Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Որո՞նք են երկարակեցության գաղտնիքները. հայ գիտնականների խորհուրդները

Որո՞նք են երկարակեցության գաղտնիքները. հայ գիտնականների խորհուրդները

ankakh.com: «Եթե մարդը փող է կորցնում, ապա նա ոչինչ չի կորցնում, եթե մարդը  ժամանակ է կորցնում` նա շատ կարևոր բան է կորցնում: Մարդը, ով կորցնում է առողջությունը, կորցնում է ամեն ինչ»,- ամերիկացի գիտնական Պոլ Բերգերի այս խոսքերը, հիրավի, ճշմարիտ են հնչում բոլոր ժամանակների համար:


Սակայն XXI դարի մարդկության համար` շարունակական սթրեսների, աշխատանքի, անշարժության և բնության աղտոտվածության պայմաններում առողջ ապրելը դարձել է հազվագյուտ մի տաղանդ:


Հայ գիտնականները ևս ուսումնասիրում են այն միջոցները, որոնք կօգնեն մարդուն ապրել առողջ և երկար:  Հայաստանում ծերաբանության հիմնադիր Գուրգեն Ապրիկյանը նշում է, որ մարդը կարող է առավելագույնս 120 տարի ապրել. «Վրաստանում հայտարարում են, որ կան 150-ամյա  վրացիներ, սակայն դա իրականությանը չի համապատսխանում: Աշխարհի բոլոր ժամանակների ամենաշատ ապրած մարդը մի ֆրանսուհի է, ով ապրել է 121 տարի»: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենից շատ ապրում են Դիլիջանում և Սևանի ավազանում: Պատմականորեն հայերը միշտ ասպատակվել են  այլ ազգերի կողմից, ինչը ազդել է նրանց սննդակարգի վրա: Ապրիկայնի կարծիքով`հայ մարդու երկարակեցության գաղտնիքը բուսակերությունն է.  նման  կերակուրների օգտակար նյութերը մտել  են հայի գենտիկ կոդի մեջ:

 

Սուրբ Թերեզայի  անվան բժշկական համալսարանի դասախոս, բժշկ. գիտ. դոկ. բուսաբույժ-սննդաբույժ Ռաֆայել Հովհաննիսյանը կարծում  է, որ այսօր երկար ապրելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ:«Նախ` կարևոր է ֆիզիկական մարզվածությունը: Պետք է պարբերաբար վարժություններ կատարել: Պակաս կարևոր չէ հոգեկան մարզվածությունը: Մարդը պետք է դիմի ռելաքսացիայի և մեդիտացիայի: Սթրեսներից պետք է հեռու մնալ»,- նշում է 78–ամյա , սակայն բավականին երիտասարդ թվացող բուսակեր սննդաբույժը :

 

Հովհաննիսյանն  ընդգծեց, որ մարդու առողջության բանալիներից մեկը դրական լիցքերն են, կյանքին պայծառ աչքերով նայելը: Բոլոր զգացումները բումերանգի պես հարվածում են մարդուն, եթե մարդ անընդհատ վախ, հուսահատություն է զգում , դա ազդում է նրա առողջության վրա և հակառակը:

 

Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը և թմրանյութերը  մարդու կյանքի որակը վնասող որոշիչ գործոններից են: Դրանց օգտագործումը շատ արագ ազդեցություն է ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:

 

Ամերիկացի գիտնակակներրը հայտնաբերել են, որ մարդու առողջությունը 47 տոկոսով կախված է նրա սննդակարգից:  «Մարդ պետք է ընդունի բնությունից ստացած մթերք` պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, բուսական չզտված յուղ, բնական մեղր, հատիկավոր մթերք, ցորեն, գարի, ընկուզեղեն: Արևածաղկի սերմերը ևս շատ օգտակար են, քանի որ հագեցած են օմեգաներով և յուղերով: Այսօր մարդիկ բոլորը ձգտում են գնել զտված բուսական յուղ, ինչը սխալ է: Պետք գնել այնպիսի ձեթ, որը գոնե մի քիչ նստվածք ունի»,- խորհուրդ է տալիս բժիշկը:

 

Պարոն Հովհաննիսյանը, թվելով վնասակար մթերքների անուններն,  ընդգծեց մսեղենի` տավարի կարմիր մսի և ոչխարի մսի  վնասկարությունը: Նա խորհուրդ տվեց անգամ նման սնունդ ընդունելու դեպքում է գործածել դրանից 2-3 անգամ ավելի շատ բուսական սնունդ: Մսե կերակուրներից նա օգտակար է համարում միայն ծովամթերքը և հավի կրծքամիսը:

 

Առողջ ապրելու համար խորհուրդ է տվում ապրել միջին լեռնային շջաններում:Սակայն քաղաքում ապրողները ևս կարող են հասնել  ցանկալի արդյունքի: Սակայն կա որոշակի պայման, բացի վերոնշյալներից. «Հեռու մնացե´ք սուպերմարկետներում վաճառվող ապրանքներից»: Սա բժշկական գիտությունների դոկտորի խորհուրդն է:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. segodnya.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ