկի անոթային գործոնների վերահսկում

 

Երկու տարի անց այս խորհրդներին հետեւող մարդկանց մոտ մտավոր ունակությունների թեստերը 25 տոկոսով ավելի լավ արդյունքներ էին արձանագրել, քան վերահսկման խմբի մասնակիցները թեստերը:  Ընդ որում՝ թեստի որոշ հատվածներում այդ տարբերությունը շատ ավելի մեծ էր: Ինֆորմացիայի մշակման արագությունը այդ մարդկանց մոտ ընդհանուր առմամբ 150 տոկոսով ավելի բարձր էր, իսկ մտավոր գործընթացների արագությունը՝ 83 տոկոսով:

 

Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսոր Կարոլինսկա Միիյա Կիվիպելտոն՝ հետազոտության հեղինակը, նշում է, որ գիտնականները շատ վաղուց են հայտնաբերել տարեց մարդկանց մտավոր կարողությունների թուլացման եւ նրանց կենսակերպի միջեւ կապը: Այդ պատճառով այն մարդիկ, ովքեր ցանկանում են պահպանել իրենց մտավոր կարողությունները մինչեւ խոր ծերություն, պետք է նույնպես հետեւեն այդ 4 խորհուրդներին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ