Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Դիսլիպոպրոտեիդեմիայի նշանակությունը էնդոթելի վնասման մեջ թոքային հիպերթենզիայի ժամանակ

Բանալի բառեր. թոքային հիպերթենզիա, էնդոթելային դիսֆունկցիա, դիսլիպոպրոտեիդեմիա

Թոքային հիպերթենզիան վիճակ է, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվան­դու­թյուն­ների բարդություն, կամ ունենալ իդեո­պա­թիկ ծագում: Այն բնութագրվում է թո­քա­յին անոթների դիմադրողականության և թո­քա­յին զարկերակում ճնշման աստիճա­նա­կան բարձրացմամբ, որը բերում է աջ փորո­քային անբավարարության զարգացման: Թո­քային հիպերթենզիա ախտորոշվում է, երբ թո­քային զարկերակում միջին ճնշումը գերա­զանցում է 25 մմ.սնդ.ս. հանգստի ժամանակ և 30 մմ.սնդ.ս. ֆիզիկական ծանրաբեռնվա­ծու­թյան ժամանակ [2,9,10]...

Արյան ձևավոր տարրերի ագրեգացիոն հատկությունների փոփոխությունը լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ

Բանալի բառեր. լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, արյան ռեոլոգիական հատկություններ, արյան ձևավոր տարրերի ագրեգացիա

Խոլեցիստիտը պատկանում է առավել տարածված վիրաբուժական հիվան­դություն­ների թվին: Վերջին տասնամյակների ընթաց­քում այս պաթոլոգիայով հիվանդների թիվն աննկուն աճել է և այժմ կազմում է վիրաբու­ժա­կան բաժանմունքի որովայնային պրոֆիլի հիվանդների 20%-ից ավելին [1,3]: Շատ հե­ղի­­նակների տվյալներով, լեղաքարային հի­վան­դությամբ տառապում են յուրաքանչյուր 5-րդ կինը և յուրաքչյուր 10-րդ տղամարդը [1–3]...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Հետմենոպաուզալ խանգարումների բուժման համալիրում CaD3 Նիկոմեդի կիրառումը

Բանալի բառեր. պերիմենոպաուզա, էստրոգեն, պրոգեստերոն, ոսկրային զանգվածի կորուստ, CaD3 Նիկոմեդ

Պերիմենոպաուզան՝ անցումային շրջանը, կնոջ կյանքում ամենաարտահայտված հոր­մո­նալ տեղաշարժերի շրջանն է: Այն ընդ­գրկում է մի քանի տարի մինչև մենոպաուզա (վերջին ինքնուրույն դաշտան) և առաջին 1,5-2 տարի դրանից հետո: Յուրաքանչյուր կնոջ մոտ անցումային շրջանի տևողությունը տար­բեր է, անհատական: Երբ օրգանիզմը մոտենում է մենոպաուզային, կնոջ օրգա­նիզ­մում վերականգնողական համակարգը սկսում է հանգչել...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Վիտամինների և միկրոէլեմենտների դերը շաքարային դիաբետով հիվանդների բուժման մեջ

Բանալի բառեր. վիտամիններ, միկրոէլեմենտներ, շաքարային դիաբետ

Վիտամինները արյան մեջ շաքարի պարունակության վրա ուղղակի ազդեցություն չունեն, սակայն նրանցից շատերը ցուցաբերում են միջնորդավորված ազդեցություն ածխաջրատային փոխանակության վրա և ( առողջ մարդու, և ( հատկապես շաքարային դիաբետով հիվանդի մոտ...

Ներզատաբանություն Ներզատաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Ատամնածնոտային անոմալիաների տարածվածության ուսումնասիրման մեթոդաբանական ասպեկտները

Բանալի բառեր. ատամնածնոտային անոմալիաներ (ԱԾԱ), օրթոդոնտիկ ցուցանիշներ, առանձին ատամների անոմալիաներ (ԱԱԱ), ատամնաշարի անոմալիաներ (ԱԱ), կծվածքի անոմալիաներ (ԿԱ)­­

Ըստ ուսումնասիրված գրականության տվյալների, մինչև օրս չկան ԱԾԱ-ների բացահայտման և գրանցման միատիպ մեթոդական մոտեցումներ, հիմնված ԱԾ համակարգի կարգավիճակը գնահատող հանրաճանաչ և համընդհանուր չափանիշների վրա...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Ողնաշարի գոտկային հատվածի միջողնային աճառների ճողվածքների էնդոսկոպիկ հեռացման նոր եղանակ, կողմնային եռադրունք մուտքով

Բանալի բառեր. միջողնային աճառների հետին կողմնային ճողվածք, կողմնային եռադրունք մուտք
Նյութը և մեթոդները: Վիրահատական տեխնիկա:
Արդյունքները: Հիվանդ Մ. 35տ. - հիվանդության պատմություն N 1516/353, ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոնի նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա 30.05.2000թ. L5 - S1 գոտկասրբանային հատվածի դիսկոգեն ռադիկուլիտի, արտահայտված ցավային սինդրոմի` S1 աջից և ողնաշարի արտահայտված ստատիկայի և դինամիկայի խանգարման կապակցությամբ...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
ՀՀ զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների հակահամաճարակային ապահովման նպատակով իմունականխարգելիչ միջոցառումների մասին

Բանալի բառեր. զինված ուժեր, զորակոչիկներ, նորակոչիկներ, հակահամաճարակային ապահովում, իմունականխարգելում, պատվաստումներ­­

Գրականության տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոքր պետությունների, այդ թվում ՀՀ, զինված ուժերի համար ինֆեկցիոն հիվանդացությունը և վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպման խնդիրը այսօր խիստ արդիական են և լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Սուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդությունը պարբերական հիվանդությամբ տառապողների ընտանիքների անդամների մոտ

Բանալի բառեր: պարբերական հիվանդություն, սուր աղիքային անանցանելիություն, կպումային հիվանդություն, ընտանիք, Հայաստան, հիվանդության ընթացք­­­­...

Համակարգային հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
ՀՀ զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների հակահամաճարակային ապահովման նպատակով ռեժիմասահմանափակիչ միջոցառումների անցկացման որոշ ասպեկտներ

Բանալի բառեր. զինված ուժեր, զորակոչիկներ, նորակոչիկներ, 3 ամիս ծառայածներ, հակահամաճարակային ապահովում, արգելափակոցային համակարգ, զորամասեր, հակահամաճարակային անվտանգության ծառայություն...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Հիպերնատրեմիայի շտկման արդյունավետությունն ինֆուզիոն թերապիայի շրջանակներում

Բանալի բառեր: հիպերնատրեմիա, ինֆուզիոն թերապիա

Հիպերնատրեմիայի (երբ նատրիումի խտությունը պլազմայում գերազանցում է 145 մմոլ/լ-ին) շտկումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների համար: Ընդհանրապես մահացությունը հիպերնատրեմիայից կազմում է 40–50%, այն հիմնականում դիտվում է ծերերի մոտ և սովորաբար պայմանավորված է հիմնական հիվանդությամբ [20]: Սակայն, քանի որ հիպերնատրեմիան կարգավորվում է կամ նատրիումի քչացման կամ ջրի ավելացման ճանապարհով [12,14], ապա ավելի հաճախ խանգարված է լինում ջրի ներմուծման կամ ստացման պրոցեսը [15]...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ