Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Երկար ապրելուն օգնում են անհատականության «դրական» գեները

Երկար ապրելուն օգնում են անհատականության «դրական» գեները

Գիտնականները, պատասխանելով այն հարցին, թե որոշ մարդիկ ինչու են ապրում 100 տարի և ավելի, սովորաբար ասում են.«Շնորհիվ նրանց գեների»: Եվ դա այնքան էլ հեռու չէ իրականությունից:

 

Մինչ այժմ հետազոտություններն ուղղված էին երկարակյացների գեների տարատեսակության ուսումնասիրմանը, որոնք ապահովում են նրանց ֆիզիոլոգիական առավելություններով (օրինակ, լավ խոլեստերինի բարձր մակարդակ): Սակայն Ալբերտ Էյնշտեյնի անվան քոլեջի հետազոտողները կարծում են, որ «երկարակյացի գենի» մի մասն էլ կարող են լինել անհատականության բնավորության գծերը: Դրական տրամադրված, ուրախ, հանգիստ, անկեղծ մարդիկ, որպես կանոն, երկար են ապրում: Գիտնականները հետազոտություն են անցկացրել հրեա-աշկենազների և նրանց հետնորդների մասնակցությամբ` ովքեր եղել են 95 տարեկան և ավելի: Աշկենազները (արևելա-եվրոպական հրեաները) ընտրվել են այն պատճառով, որ նրանք բոլորն էլ գենետիկորեն միանման են, հետևաբար հետազոտվող պոպուլյացիայում ավելի դյուրին է որոշել գենետիկ տարբերությունները:

 

Ավելի վաղ կատարված հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ մարդու անհատականությունը գենետիկ հիմք ունի և կարող է անմիջականորեն ազդել առողջության վրա: Տվյալ հետազոտության ժամանակ 243 երկարակյացների մոտ ուսումնասիրվել է նաև անհատականությունը բնութագրող գենետիկ հիմնավորումները: Անհատականության գնահատման ժամանակ գիտնականները հայտնաբերել են այնպիսի հատկություններ, որոնք պարզ արտացոլում են երկարակյացների կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը: Նրանց մեծ մասը հանգիստ, ուրախ և անկեղծ մարդիկ են ու կարծում  են, որ կյանքում ամենագլխավորը ժպիտն է, սեփական հույզերն անկեղծ արտահայտելն ու շփման լայն շրջապատը: Բացի այդ, երկարակյացներն անհատականությունը բնորոշ նյարդային ձևի ամենացածր ցուցանիշն են ունեցել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ