Առաջին բժշկական օգնություն
Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման մեթոդական ուղեցույց
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
Նպատակը` սույն մեթոդական ուղեցույցը նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների սրածայր գործիքներով վնասվելու, արյան և այլ կենսահեղուկների հետ պատահական շփման դեպքում մասնագիտական վարակվածության նվազեցմանը: Այն կարող է օգտագործվել նաև բուժաշխատողների ուսումնա - մեթոդական դասընթացներ կազմակերպելու նպատակով:
Կիրառման ոլորտը` բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների համար:
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
21-րդ դարում բժշկագիտությունը շարունակում է մեծ քայլերով զարգանալ: Բժշկագիտության բնագավառում ստեղծվում և զարգանում են նոր ուղղություններ: Նախկինում առասպել թվացող օրգանների փոխպատվաստումը աստիճանաբար դառնում է սովորական երևույթ, կատարելագործվում են ներդիտակային վիրահատությունների տեխնոլոգիաները, մշակվում են արյան և լորձաթաղանթների հետ շփումը բացառող` անարյուն բժշկական միջամտությունների ժամանակակից մեթոդներ: Այս ամենի առաջնահերթ նպատակը իհարկե հիվանդին հնարավորինս արագ և առանց լրացուցիչ տրավմաների բարձրորակ բուժօգնության տրամադրումն է: Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ հիվանդի մյուս կողմում կանգնած է բուժաշխատողը, որը բժշկական միջամտություններ իրականացնելիս կարող է ենթարկվել բազմաթիվ վնասակար գործոնների ազդեցությանը: Քիմիական, ֆիզիկական, ճառագայթային, վարակային, մարմնի հարկադրական դիրքի, հոգեհուզական և այլ գործոններից բացի բուժաշխատողների մաշկի և լորձաթաղանթների պատահական շփումը արյան և այլ կենսահեղուկների հետ, սրածայր գործիքներով վնասումը եղել և շարունակում են մնալ որպես օրակարգի խնդրահարույց հարց: Այդ պատճառով, չնայած բժշկության զարգացմանը, այնուամենայնիվ բուժանձնակազմը որպես վարակման ենթակա ռիսկի խումբ շարունակում է մնալ «վտանգի գոտում»:
Բժշկական օգնություն ցուցաբերելիս բուժանձնակազմը մաշկի և լորձաթաղանթների արյան հետ պատահական շփման հետևանքով կարող է վարակվել արյան միջոցով փոխանցվող վարակներով: Դրանցից առավել վտանգավոր են համարվում հեպատիտ Բ-ի /ՎՀԲ/, հեպատիտ Ց-ի /ՎՀՑ/ և մարդու իմունային անբավարարության /ՄԻԱՎ/ վիրուսները:
Արյան հետ պատահական շփման դեպքում, թեպետ հազվադեպ, բայց հնարավոր է վարակվել նաև այլ մանրէներով` վարակային հեպատիտի այլ վիրուսներով, ցիտոմեգալովիրուսով (ՑՄՎ), Էպշտեյն-Բարրի վիրուսով (ԷԲՎ), Պարվովիրուսով, դժգույն սպիրոխետով (սիֆիլիս), պլազմոդիաներով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տասնամյակի վիճակագրական տվյալների համաձայն վարակման վտանգ պարունակող բժշկական միջամտությունների կատարման հետևանքով բժշկական սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման արդյունքում արձանագրվել են վիրուսային հեպատի Բ-ի 21 մլն. դեպք (որոնց 32% թարմ վարակման դեպք), վիրուսային հեպատիտ Ց –ի 2 մլն. դեպք`(40% թարմ վարակման դեպք), և ՄԻԱՎ –ի 260 000 դեպք` (որոնց 5% թարմ վարակման դեպք):
Արյան հետ պատահական շփման դեպքում նշված վիրուսներով վարակների փոխանցման հավանականությունը խոցելի խմբի բուժաշխատողների շրջանում կազմում է.
ՎՀԲ` 5-40%, ՎՀՑ` 3-10%, ՄԻԱՎ`0,2-0,5%:
ՍԱՀՄԱՆՈՒՄ
Խոցելի խմբին են պատկանում այն բուժաշխատողները ովքեր չեն ստացել կանխարգելիչ պատվաստումներ և հետկոնտակտային կանխարգելում
Բազմաթիվ ուսումնասիրություններն ապացուցել են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների հեպատիտ Բ-ի մասնագիտական վարակման իրական մակարդակը կազմում է միայն «այսբերգի» տեսանելի մասը:
Հետազոտվել են նաև Երևան քաղաքի և հանրապետության մարզերի տարբեր բուժհիմնարկներում աշխատող 1538 բուժաշխատող, այդ թվում 605 բժիշկ, 848 բուժքույր եւ 85 կրտսեր բուժաշխատող: Բացահայտվել են բուժաշխատողների վարակվածության նկատելի տարբերություններ` կախված բժշկական մատուցվող բժշկական ծառայության տեսակից: HbsAg հայտնաբերման բարձր հաճախականություն է դիտվել է վիրաբուժական բաժանմունքների բուժանձնակազմի շրջանում (13,6%), ապա հաջորդում են ծննդատների (9,0%), հեմոդիալիզի (8,3%), վերակենդանացման (8,1%) բաժանմունքների, այնուհետև լաբորատորիաների (6,0%), ատամնաբուժական հիմնարկների (4,1%) աշխատակիցները:
Հաստատվել է, որ բուժաշխատողների վարակվածությանը ուղղակիորեն կախված է մասնագիտական գործունեության ստաժից: Հայտնաբերված HBsAg առկայությամբ անձանց միայն 2,7%-ը սկսնակներ են, 25%-ն ունի մինչև հինգ տարվա, 32,1%-ը` հինգ-տաս տարվա աշխատանքային ստաժ և 40,2%-ը աշխատել են տասը տարուց ավելի: («Պարէնտերալ վիրուսային B և C հեպատիտների համաճարակաբանությունը Հայաստանում», ըստ Գ.Գ.Մելիք-Անդրեասյանի հետազոտությունների, ատենախոսություն բ.գ.դ., Երևան, 2004):
Բուժաշխատողների մասնագիտական վնասակարության «ռիսկի» գործոնների ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, / «Համաճարակաբանական հսկողության հիմնական սկզբունքները ներհիվանդանոցային ինֆեկցիաների նկատմամբ բազմապրոֆիլ ստացիոնարում» ըստ Ա.Ս.Սարգսյանի հետազոտությունների` ատենախոսություն բ.գ.թ. Երևան 2004թ/, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների մասնագիտական գործնեության ընթացքում արյան և այլ կենսահեղուկների հետ պատահական շփումը ավելի հաճախ առաջանում է հետևյալ իրավիճակներում.
- oգտագործված ներարկիչի ասեղը կափարիչով փակելիս,
- վիրահատությունների ընթացքում ` հատկապես կար դնելիս,
- կենսաբանական հյուսվածքների նմուշառման ժամանակ,
- երբ բաց սրածայրը ընկնում է անկողնային սպիտակեղենի կամ վիրաբուժական փափուկ նյութի մեջ,
- օգտագործված սրածայրերը թափոնների բեռնարկղի մեջ տեղափոխելու ժամանակ,
- օգտագործված բժշկական նյութերը /բժշկական թափոնները/ փոխադրելու և օգտագործված բեռնարկղերը մաքրելու ժամանակ,
- արյուն նմուշառման բարդ մեթոդների կիրառման ժամանակ,
- շտապ օգնության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում,
- արյունահոսող հիվանդների այնպիսի բժշկական միջամտություններ կատարելիս, որոնք ընթանում են շտապ և սթրեսային իրավիճակներում:
Բուժաշխատողների մասնագիտական գործունեության ընթացքում հաճախ հանդիպում են վարակման վտանգ պարունակող հետևյալ իրավիճակները`
- սրածայրով վնասվելը ,
- տարբեր կենսանյութերի ցայտումը:
II. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՎԱՐԱԿՄԱՆ ՎՏԱՆԳ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1. Սրածայրով վնասվելուց խուսափելու համար անհրաժեշտ է բացառել օգտագործված ասեղի վրա կրկին կափարիչ անցկացնելը:
2. Օգտագործված ասեղը առանց կափարիչ հագցնելու պետք է նետել անջրանցիկ, չթափածակվող բեռնարկղերի մեջ:
3. Բեռնարկղերը տեղադրվում են այնպես, որ հարմար լինեն օգտագործման համար (ձեռքի հեռավորության վրա, դեմքից ցածր) և չշրջվեն: Բեռնարկղերը պետք է փոխարինվեն նորով` ծավալի 2/3-ի լցման դեպքում:
4. Նախքան օգտագործված սուր գործիքներով լցված բեռնարկղերը տեղափոխելն անհրաժեշտ է այն ամուր, հերմետիկ փակել: Եթե բեռնարկղի հերմետիկությունը կասկածելի է թվում, ապա անհրաժեշտ է, այն տեղադրել լրացուցիչ բեռնարկղի մեջ և ուղարկել օգտահանման:
5. Սրածայրով վնասման կանխարգելման համար կարևոր է նաև անհատական պաշտպանիչ միջոցների` ռետինե ձեռնոցների օգտագործումը, որոնք պետք է ճիշտ ձեռքի չափով լինեն, այլապես խիստ մեծանում է սրածայրով վնասման վտանգը:
6. Արյան կամ այլ կենսահեղուկների ցայտացրման վտանգի առկայության դեպքում անհրաժեշտ է օգտագործել նաև դիմակ, պաշտպանիչ ակնոցներ, խալաթ և անջրանցիկ գոգնոց:
7. Արգելվում է կտրող գործիքները ձեռքից ձեռք փոխանցելը:
8. Արգելվում է հատակին ընկած սրածայր գործիքները վերցնել մերկ ձեռքերով` անհրաժեշտ է այդ նպատակի համար օգտագործել ունելի, մագնիս, և կրել ձեռնոց:
III. ՍՊԵՑԻՖԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
9. Արյունային վարակներից պաշտպանության հուսալի միջոց է համարվում սպեցիֆիկ կանխարգելումը: Այն բուժաշխատողները, ովքեր աշխատանքային գործունեության ընթացքում շփվում են արյան և կենսահեղուկների հետ, պետք է ենթարկվեն պատվաստման հեպատիտ Բ վիրուսի դեմ: Հեպատիտ Ց-ի և ՄԻԱՎ-ի նկատմամբ դեռևս պատվաստանյութեր չեն ստեղծվել: Այդ պատճառով կանխարգելիչ միջոցառումների իրականացումը ձեռք է բերում առաջնակարգ նշանակություն:
IV. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԵՆՍԱՆՅՈՒԹԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՑԱՅՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
10. Արյան կամ այլ կենսանյութի շրջակա միջավայր ցայտելու դեպքում, վարակազերծման նպատակով անմիջապես թափված կենսահեղուկի վրա անհրաժեշտ է լցնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում տվյալ պահին կիրառվող որևէ ախտահանիչ նյութ: Այս գործողությունը անհրաժեշտ է կատարել միայն ձեռնոցներով: Թափված կենսահեղուկը հեռացնելուց հետո աղտոտված տարածքը հարկակոր է կրկին ախտահանել:
V. ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՇԿԻ՝ ԿԵՆՍԱՀԵՂՈՒԿՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
11. Եթե բուժօգնություն ցուցաբերելիս տեղի է ունեցել բուժաշխատողի մաշկի կամ լորձաթաղանթների վնասում և կենսահեղուկով աղտոտում, ապա անհրաժեշտ է մի քանի վայրկյան թողնել, որ վնասվածքը արյունահոսի, իսկ հետո լվանալ առատ հոսող ջրով կամ հոսող ջրի բացակայության դեպքում` ֆիզոլոգիական լուծույթով: Այնուհետև թույլատրվում է լվանալ հոսող ջրով և օճառով: Արգելվում է արյան արտահոս ապահովելու նպատակով սեղմել կամ շփել վնասված մակերեսը, ինչպես նաև վերքից արտածծել արյունը:
12. Չի կարելի օգտագործել ուժեղ ազդող միջոցներ (սպիրտ, գունազրկող լուծույթներ, յոդ), քանի որ դրանք կարող են գրգռել վերքային մակերեսը և առաջացնել լրացուցիչ արյունալցում:
VI. ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԵՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՉՔԻ ՄԵՋ ԿԵՆՍԱՀԵՂՈՒԿԻ ՑԱՅՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
13. Աչքի մեջ կենսահեղուկի ցայտման վտանգը հատկապես մեծ է այն դեպքերում, երբ կատարվում է կենսահեղուկով լցված օրգանական փակ խոռոչների դատարկում /պունկցիա/: Երբեմն էլ բժշկական միջամտությունների կատարման ընթացքում խոռոչը լցնող կենսահեղուկի բարձր ճնշման տակ դրանք կարող են ինքնուրույն բացվել: Դրա հետևանքով կենսահեղուկը կարող է ցայտել աչքի մեջ, մաշկի և բերանի լորձաթաղանթի վրա:
14. Վերը նշված երևույթի դեպքում բուժաշխատողի վարակման վտանգը շատ բարձր է և դրանից խուսափելու համար անհրաժեշտ է օրգանական խոռոչներում կուտակված կենսահեղուկների դատարկման միջամտությունները կատարելիս անպայման կրել դեմքին ամուր հպվող պաշտպանիչ ակնոց, դիմակ և անջրաթափանց գոգնոց: Եթե այնուամենայնիվ պատահական շփումը տեղի է ունեցել, ապա անհրաժեշտ է անհապաղ աչքը լվանալ ջրով կամ ֆիզոլոգիական լուծույթով: Լվանալիս ժամանակ առ ժամանակ կոպերը զգուշորեն բարձրացնել, որպեսզի դրանց տակ նույնպես լվացվի: Եթե կան կոնտակտային ոսպնյակներ, ապա դրանք հարկավոր է հանել միայն աչքերը լվանալուց հետո: Արգելվում է աչքերը լվանալ օճառով կամ ախտահանող լուծույթով:
15. Եթե ցայտումը կատարվել է բերանի մեջ, ապա անհրաժեշտ է անհապաղ թքել բերանն ընկած հեղուկը, ապա ողողել առատ ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով և նորից թքել: Կրկնել ողողումները մի քանի անգամ: Ողողման համար չի կարելի օգտագործել օճառ կամ ախտահանող լուծույթ:
Արյան և կենսահեղուկների հետ պատահական շփումների, ինչպես նաև սրածայրով վնասումների մասին անհապաղ անհրաժեշտ է տեղեկացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վարակի հսկողության պատասխանատուին` ժամանակին անհրաժեշտ հետկոնտակտային կանխարգելիչ միջոցառումների և խորհրդատվություն ստանալու համար:
VII. ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՐԱԾԱՅՐՈՎ, ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՆՍԱՀԵՂՈՒԿՆԵՐՈՎ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
16. Բուժաշխատողի սրածայրով վնասման, մաշկի և լորձաթաղանթների արյան հետ պատահական շփման դեպքում անհրաժեշտ է բուժաշխատողի արյան նմուշը հնարավորինս արագ հետազոտել արյունային վարակների նկատմամբ` ՎՀԲ, ՎՀՑ, ՄԻԱՎ: Արյան հաջորդ նմուշները պետք է հետազոտել 1, 3, 6 և 12 ամիս հետո:
Աղյուսակ 1.
ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՅԱՆ ՀԵՏ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
VIII. ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՐԱԾԱՅՐՈՎ ՎՆԱՍՄԱՆ, ԱՐՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԵՆՍԱՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
17. Բուժաշխատողների սրածայրով վնասման, արյան և այլ կենսահեղուկների հետ պատահական շփման դեպքում բուժման անհրաժեշտությունն ու մեթոդները ընտրվում են ՎՀԲ, ՎՀՑ և ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը գնահատելուց հետո, հաշվի առնելով արյան նմուշների շճաբանական հետազոտությունների արդյունքները:
18. Կանխարգելիչ միջոցառումներ հեպատիտ Բ-ի նկատմամբ` Արյան հետ պատահական շփում ունեցած անձի նկատմամբ կիրառվող կանխարգելիչ միջոցառումները տարբեր են: Դրանք պայմանավորված են բուժաշխատողի հեպատիտ Բ վիրուսի նկատմամբ ունեցած իմունային կարգավիճակից:
- Բուժաշխատողի իմուն կարգավիճակը համարվում է լարված, եթե
ա/ ստացել է եռանվագ պատվաստում ՎՀԲ-ի դեմ, սպեցիֆիկ հակամարմինների մակարդակի հետագա հսկողությամբ,
բ/պատվաստման նկատմամբ օրգանիզմի պատասխան ռեակցիան ավելին է քան 10 IU/L
գ/ անցյալում հիվանդացել է հեպատիտ Բ-ով - Բուժաշխատողի իմունիտետը բացակայում է կամ թերի է, եթե
ա/ եթե պատվաստումը կատարվել է թերի, կամ չի պատվաստվել: Այդ դեպքում անհրաժեշտ է ներարկել մ/մ 5մլ իմունոգլոբուլին հեպատիտ Բ-ի դեմ վնասվածք ստանալուց 48 ժամվա ընթացքում:
Աղյուսակ 2.
ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՅԱՆ ՀԵՏ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՇՓՈՒՄԻՑ ՀԵՏՈ
XIX. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎՀՑ-ՈՎ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
19. Այսօր աշխարհում դեռևս մշակված չէ ՎՀՑ-ի նկատմամբ որևէ սպեցիֆիկ կանխարգելման մեթոդ: Արյան հետ պատահական շփում ունեցած անձի նկատմամբ պետք է սահմանել հսկողություն` ոչ պակաս, քան մեկ տարի: Այդ ընթացքում անհրաժեշտ է կատարել հեպատիտ Ց-ի նկատմամբ արյան շճաբանական հետազոտություններ 3, 6, 9 և 12-րդ ամիսներում: Որևէ թեստում հակամարմիններ հայտնաբերելիս արդյունքն անհրաժեշտ է համեմատել պատահարից անմիջապես հետո կատարած հետազոտության արդյունքի հետ: Դա թույլ կտա պարզել, որ վարակումը տեղի է ունեցել մասնագիտական պարտականությունները կատարելիս: Վարակման առկայությունը հաստատելուց հետո անհրաժեշտ է կազմակերպել բժիշկ հեպատոլոգի խորհրդատվություն:
XX. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԻԱՎ-ՈՎ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
20. ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը արյան հետ շփման դեպքում կազմում է 0.1-0.5%:
Աղյուսակ 3
ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ՌԻՍԿԸ ԱՐՅԱՆ ՀԵՏ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՇՓՈՒՄԻՑ ՀԵՏՈ
ՄԻԱՎ-ով վարակման հնարավորությունը կտրուկ նվազում է, եթե ՄԻԱՎ –ի ինհիբիտորներով կանխարգելումը սկսվում է արյան հետ պատահական շփումից 2-8 ժամվա ընթացքում
21. Կան որոշ գործոններ, որոնք մեծացնում են ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը: Նախազգուշական միջոցառումներ ձեռնարկեու նպատակով արյան հետ շփման տեսակը գնահատելիս դրանք անհրաժեշտ է հաշվի առնել: Այդ գործոնների թվին են պատկանում.
- խորը վերքեր,
- գործիքի վրա արյան տեսանելի հետքեր,
- մաշկի վնասում սնամեջ ասեղով, որի լուսանցքում առկա է վարակված արյուն,
- հիվանդի արյունը, որը պարունակում է վիրուսի բարձր տիտր:
XXI. ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՐՅԱՆ ՀԵՏ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՇՓՈՒՄԻՑ ՀԵՏՈ
22. Սրածայրով վնասվելիս կամ արյան հետ շփումից հետո անհապաղ անհրաժեշտ է տեղյակ պահել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վարակի հսկողության պատասխանատուին: /վերջինիս բացակայության դեպքում` ադմինիստրացիային:/ Կատարվում է պատահարի պայմանների մանրամասն վերլուծություն և այն քննարկվում է «ՁԻԱՀ-ի կամխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ:
23. «ՁԻԱՀ-ի կամխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ համատեղ գնահատվում են վարակման ռիսկի մակարդակը և դրանից ելնելով որոշում է կայացվում հետագա կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու անհրաժեշտության մասին:
XXI. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սրածայր/սուր/կտրող/ծակող գործիք- ներարկիչներ, ենթամաշկային ներարկման ասեղներ, կարեր դնելու ասեղներ, վիրադանակներ և այլ սայրեր, նշտարներ, սղոցներ, դանակներ, կոտրված կամ չկոտրված ապակի, սրվակներ, և այլն:
Պատահական շփում արյան հետ - բժշկական միջամտություններ
կատարելիս արյան կամ արյուն պարունակող այլ կենսահեղուկների հետ ակամա շփում:
«ՍՐԱԾԱՅՐ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՎՆԱՍՎԵԼՈՒ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԵՏ ՊԱՏԱՀԱԿԱՆ
ՇՓՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 26 «Ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագիրը և ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» արձանագրային որոշման «VIII. ՆՀՎ-ների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում» բաժնի ռազմավարական ուղղություն 1. «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում վարակիչ հիվանդություններով մասնագիտական վարակման կանխարգելում» բաժնի «Մշակել և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմա-կեր¬պությունների բուժաշխատողների շրջանում վարակիչ հիվանդություններով վարակման կանխարգելման մեթոդական ցուցումները» կետի պահանջները.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Հաստատել`
1) «Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման» մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2) Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանին:
ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...
Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...
Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...
Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...
Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ
I. Ներածություն...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
I. ՆԱԽԱԲԱՆ
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...
Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն