Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Վաղ մահացության ռիսկի գործոնները. 5 պարզունակ սխալ

Վաղ մահացության ռիսկի գործոնները. 5 պարզունակ սխալ

Մահը կյանքի անխուսափելի մասն է կազմում, սակայն վաղ մահացությունը կարելի է միանգամայն կանխարգելելի համարել, հիշեցնում է Medical Daily-ն:

Ծխախոտի եւ ալկոհոլի օտգագործումը, աղի չարաշահումը եւ արյան բարձր ճնշումը վաղ մահացության ռիսկի նշանակալի գործոններ են համարվում: Սակայն, բացի վերը հիշատակվածից, մի շարք այլ` առաջին հայացքից անմեղ թվացող պահվածքներ եւս կարող են կյանքի` ակնկալվող միջինից ցածր տեւողության պատճառ դառնալ.

  1. Հեռուստացույց
    Հոգնեցուցիչ աշխատանքային օրվա ավարտից հետո դժվար է հեռուստացույցի էկրանից խուսափել: Այդուհանդերձ, Նավարրայի համալսարանի հասարակական առողջության ֆակուլտետի գիտահետազոտական խմբի կողմից` 13 284 շրջանավարտների շրջանում իրականացված` ավելի քան 8 տարի տեւողությամբ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նստակյաց կյանքը կարող է մահացու սպառնալիք պարունակել: Հետազոտության հեղինակները փորձել են, մասնավորապես, նստակյաց պահվածքի երեք տարբերակների` հեռուստացույցի առջեւ, համացանցում եւ մեքենայի ղեկին անցկացված երկար ժամանակի ու մահվան ռիսկի միջեւ կապ հայտնաբերել: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հետազոտության մասնակիցներից 97-ը մահացել են, ընդ որում, 19-ը` սրտնոթային հիվանդությունների, 46-ը` քաղցկեղից եւ 32-ը` այլ պատճառներով: Հեռուստացույցի առջեւ օրական առավելագույնը մեկ ժամ անցկացնող շրջանավարտների համեմատությամբ, բոլոր նրանք, ովքեր 3 եւ ավելի ժամ են հատկացրել հիշյալ զբաղմունքին, վաղ մահանալու կրկնակի մեծ ռիսկի են ենթարկվել: Իսկ ահա համացանցում կամ ավտոմեքենային ղեկին հատկացված ժամանակի եւ մահվան դեպքերի միջեւ ոչ մի կապ չի հայտնաբերվել:

  2. Միայնություն
    Միայնությունը լուրջ ազդեցություն է թողնում մարդու հոգեկան առողջության վրա, բայց արդյո՞ք նույնը կարելի է ֆիզիկական առողջության մասին ասել: Պարզվում է` այո՛. այն նույնիսկ կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ, հատկապես` տարեց մարդկանց շրջանում, ովքեր դժվարությամբ են սթրեսը հաղթահարում եւ կյանքի նկատմամբ լավատեսությունը վերականգնում: Միայնակ կյանքը կարող է նաեւ արյան բարձր ճնշման, դեպրեսիվ հորմոնի` կորտիզոլի բարձր մակարդակի եւ քնի ռիթմի խանգարման հանգեցնել: Ընդհանուր առմամբ, հիշյալ եզրահանգմանը եկած հետազոտական խմբի անդամները վստահ են, որ միայնությամբ տառապող տարեց մարդկանց մոտ վաղաժամ մահանալու ռիսկը 14 տոկոսով բարձր է` ընկերներով եւ ընտանիքի անդամներով շրջապատվածների համեմատությամբ:

  3. Անգործություն
    Ծանր աշխատանքը սթրեսի աղբյուր է, սակայն անգործությունը եւս կարող է դեպրեսիայի, սրտային հիվանդության եւ վաղ մահացության պատճառ լինել: Վաղ տարիքում թոշակի անցնելը շատերին կյանքի մնացած տարիները վայելելու հրաշալի հնարավորություն է թվում, սակայն, համապատասխան հետազոտության արդյունքները ճիշտ հակառակ պատկերի մասին են վկայում: Յուրաքանչյուր «անգործ» մեկ տարին կարող է վաղ մահացության ռիսկի 13.4 տոկոսով խթանման պատճառ լինել:

  4. Օդի աղտոտվածություն
    Որոշ երկրներում օդի աղտոտվածության բարձր մակարդակն այնքան սովորական երեւույթ է դարձել, որ մարդիկ այլեւս ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին: Այնինչ, աղտոտված օդն ամենամեծ առողջապահական ռիսկերից մեկն է համարվում, որի ազդեցությամբ ինսուլտի, սրտի իշեմիկ հիվանդության, սուր շնչառական վարակների, թոքի քրոնիկ հիվանդությունների եւ տարբեր տիպի քաղցկեղների առաջացման համար նշանակալի նախապայմաններ են ստեղծվում:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2012թ. մահացած մարդկանց ութերերոդ մասը` շուրջ 7 մլն մահվան դեպքեր օդի աղտոտվածության հետեւանքով են տեղի ունեցել:

  5. Կեղտոտ ատամներ
    Եթե կարծում եք, թե բերանի հիգիենան ոչ մի առնչություն չունի վաղ մահացության ռիսկի հետ, ապա սխալվում եք: Շվեդ գիտնականները վերջերս պարզել են, որ ատամի նստվածքը, եթե մեծ չափերի է հասնում, կարող է քաղցկեղի առաջացման վտանգ պարունակել: 1985-2009թթ. իրականացված հետազոտությանը1390 մարդ է մասնակցել: 24 տարիների ընթացքում մասնակիցներից 58-ը մահացել են, ընդ որում, 35-ը` քաղցկեղից: Գիտնականները, ովքեր ի սկզբանե տվյալներ են հավաքագրել` հիգիենիկ վարքագծի եւ ատամների նստվածքի ինդեքսի վերաբերյալ, եկել են այն եզրահանգման, որ ատամների նստվածքը կարող է մահաբեր հիվանդության լուրջ սպառնալիք պարունակել:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ