Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին բժշկական օգնություն

«Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկ

«Ժամանակակից մոտեցումներ  ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական  ձեռնարկ

 Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

 I.   ՆԱԽԱԲԱՆ

Ձեռքերի ժամանակին և ճիշտ  հիգիենիկ մշակումը  բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության գրավականն է:

Բժշկագիտության վերջին տվյալներով բուժաշխատողների ձեռքերը գործնականում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում  համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական գործոնը: Այդ  պատճառով յուրաքանչյուր  բուժաշխատող պետք է  իմանա  ձեռքերի հիգիենայի կանոնները, իսկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները` թե ինչպես կարողանան արդյունավետ  կազմակերպել այդ կարևոր միջոցառումների համակարգը:


Կիրառման ոլորտը` հանդիսանում են  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները:


Նպատակը` օգտագործել  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` ձեռքերի հիգիենայի արդյունավետ մեթոդ ընտրելու համար և որպես մեթոդական ուղեցույց բուժանձնակազմի ուսումնա-մեթոդական  դասընթացներ կազմակերպելիս:

                                        

II.    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


1.    Ձեռքերի հիգիենան շարունակում է մնալ որպես հուզող հարց շատ առաջադեմ երկրների առողջապահության համակարգերում: «Լվա ձեռքերդ» կարգախոսը հայտնի է բոլոր բուժաշխատողներին, սակայն այն  ոչ միշտ է ճշգրտորեն իրականացվում: Այդ պատճառով կատարվել են բազմաթիվ հետազոտություններ ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման խոչընդոտների պարզաբանման նպատակով, որպեսզի դրանց կատարումը դառնա ավելի մատչելի ու ճշգրիտ:


2.     21-րդ դարում աշխարհում առողջապահությունը զարգացման մեծ վերելք է ապրել, սակայն բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բժշկական օգնություն ցուցաբերելիս առաջացող անցանկալի երևույթների, այդ թվում` վարակային բարդությունների կանխարգելումն (բուժման վարակային անվտանգությունն) ապահովող խնդիրներն առողջապահության զարգացմանը համաչափորեն զարգանալու կարիք ունեն: Այդ է պատճառը, որ «Մի վնասիր» կարգախոսը շարունակում է մնալ արդիական:


3.    Ներհիվանդանոցային (նոզոկոմիալ, հոսպիտալային) վարակը հիվանդանոցում բուժվելու ընթացքում հիվանդի ձեռք բերած վարակն է, որը նրա մոտ բացակայել է ընդունման պահին և դրանից առաջ: Մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների  ձեռք բերած վարակները ևս դասվում են ներհիվանդանոցային վարակների շարքին:


4.    Այդ հիվանդությունները արտահայտվում են շնչառական համակարգի, մարսողական և միզասեռական ուղու, արյան հունի և արյունատար համակարգի, մաշկային ծածկույթի և հետվիրահատական վարակային բարդությունների տեսքով:  Դրանք միանալով հիմնական հիվանդությանը, բարդացնում են բուժման  ընթացքը և հիվանդության ելքը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է   ներհիվանդանոցային վարակների 14 մլն.դեպք, ընդ որում, դրանց 40-80 %-ը փոխանցվում են ձեռքերի միջոցով:


5.      Ներհիվանդանոցային վարակների առաջացմանը նպաստող պայմանները և հնարավոր հարուցիչները առկա են բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, և նույնիսկ կատարելագործված վարակի հսկողության ծառայությունը  չի կարող այն արմատապես վերացնել:


6.    Զարգացած երկրների բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր է կանխել դրանց միայն 1/3 մասը, իսկ մնացածը շարունակում է մնալ անհաղթահարելի: Այնուամենայնիվ որոշ պարզ և ոչ թանկարժեք նախազգուշական միջոցառումներ կարող են կարևոր դեր ունենալ դրանց կանխարգելման հարցում:


7.    Ժամանակակից  գիտական հետազոտությունները ապացուցել են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ձեռքերի հիգիենան: Այն  ներհիվանդանոցային վարակների կանխարգելման պատմության  մեջ  առաջինն է, իսկ  ֆինանսական ծախսերի տնտեսման գործում` ամենամեծը:

 

III.  ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ


8.    Այն, որ վարակային հիվանդությունները կարող են տարածվել ձեռքերի միջոցով հայտնի է եղել վաղուց: Դեռևս 1199թ. հրեա բժիշկ և փիլիսոփա Ռամբաման  գրել է հիվանդի հետ շփվելուց հետո ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին: 1843թ Օլիվեր Վենդել Հոլմսը առաջին անգամ  հայտարարեց այն կարծիքը, թե Բոստոնի ծննդատներում հետծննդաբերական արյան վարակումը անմիջական կապ ունի բուժաշխատողների ձեռքերի հետ: Հունգարացի բժիշկ` Իգնաց Ֆիլիպ Զեմմելվեյսը  (1818-1865) փորձելով հասկանալ հետծննդյան տենդի (սեպսիս) պատճառները, մասնավորապես, այն փաստը, որ 1841-1847թ-ին, հիվանդանոցներում ծննդաբերների շրջանում մահացությունը 30-40%  գերազանցում էր տնային պայմաններում ծննդաբերածների մահացությանը, ենթադրել է, որ հավանական պատճառը թաքնված է հիվանդանոցներում: Նախքան Զեմելվեյսը ոչ ոքի չէր հաջողվել համաճարակաբանական ապացույցներ ստանալ այն բանի վերաբերյալ, որ հետծննդաբերական արյան վարակման պատճառը բուժաշխատողների ձեռքերն են: Իր հետազոտական աշխատանքներում նա հետծնննդյան արյան վարակումը գնահատեց որպես բժշկության զարգացման հետ անմիջական կապ ունեցող բարդություն: Նա հետազոտում է Վիեննայում գրանցված մայրական մահացության տվյալները նախքան բշկաանատոմիական կենտրոնների ստեղծումը:  Արդյունքում պարզում է, որ այդ ժամանակահատվածում արյան վարակումից մայրական մահերը եղել են եզակի,  հազվադեպ և դրանց մակարդակր բարձրացել է, երբ ծննդատները ներառվել են բազմապրոֆիլ հիվանդանոցների կազմում, որտեղ հիմնադրվել են նաև ախտաբանա-անատոմիական բաժիններ:


9.    Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում նա համոզվում է, որ   բուժաշխատողները և ուսանողները  հիվանդանոցի վարակային և ախտաբանա-անատոմիական բաժանմունքներից վարակը բերում էին անմաքուր ձեռքերի միջոցով և  հեշտոցային զննման ընթացքում այն փոխանցում էին կանանց: Զեմմելվեյսը  պարտադրում է բուժանձնակազմին ձեռքերը լվանալ և ախտահանել քլորակրով հիվանդներին և ծննդաբերներին միջամտություններ կատարելուց առաջ: Արդյունքում կանանց և նորածինների շրջանում մահացությունը 18,3%-ց նվազում է 2.5%: Սակայն, Զեմմելվեյսի հիպոթեզը արագ ճանաչում չի ստանում: Ավելին, նրա հայտնագործությունը հանդիպում է մեծ խոչընդոտների: Կլինիկայի ղեկավարը նույնիսկ արգելում է Զեմելվեյսին ձեռքերի մանրէազերծումից հետո մահացության իջեցման վերաբերյալ վիճակագրությունը հրատարակել և ընդհատում է նրա աշխատանքային պայմանագիրը:


10.    Զեմմելվեյսի դերը ձեռքերի անտիսեպտիկայի բացահայտման և ներդրման հարցում  ճանաչում է ստացաել միայն նրա մահից հետո: 1906թ.-ին Բուդապեշտում աշխարհի բժիշկների հանգանակություններով կանգնեցվել է Զեմմելվեյսի արձանը, որի վրա գրվել է «Մայրերի փրկչին»:

 

IV.   ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԵՐԸ

 

11.   Երկար տարիներ բուժաշխատողների մոտ  ձեռքերի հիգիենայի դերը թերագնահատվել է` չնայած դրա բացահայտ անհրաժեշտությանը: Այս մոտեցումը արմատացել է և անթույլատրելիորեն շարունակվում է մինչև օրերս: Այն  պայանավորված է այդ ուղղությամբ կատարած հետազոտությունների անլիարժեքությամբ և դրանց արդյունքները բուժաշխատողներին անբավարար տեղեկացմամբ:


 12.   «Հաճախ լվա ձեռքերդ» կարգախոսը ծանոթ է բոլոր բուժաշխատողներին, սակայն, ոչ բոլորն են այն կատարում ինչպես հարկն է, քանի որ միայն առաջին հայացքից է այն պարզ կիրառելի թվում: Ձեռքերի դերը մեծ է հատկապես ներհիվանդանոցային վարակների պատճառ հանդիսացող այնպիսի վտանգավոր մանրէների տարածման մեջ, ինչպիսիք են մետիցիլինկայուն ստաֆիլոկոկը, վանկոմիցինկայուն էնտերոկոկը, աղիքային վարակները, գրիպը և այլն:


13.   Դիտարկումները ցույց են տալիս,  որ կան որոշ պատճառներ, որոնք դժվարացնում են  ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումը: Այդ  պատճառները հիմնականում հետևյալն են. 


  1. ձեռքերի մաշկի գրգռվածությունը,
  2. հիգիենայի միջոցների սղությունը կամ բացակայությունը,
  3. գերադասվում է հիվանդի հետ շփման ժամանակը ձեռքերի հիգիենայի համար ծախսվող ժամանակի նկատմամբ,
  4. լվացարանների տեղակայումը դժվար հասանելի տեղերում կամ բացակայությունը,
  5. ձեռնոցների կրումը,
  6. մոռացության տալը,
  7. գիտելիքների պակասը:


14.   Բուժանձնակազմի հարցման արդյունքում պարզվել է, որ առողջապահության աշխատողները ձեռքերի հիգիենան պահպանում են 40 %-ով: Հատկանշական է, որ բժիշկները ձեռքերը լվանում են ոչ հաճախ, բայց ավելի մանրակրկիտ, քան բուժքույրերը:


15.   Զարմանալիորեն փոքր չէ այն բուժաշխատողների թիվը, որոնք ձեռքերի հիգիենայի կանոնները խախտում են բավական հաճախ: ԱՄՆ, ՌԴ-ի և Եվրոպական մի շարք երկրների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կատարած մանրակրկիտ դիտարկումները ցույց են տվել, որ չնայած բուժաշխատողների կրթական բազմաթիվ ծրագրերի առկայությանը, այնուամենայնիվ այն բավարար չի կատարվում: Այլ խոսքերով`  խնդիրը նաև ծառայողական պահանջների նկատմամբ անհետևողականությունն է, որն այսօր էլ շարունակում է մնալ որպես այս բնագավառի լուրջ խոչընդոտ:


16.   Կան բազմաթիվ բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնց ջրամատակարարման համակարգը խնդրահարույց է, բացակայում է «ջրամատակարարման կենտրոնական համակարգը», իսկ «տեղայինը» գործում է հաճախ ընդհատումներով և անբավարար: Ուստի երբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ջրամատակարարման հետ առաջանում են խնդիրներ, ապա անհրաժեշտ է ապահովել  այլընտրանքային ջրամատակարարում:


  17.Բուժաշխատողները հաճախ թերագնահատում են վարակների տարածման տեսակետից ձեռքերի հիգիենայի դերը: Չեն ստանում համապատասխան հիշեցումներ և չեն տեղեկացվում, թե ինչպես պետք է ապահովել ձեռքերի հիգիենայի անհրաժեշտ մակարդակը` օգտագործելով տվյալ կազմակերպության սեփական հնարավորությունները:


18.   Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում արտաքին միջավայրում մանրէների շրջագայման ապահովումը և մեկ հիվանդից մյուսին դրանց փոխանցումը իրականանում է հաջորդաբար կատարվող հետևյալ գործողությունների արդյունքում, որտեղ ձեռքերը համարվում են փոխանցման գործոն կոնտակտային ճանապարհով մանրէների փոխանցման համար.

 

  1. հիվանդի մաշկից կամ նրան շրջապատող առարկաների մակերեսներից մանրէները փոխանցվում են բուժանձնակազմի ձեռքերին,
  2. այդ մանրէները շարունակում են պահպանվել (նույնիսկ մի քանի րոպե) բուժանձնակազմի ձեռքերի վրա,
  3. ձեռքերի հիգիենան կատարվում է անբավարար,
  4. բուժանձնակազմի աղտոտված ձեռքերից մանրէները փոխանցվում են այլ հիվանդի կամ նրա հետ շփում ունեցող որևէ առարկայի մակերեսի վրա:


19.  Հաճախ շաքարային դիաբետով, քրոնիկ երիկամային անբավարարությամբ, քրոնիկ մաշկաբորբերով հիվանդների մաշկը կոլոնիզացված է ոսկեգույն ստաֆիլոկոկով:


20.  Բուժօգնության ցուցաբերման ընթացքում մանրէները կարող են փոխանցվել նորմալ չվնասված մաշկի մանրէներով աղտոտված հատվածներից` աճուկային շրջան և թևատակ:


21.   Քանի որ մաշկը թեփոտվում է, ապա հիվանդների անկողնային սպիտակեղենը, ինչպես նաև նրան շրջապատող անհատական օգտագործման առարկաները կարող են հեշտությամբ աղտոտվել մաշկի թեփուկների հետ պոկված մանրէներով: Արդյունքում բուժաշխատողների ձեռքերը կարող են հեշտությամբ աղտոտվել նույնիսկ «մաքուր» բժշկական միջամտությունների արդյունքում. օրինակ` հիվանդին նստեցնելիս, նրա սրտի զարկերը կամ զարկերակային ճնշումը չափելիս, հիվանդի ձեռքին, ուսին կամ աճուկային շրջանին դիպչելիս:


22.   Երբեմն նույն հիվանդի տարբեր ախտաբանական օջախները կարող են աղտոտված լինել տարբեր մանրէներով: Հաճախ դա նկատվում է պոլիտրավմաներով, ապարատային շնչառությամբ, արյունային կենտրոնական և ծայրամասային կատետրներ ունեցող, քիթ-ստամոքսային զոնդով, միաժամանակ մարմնի տարբեր օրգանների և անատոմիական հատվածների վրա վիրահատական միջամտություններ կատարած հիվանդների մոտ: Այդ պատճառով  այդպիսի հիվանդի հետ շփման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում ձեռքերը մշակել մի քանի անգամ` յուրաքանչյուր ախտաբանական օջախից մյուսին անցնելուց առաջ:

                                    

V.   ՄԱՇԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

 23. Ձեռքերի հիգիենայի արդյունավետ մեթոդ մշակելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ձեռքի մաշկի կառուցվածքը:


24.  Մաշկիարտաքին շերտը բաղկացած է տափակ բջիջներից: Դրանք մաշկային ավելի խորը` բազալ շերտի  բջիջներն են, որոնք բարձրանում են մաշկի մակերես` իրենց հետ տանելով այդտեղ գտնվող մանրէները:


25.  Մաշկը ունի դինամիկ կառուցվածք,  բաղկացած է 15 շերտերից, որոնք թարմանում և ամբողջությամբ նորացվում  են 2 շաբաթում: Դա  համարվում է նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց, որի ընթացքում յուրաքանչյուր օր առողջ մաշկի վրա գոյանում են 107 մաշկային թեփուկներ: Դրանց 10,0% պարունակում է կենսունակ մանրէներ: Մաշկը գործնականորեն անթափանց է ջրի և ջրային լուծույթների համար, սակայն, ճարպալուծ նյութերը կարող են թափանցել, քանի որ բջիջների թաղանթները մեծ քանակությամբ ճարպ են պարունակում:


26.  Մաշկը ֆիզիկական պատնեշ է մանրէների թափանցման համար: Արտաքին շերտի միջբջջային տարածությունը լցված է ճարպային հյուսվածքի բջիջներով, որոնք ապահովում են դրա ամբողջականությունն ու պաշտպանիչ դերը: Բացի այդ, մաշկն ունի թթվային pH, որն իր հերթին ճնշում է մանրէների աճը: Մաշկային մազանոթները իրենց հերթին հնարավորություն են տալիս արագ մատակարարել լեյկոցիտներ և իմունոլոգիական պատասխանի համար կարևոր նյութեր: 


VII.   ՄԱՇԿԻ ՄԱՆՐԷԱՅԻՆ ԿԱԶՄԸ


27.  Ձեռքերի հիգիենայի արդյունավետ մեթոդ ընտրելու համար նպատաակահարմար է տարբերակել ձեռքերի վրա աճող և բազմացող մանրէները դրանց վրա պատահականորեն հայտնված մանրէներից:


28.  Համաձայն ամերիկացի վիրաբույժ Ռ.Բ.Պրայսի դասակարգման, ձեռքերի մաշկի մանրէները բաժանվում են երեք խմբի.


  1. ռեզիդենտ մանրէներ,
  2. տրանզիտոր մանրէներ,
  3. ինֆեկցիոն մանրէներ:


29.   Ռեզիդենտ (մշտական)մանրէներ - ապրում և բազմանում են ձեռքերի մաշկի վրա։ Մաշկային ծածկույթի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրում կան 102-103 մանրէներ: Դրանց 10-20% գտնվում են մաշկի խորը շերտերում` հատկապես ճարպագեղձերի, քրտնագեղձերի և մազարմատների շուրջը:


30.Յուրաքանչյուր մարդու բնորոշ է մաշկի իր անհատական ռեզիդենտ մանրէային կազմը, որը կարող է փոխվել տեղային հակաբիոտիկների և հականեխիչների երկարատև օգտագործումից: Ռեզիդենտ մանրէների կազմում կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունները նույնպես կարող են առաջացնել կայուն  տեղաշարժեր:


31.  Ռեզիդենտ  մանրէները յուրաքանչյուր հինգ րոպենմեկանգամկարող են թարմանալ:


32.   Որտեղ են տեղակայված ռեզիդենտ մանրէները


  1. ապրում և բազմանում են մաշկի վրա,
  2. 10-20% մաշկի խորը շերտերում, ճարպագեղձերում և քրտնագեղձերում,
  3. եղունգների շուրջը և դրանց տակ,
  4. ավելի քիչ քանակությամբ` միջմատնային մակերեսներում:


33.   Մանրէների այս խմբում ավելի հաճախ հանդիպում են ստաֆիլոկոկերը, կորինոբակտերիաները, երբեմն նաև անաէրոբ բակտերիաները: Գրամ բացասական մանրէներից ացինետոբակտերը և կլեբսիելա-էնտերոբակտերը սովորաբար հայտնաբերվում են մաշկի խոնավ հատվածներում, սակայն ոչ հազվադեպ անջատվում են նաև մաշկի մակերեսային շերտերից և ընդունակ են առաջացնելու նաև ներհիվանդանոցային բռնկումներ:


34. Տրանզիտոր (ժամանակավոր)մանրէները` դրանք ձեռքերի ժամանակավոր աղտոտվածության արդյունք են և ունեն հետևյալ բնութագիրը.


  1. առաջանում են  ձեռքերի պատահական աղտոտման ժամանակ,
  2. կարող են պարունակել ցանկացած բնույթի մանրէ,
  3. մաշկի վրա ապրում են սահմանափակ ժամանակահատված` 24 ժամից պակաս,
  4. որակական և քանակական կազմը կայուն չէ,
  5. մաշկի վրա չեն բազմանում,
  6. ձեռքերը կարող են շփման ճանապարհով աղտոտվել նաև արտաքին միջավայրում կենսունակությունը երկարատև պահպանող վիրուսներով:


35.   Տրանզիտոր մանրէները մաշկի ֆիզիկաքիմիական միջավայրի շնորհիվ կարող են ոչնչանալ, սակայն այս երևույթը հուսալի և ապահով չէ:


35.   Տրանզիտոր որոշ մանրէներ կարող են ունենալ բարձր ախտածնություն և համաճարակաբանական տեսակետից ավելի մեծ վտանգ ներկայացնել, քան ռեզիդենտը:


36.   Եթեմաշկըվնասվածէքերծվածքներով կամ մշակվել է ձեռքերի հիգիենիկ մշակման ոչ համարժեք մեթոդով, ապա տրանզիտորմանրէները կարող  եներկարպահպանվել մաշկի վրա, առաջացնել աղտոտվածություն և ձևավորել նոր` ավելիվտանգավորռեզիդենտմանրէների ժամանակավոր օջախ


37Բուժանձնակազմի ձեռքերը կարող են աղտոտվել նաև ներհիվանդանոցային, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ բարձր կայունություն ունեցող շտամներով:


38.   Մանրէները  կարող են տարածվել հիվանդանոցային միջավայրում, ինչպես նաև փոխանցվել հիվանդից հիվանդ այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են ձեռքերի վրա: Այս հանգամանքով է պայմանավորված բուժաշխատողի ձեռքերի դերը ներհիվանդանոցային վարակների փոխանցման գործում:             

                    

39.   Ինֆեկցիոն մանրէները մաշկային վարակների պատճառ հանդիսացող մանրէներն են, օրինակ` մատնաշունչ առաջացնող մանրէն: Դրանց առկայության դեպքում ձեռքերի հիգիենային ցանկացած մեթոդի կիրառումը անօգուտ է, քանի որ դրանք պահպանվում են ձեռքի մաշկի վրա այնքան ժամանակ, քանի դեռ ախտաբանական օջախը վերացված չէ: Ուստի բուժաշխատողի ձեռքերի մաշկի վրա վարակի օջախների և մանր վնասվածքների առկայության դեպքում  անհրաժեշտ է դրանք միաժամանակ և'  բուժել, և' վիրակապով փակել:


40. Ինֆեկցիոն մաշկային մանրէների խմբում ավելի հաճախ հանդիպում են ոսկեգույն ստաֆիլոկոկը և բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկը:

 

VIII.   ՁԵՌՔԵՐԻ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԴԵԿՈՆՏԱՄԻՆԱՑԻԱ

 

41.   Ձեռքերի հիգիենայի մեթոդները տարբեր են: Դրանցից  յուրաքանչյուրիկ իրառումը պետք է բխի ձեռքերի մշակման նպատակից, որն էլ, իր հերթին կախված է այդ պահին իրականացվող բժշկական. միջամտությանտեսակից: Այն պետք է լինի համապատասխան և արդյունավետ` դարձնելով ձեռքը ապահով վարակի փոխանցման տեսակետից:


42.   Նշված միջոցառումների շնորհիվ կարելի է նվազեցնել տրանզիտոր մանրէների քանակը, ինչպես նաև ընկճել կամ ամբողջությամբ վերացնել բոլոր մանրէների  վարակելիությունը:


43.   Ինչու է անհրաժեշտ փոխել մանրէները և' որակապես` ընկճելով դրանց վարակելիությունը, և' նվազեցնել քանակապես:


44.   Քանի որ վարակ առաջացնելու համար պահանջվում է մանրէների որոշակի քանակ, որը բնութագրվում է որպես վարակման դոզա: Վարակման դոզան` վիրուլենտ հարուցիչի և ընկալ օրգանիզմի փոխհարաբերության արդյունքի գնահատման ցուցանիշ է: Ուստի որքան ընկալ է օրգանիզմը, այնքան ցածր է վարակման դոզան:


45.   Հիվանդների որոշակի խմբի համար ձեռքերի մշակման արդյունավետ մեթոդով հնարավոր է մանրէների քանակը նվազեցնել, ավելի քան ինֆեկցման դոզան է: Սակայն հիվանդների մեկ այլ` ավելի ընկալ խմբի հետ աշխատելիս, բուժաշխատողի ձեռքերի մանրէների քանակի նույն չափով նվազեցումը կարող է անբավարար լինել:


46.   Որքան բարձր է ձեռքերի վրա գտնվող մանրէների վիրուլենտությունը, այնքան փոքր քանակներով նա կարող է վարակ առաջացնել` վարակման դոզան փոքր է: Այս դեպքերում պահանջվում է կիրառել ձեռքերի հիգիենայի ավելի արդյունավետ մեթոդ:


47.   Ձեռքերի հիգիենայի մեթոդի ընտրության համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև կատարվող բժշկական միջամտության տեսակը: Տարբեր իրավիճակներում պահանջվում է իրականացնել ձեռքերի հիգիենայի տարբեր մեթոդներ:


48.   Ձեռքերի հիգիենայի դեկոնտամինացիայի մեթոդները պայմանականորեն բաժանվում են երեք խմբի.


  1. սովորական լվացում,
  2. հիգիենիկ անտիսեպտիկա,
  3. վիրաբուժական անտիսեպտիկա:


49.   Ձեռքերի դեկոնտամինացման խնդրահարույց անատոմիական հատվածներ են համարվում մատների ծայրերը, միջմատնային տարածությունները և առաջին` բութ մատների շրջանը: Այս հատվածներում կուտակվում են մանրէների մեծ մասը, քանի որ հիվանդներին բժշկական միջամտություններ կատարելիս կամ նրանց խնամելիս ավելի սերտ շփումը իրականացվում է մատների ծայրերով և առաջինմատների մակերեսով:


IX.   ՁԵՌՔԵՐԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԼՎԱՑՈՒՄ ՕՃԱՌՈՎ ԵՎ ՀՈՍՈՂ ՋՐՈՎ


50.   Ձեռքերի սովորական լվացումը (հակամանրէային բաղադրիչներ չպարունակող) օճառով և հոսող ջրով ապահովում է կոլոնիզացված հիվանդների և շրջակա միջավայրի առարկաների հետ շփման հետևանքով բուժանձնակազմի ձեռքերի աղտոտման, տրանզիտոր և մաշկի մակերեսային շերտի մանրէների մեխանիկական հեռացումը:


51.    Ձեռքերի լվացման ցուցումների վերաբերյալ բացարձակ խորհուրդներ դեռևս գոյություն չունեն` անբավարար հսկողական հետազոտությունների պատճառով: Ձեռքերի լվացում պահանջող բոլոր իրավիճակների թվարկումը կլիներ չափազանց բարդ և նույնիսկ վիճելի: Դրանք կախված են բժշկական միջամտության տեսակից, և վարակման «ռիսկից», տևողությունից և մասնագիտական գործողությունների հաջորդականությունից:


52.   Երբ է անհրաժեշտ ձեռքերըիլվանալ հոսող ջրով և օճառով.


  1. Հիվանդի հետ ֆիզիկական շփումից առաջ և հետո:
  2. Բուժհիմնարկում  համակարգչային ստեղնաշարի օգտագործումից առաջ և հետո:
  3. Սնունդ պատրաստելուց և բաժանելուց առաջ:
  4. Սնվելուց առաջ:
  5. Դեղորայք բաժանելուց առաջ:
  6. Սանհանգույցից օգտվելուց հետո:
  7. Բոլոր այն դեպքերում, երբ ձեռքերը տեսանելիորեն աղտոտված են:
  8. Ձեռնոցներ հագնելուց առաջ և դրանք հանելուց հետո:


53.   Ձեռքերի մաշկի արտաքին տեսքը պետք է լինի տեսանելի մաքուր:


54.   Ձեռքերի կարճատև լվացումը սովորական օճառի փրփուրով 10- 15 վրկ տևողությամբ` հաջորդիվ հոսող ջրի տակ ողողումով, հիմնականում համարվում է բավարար:


55.    Տաք ջուրը օճառի ազդեցությունն ավելի արդյունավետ է դարձնում, սակայն ձեռքերը լվանալիս պետք է խուսափել շատ տաք ջրի օգտագործումից, որը վնասում է մաշկը: Այդ պատճառով ավելի հաճախ գործնականում կիրառվում է գոլ ջուր:


56.    Ձեռքերը միայն հոսող ջրով և օճառով լվանալն ապահովում է մաշկի մակերեսային շերտի մանրէների մեխանիկական հեռացումը:Այն  կոչվում է մեխանիկական մաքրում:


57.   Գոյություն ունի հստակ կապ ձեռքերի լվացման տևողության և տրանզիտոր մանրէների քանակի նվազեցման միջև: Բուժհիմնարկներում այն  ամենից հաճախ տևում է 8-20վրկ: Սա բավարար է տրանզիտոր մանրէնիրի 90 % հեռացնելու համար, իսկ ռեզիդենտ մանրէները նվազում են միայն կիսով չափ, ընդամենը 50%-ով:


58.   Մի քանի րոպե տևողությամբ ձեռքերի լվացումկարող է պահանջվել միայն տեսանելի և արյան կամ այլ օրգանական միացություններով աղտոտման դեպքում:


59.   Ձեռքերը լվանուլուց հետո նախքան հիվանդի և մաքուր գործիքների հետ շփվելը, ինչպես նաև մինչև ձեռնոցներ հագնելը չպետք է դիպչել ոչ մաքուր առարկաների:

                               

X.   ԼՎԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

                                                

60.   Ձեռքերի սովորական լվացման մեթոդի ճշգրիտ կիրառումը կախված է նաև բուժհիմնարկի լվացարաններով հագեցվածությունից:


61.   Ձեռքերի սովարական լվացման ընթացքում կատարվում է նաև մանրէների տարածում լվացարանի մակերեսին, ջրի ծորակին և հնարավոր է նույնիսկ լվացվողի հագուստին:Այդ պատճառով ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանները պետք է լինեն.


  1. հասանելի և հարմար տեղադրված
  2. օճառամանը` օգտագործման համար հեշտ և հասանելի տեղում,
  3. սրբիչը` մեկ անգամվա օգտագործման համար,
  4. օգտագործված սրբիչների հավաքման տարողությունը լվացարանի մոտ և հարմար տեղում,
  5. ձեռքի սրբման միանվագ օգտագործման թղթե անձեռոցիկը, ձեռքերը  չորացնելուց հետո, թույլատրվում է օգտագործել լվացարանի ծորակը փակելու համար` լվացված ձեռքը աղտոտելուց խուսափելու նպատակով
  6. ձեռքերի լվացումից հետո կրկնակի աղտոտումից  խուսափելու նպատակով մանրէներով վարակման բարձր ռիսկի (մեկուսարաններ, բոքսային հիվանդասեմյակներ և այլ) և <> գոտիներում`(վիրահատարաներում, վիրակապարաններում) խորհուրդ է տրվում տեղադրել ձեռքի հետ շփումը բացառող լվացարաններ, որոնց ջրի ծորակը արմնկային,  ոտնաթաթային կամ սենսորային է:


62.   Կան բազմաթիվ գիտականորեն հիմնավորված ապացույցներ այն մասին, որ ձեռքերի սովորական լվացումից հետո մատների ծայրերին և միջմատնային մակերեսներում այնուամենայնիվ հաճախ մանրէները  պահպանվում են: Ուստի     այս մեթոդի օգնությամբ բավարար արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խնամքով կատարել ձեռքերի լվացման բոլոր կանոնները:       

                                               

63.    Ձեռքերի  արդյունավետլվացումնապահովելուհամարպահանջվումէ պահպանել հետևյալ կանոնները.


  1. կարճ կտրված եղունգներ` դրանց երկարությունը պետք է լինի 5 մմ-ից պակաս,
  2. արհեստական եղունգների բացակայությունը
  3. եղունգների վրա լաքի բացակայությունը, քանի որ մանրէները կարող են կուտակվել եղունգների հիմքում` լաքի և մաշկի կիսալուսնաձև աղեղի միջև,
  4. անհրաժեշտ է հանել մատանիները, ժամացույցը և այլ զարդերը, քանի որ դրանք դժվարացնում են մանրէների արդյունավետ հեռացումը,
  5. ջրի չափավոր շիթի տակ ձեռքերին օճառ քսել,  շփել միմյանց 10-15 վայրկյան տևողությամբ, որից հետո ողողել  հոսող ջրի տակ,
  6. ձեռքերը չորացնել թղթե անձեռոցիկով, որով էլ փակել ջրի ծորակը: Թղթե անձեռոցիկին կարող են փոխարինել 30х30 սմ չափի մաքուր գործվածքի կտորները, որոնք պետք է օգտագործվեն մեկ անգամ: Օգտագործելուց հետո դրանք հարկավոր է նետել սրբիչների համար նախատեսված տարողությունների մեջ և ուղարկել լվացման,
  7. չի թույլատրվում օգտագործել բազմակի օգտագործման սրբիչներ, քանի որ դրանք չեն հասցնում չորանալ և հեշտությամբ աղտոտվում են:


64.   Էլեկտրական չորացնող սարքերի օգտագործումը հիվանդանոցներում նպատակահարմար չէ, քանի որ.


  1. ձեռքերի չորացումը ավելի երկար է տևում, միաժամանակ հանդիսանում է նաև աղմուկի   աղբյուր,
  2. ինչպես հարկն է չի հեռացնում մաշկային թեփուկները և օճառի մնացորդը,
  3. ստեղծում է օդի անցանկալի շարժ:


65.   Օճառի  ընտրությունը իրականացվում է.


  1. Ձեռքերի լվացման օճառը կարող է լինել մեկանգամյա օգտագործման օճառի կտոր, հեղուկ, հատիկավոր և փոշի օճառի ձևով:
  2. Ցանկալի է, որ օճառը չունենա սուր հոտ:
  3. Նախընտրելի է օգտագործել հեղուկ օճառ` մեկանգամյա օգտագործման չափաբաժին ունեցող օճառամաններով: Բազմակի չափաբաժիններով օճառամանները ժամանակի ընթացքում աղտոտվում են, այդ պատճառով կիսով չափ դատարկված օճառամանի մեջ չի կարելի հեղուկ օճառ ավելացնել:
  4. Օճառամանը պետք է դատարկել, լվանալ, չորացնել և նոր միայն լցնել թարմ օճառ:
  5. Կտորներով օճառը պետք է տեղադրել անցքերով օճառամանների մեջ, որպեսզի լվացումների միջև ընկած ժամանակահատվածներում այն հասցնի չորանալ:
  6. Հատիկավոր և փոշի օճառի օգտագործման դեպքում երկարում է ձեռքերի լվացման տևողությունը: Դրանց լրիվ հեռացման համար  պահանջվում է ձեռքերը ավելի մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ:


66.   Օճառի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել բուժանձնակազմի ալերգիկ ռեակցիաների և մաշկաբորբերի առաջացման հաճախականությունը, նրանց  նախասիրությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ֆինանսական հնարավորությունները:


67.   Բազմաթիվ իրավիճակներում, (ախտորոշիչ-լաբորատոր հետազոտությունների ընթացքում, վարակային բաժանմունքներում, մեկուսարաններում և այլն) մանրէներով բուժաշխատողների ձեռքերի կոնտամինացման ռիսկը մեծ է: Այս դեպքերում ձեռքերի սովորական լվացումը նպատակահարմար է փոխարինել ձեռքերի մանրէների դեկոնտամինացիայի  ավելի բարձր արդյունավետություն ապահովող մեթոդով:


68.   Ձեռքերը կարելի է լվանալ հոսող ջրով և ցանկացած տեսակի օճառով: Եթե օճառը  պարունակում է նաև ախտահանող որևէ նյութ, ապա ձեռքերի հիգիենայի այդ մեթոդը ընդունված է անվանել «ձեռքերի ախտահանող լվացում», իսկ եթե այն կատարվում է առանց հոսող ջրի` միայն ախտահանող լուծույթի կիրառմամաբ, ապա անվանվում է «ձեռքերի ախտահանող շփում»:

 

XI.  ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԱՆՏԻՍԵՊՏԻԿԱ


69.   Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկան հականեխիչ նյութերի միջոցով ձեռքերի մշակումն է, որի  նպատակն է ձեռքերի մաշկի վրա մանրէները նվազագույն քանակի հասցնելը  և դրանց ակտիվ աճը կասեցնելը: Այն ապահովում է ձեռքի մանրէների քիմիական հեռացումը: Այս մեթոդը նպատակահարմար է կիրառել այն դեպքերում, երբ առկա է ձեռքերի մանրէներով աղտոտման ռիսկ: Ձեռքերի տեսանելի աղտոտվածության դեպքում անհրաժեշտ է նախապես լվանալ հոսող ջրով և օճառով, հետո միայն մշակել հականեխիչով:


70.   Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով  օգտագործվում են հակամանրէային ակտիվություն ունեցող տարբեր նյութեր` 4% քլորհեքսիդին, 7,5% պովիդոն յոդ, սպիրտ պարունակող նյութեր, իզոպրոպրանոլ և այլ: Անհրաժեշտ է նշել, որ սպիրտային հիմքով հականեխիչները  ավելի արդյունավետ են, քան  ջրային լուծույթները:


71.   Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկան  անհրաժեշտ է կատարել.


  1. Բարձր ընկալունակությամբ հիվանդների և նորածինների հետ շփվելուց և   բուժօգնություն ցուցաբերելուց առաջ:
  2. Վերքերի, կատետերների հետ գործողություն կատարելուց առաջ և հետո:
  3. Վերքային արտադրությունների և կենսաբանական նյութերի հետ շփվելուց հետո:
  4. Վիրակապական միջամտություններից առաջ և հետո:
  5. Վիրահատական միջամտություններից առաջ և հետո:


72.   Ձեռքերի հականեխիչների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների.


  1. առաջացնում է  ալերգիա,
  2. մաշկի կնճռոտում (մացեռացիա),
  3. ճաքեր,
  4. վերանում է մշտական և ժամանակավոր մանրէների միջև բնական   անտագոնիզմը:


73.   Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով հականեխիչ նյութերի  ընտրության համար պետք է հաշվի առնել բժշկական միջամտության բնույթը, մանրէների տեսակային կազմը, ձեռքերի հերթական մշակումների միջև ընկած ժամանակահատվածը և ձեռքերի մաշկի վրա դրանց անբարենպաստ ազդեցությունը: Անհրաժեշտ է յուրաքանչյուր  նյութ ընտրելիս հաշվի առնել դրա ազդեցության առանձնահատկույունները:


74.   Ձեռքերի մշակման ժամանակակից հականեխիչները օժտված են  հակամանրէային լայն ազդեցությամբ, սակայն   չեն ազդում մանրէների սպորների վրա: Դրանց հեռացման համար պահանջվում է ձեռքերի լվացում, որի շնորհիվ սպորները մեխանիկորեն հեռացվում են: Սպորիցիդ հատկությամբ օժտված նյութերը չափազանց ագրեսիվ են ձեռքերի մաշկի նկատմամբ:


75.   Ձեռքերի ախտահանող շփումը ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի համար հանդիսանում է արդյունավետ մեթոդ և առանց լվանալու հեռացնում է տրանզիտոր մանրէները և սպանում է դրանք: Այն գնահատվում է որպես ձեռքերի հիգիենիկ մշակման ավելի արդյունավետ մեթոդ, քան օճառով    ձեռքերի սովորական լվացումը:


76.    Այս մեթոդով ձեռքերը մշակելու համար պահանջվում է 3-5 մլ հականեխիչ լուծույթը շփել երկու ձեռքերով մինչև հեղուկը լրիվ չորանա,կամ այնքան ժամանակ, որքան առաջարկվում է  կիրառվող նյութը արտադրողի կողմից: Պահանջվում է ուշադիր լինել, որպեսզի մշակվեն ձեռքի բոլոր հատվածները, հատկապես եղնգատակերը և հարեղնգային մասերը:


77.   Ձեռքերի ախտահանող շփման նպատակով օգտագործվող հականեխիչ նյութերը օժտված են հակամանրէային լայն ազդեցությամբ, ազդում են բակտերիաների, վիրուսների, սնկերի, նույնիսկ միկոբակտերիաների վրա, բացի սպորներից, չնայած այն բանին, որ այդպիսի ահրաժեշտություն գործնականում հազվադեպ է առաջանում:


78.    Մշտապես անհրաժեշտ է հաշվի առնել այն աշխատանքային պայմանների առանձնահատկությունները, որում նախատեսվում է կիրառել այս մեթոդը. օրինակ` մանկական կլինիկաներում կիրառման նախապատվությունը պետք է տալ այն հականեխիչներին, որոնք ազդում են ռոտավիրուսների վրա, հակատուբերկուլոզային հիվանդանոցներում` օգտագործել այն հականեխիչները, որոնք օժտված են տուբերկուլոցիդ հատկությամբ:


79.    Հաստատված է, որ սպիրտային հիմք ունեցող հականեխիչները օժտված են ավելի ակտիվ հակավիրուսային ազդեցությամբ, քան ֆենոլային, չորրորդային ամոնիումային, քլոր պարունակող միացությունները, պովիդոն - յոդը, քլորհեքսիդին գլյուկոնատը: Բացի այդ, տարբեր սպիրտային հիմքեր ունեցող հականեխիչներից էթանոլը համարվում է ամենաակտիվ հակավիրուսային նյութը:


80.    Ձեռքերի ախտահանող շփումը հատկապես սպիրտային հիմքով հականեխիչների կիրառմամբ նախընտրելի է օճառով և ջրով ձեռքերի լվացումից: Այս նպատակի համար նախընտրելի են սպիրտ պարունակող նյութերի կիրառումը ջրային լուծույթներից, քանի որ դրանք լավ են թրջում մաշկը և  արագ են գոլորշիանում:


81.    Ձեռքերի ախտահանող շփման մեթոդի առավելությունները.


  1. Ապահովում է արագ ախտահանում:
  2. Հարմար է կիրառել այնտեղ, որտեղ չկա հոսող ջուր:
  3. Ավելի արդյունավետ է , քան ջրով լվացումը:
  4. Չի աղտոտում արտաքին միջավայրը:


82.    Հոսող ջրի բացակայության դեպքում` շտապ օգնության մեքենաներում, կարելի է կիրառել սպիրտ պարունակող նյութերով առատ և թարմ թրջված մեծ անձեռոցիկներ` որպեսզի հնարավոր լինի ձեռքերը թրջել ամբողջ մակերեսով, և այն ձեռքի վրա պահպանվի 30 վայրկյանից ոչ պակաս: Այսպիսի անձեռոցիկները թույլ են տալիս ախտահանել և միաժամանակ ձեռքերից հեռացնել առաջացած նստվածքը: Սակայն միշտ անհրաժեշտ է ուշադիր լինել, որ անձեռոցիկը լինի թաց, առանց չորացման հետքերի, քանի որ այդ դեպքում անձեռոցիկը ոչ միայն չի ապահովում ձեռքերի թրջումը, այլ նաև նվազում է սպիրտի անհրաժեշտ խտությունը: Այդ պատճառով էլ այս մեթոդով  ձեռքերի մշակման արդյունքների ուսումնասիրության արդյունքները հաճախ տարբեր են լինում: Հաշվի  առնելով այս հանգամանքը, սպիրտով թրջված անձեռոցիկների  կիրառումը որպես ձեռքերի սովորական լվացման այլընտրանքային տարբերակ`  նախընտրելի է կիրառել հիվանդանոցային պայմաններից դուրս:


83.    Ձեռքերի ախտահանող շփման մեթոդի բացասական հատկությունները.


  1. Առանց փափկեցնող նյութերի կիրառման` չորացնում է մաշկը,
  2. պայթունավտանգ է,
  3. պահանջում է հականեխիչ նյութի բարձր խտություն,
  4. ավելի արդյունավետ է, երբ կիրառվում է չոր ձեռքերի վրա,
  5. առաջացած մանրէների և փափկեցնող նյութից առաջացած շերտերի հեռացման համար մի քանի շփումից հետո այնուամենայնիվ պահանջվում է ձեռքերը լվանալ հոսող ջրով:


84.    Ձեռքերի ախտահանող լվացում`  ձեռքերից տրանզիտոր մանրէների մեխանիկական հեռացումն է միաժամանակ ազդելով դրանց ակտիվության վրա` օճառին ավելացրած հականեխիչ նյութի օգնությամբ: Այս մեթոդը նպատակահարմար է կիրառել  մեկուսարաններում, ինչպես նաև ներհիվանդանոցային բռնկումների ժամանակ:


85.    Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչ հականեխիչ նյութ է պարունակում օճառը, քանի որ դրանք տարբերվում են իրենց հակամանրէային ազդեցությամբ: Օրինակ` չորրորդային ամոնիումային միացությունները ակտիվ չեն հիդրոֆիլ վիրուսների, միկոբակտերիաների և կապտաթարախածին մանրէի հանդեպ, քլորհեքսիդինը չի ազդում միկոբակտերիաների վրա:  Ֆենոլային միացությունները չեն ազդում հիդրոֆիլ վիրուսների վրա:  Տրիկլոզանը չի ազդում սնկերի վրա:


86.    Այս նյութերը հաճախ են հանդիպում օճառների արտադրության Եվրոպական շուկայում:


87.    Ձեռքերի հիգիենայի այս մեթոդի կիրառման ժամանակ անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել, թե որտեղ է նախատեսվում այն կիրառել, և ինչ հականեխիչ բաղադիչ ունի օճառը:


88.    Ձեռքերի հիգիենայի ախտահանող լվացման մեթոդը կարելի է կիրառել նաև բուժման նպատակով` բուժանձնակազմի և հիվանդների մոտ առաջացած բազմակայուն մանրէների կոլոնիզացիան վերացնելու համար: (Ավստրալիայի և Բրիսբենի հիվանդանոցներում 1% տրիկլոզան պարունակող օճառի երկարատև օգտագործման միջոցով հաջողվել է կասեցնել և վերացնել  մետիցիլինկայուն ստաֆիլոկոկի էնդեմիկ տարածումը նեոնատոլոգիայի ինտենսիվ թերապիայի  բաժանմունքում, ընդ որում առանց այնպիսի բարդությունների և կողմնակի ազդեցությունների առաջացման, ինչպիսիք են գրամ-բացասական մանրէներով ձեռքերի մաշկի  կոլոնիզացիան  և ճաքերի առաջացումը):


89.   Այս մեթոդները կիրառվում են այն դեպքերում, երբ առկա է ձեռքերի մանրէային աղտոտվածություն: Այս մեթոդների միջոցով կարելի է հեռացնել միայն տրանզիտոր մանրէները, դրանք ռեզիդենտ մանրեների վրա չեն ազդում:


90.    «Ձեռքերի ախտահանող լվացման» և «Ձեռքերի ախտահանող շփման»  միջև ընտրությունը կախված է աշխատանքի ընթացքում ստեղծված իրավիճակից և բուժաշխատողի նախասիրությունից:


91.   Որ դեպքերում են դրանք կիրառվում.

 

  1. Եթե աշխատանքի ընթացքում կատարվել է ձեռքերի հնարավոր աղտոտում պաթոգեն մանրէներով:
  2. Կիրառվում է այն մեթոդը, որը այդ իրավիճակում հասանելի է և հարմար  բուժաշխատողի համար:
  3. Կիրառվում է այն մեթոդը, որը  թույլ է տալիս խնայել ժամանակը:
  4. Մեթոդի ընտրության հարցում կարող է դեր ունենալ նաև բուժաշխատողի նախասիրությունը:


XII.   ՁԵՌՔԵՐԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ


92.    Ձեռքերի հիգիենայի այս մեթոդի նպատակն է հեռացնել և վերացնել տրանզիտոր, ինչպես նաև ռեզիդենտ մանրէները: Չնայած ձեռքերի հիգիենայի մեթոդների անընդհատ կատարելագործմանն ու նոր մեթոդների ներդրմանը, այնուամենայնիվ չի հաջողվել ստանալ այնպիսի հականեխիչ նյութ կամ մեթոդ, որը կապահովեր տրանզիտոր և ռեզիդենտ մանրէների ամբողջական վերացումը: Այս հանգամանքը հայտնի էր վիրաբուժներին շատ վաղուց: Սա էր պատճառը, որ դեռևս 1889 թվականին Բալտիմորի հիվանդանոցի վիրաբույժ Վ.Ս. Հալսթեդը առաջարկեց վիրհատական խմբի անդամներին վիրաբուժական միջամտությունների ժամանակ կրել ռետինե ձեռնոցներ: Սակայն դրանք էլ վիրահատական միջամտությունների ընթացքում հաճախ վնասվում և դառնում են թափանցելի մանրէների համար: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ  վնասվածքաբանական և օրթոպեդիայի վիրահատությունների ընթացքում 38% ձեռնոցները վնասվում են, ընդ որում ձախ ձեռքինը ավելի հաճախ` 47%, քան աջը` 29%: Փափուկ հյուսվածքների վրա վիրահատություններ կատարելիս ձեռնոցների վնասումը կազմում է 16%:


93.    Հետվիրահատական վերքերի վարակային բարդությունների մանրամասն հետազոտությունները ապացուցել են, որ «մաքուր վիրահատություններից»  հետո, որոնց ընթացքում տեղի է ունեցել ձեռնոցների վնասում, վարակային բարդությունների  մակարդակը բաձր է`5,7 %, իսկ առանց ձեռնոցների վնասման այն կազմել է 1,7%: Այդ պատճառով ձեռքերի վիրաբուժական մշակման ընթացքում անհրաժեշտ է հասնել ձեռքերի մակերեսի վրա պարունակվող մանրէների քանակի նվազեցման այնպես, որ նույնիսկ ձեռնոցների վնասման դեպքում այն ցածր լինի  «վարակման դոզայից»:


94.    Տարիներ շարունակ ձեռքերի վիրաբուժական մշակման համար օգտագործվել են խոզանակներ: Սակայն, դրանց օգտագործումն առաջացնում է բուժանձնակազմի ձեռքերի վնասվածքներ և նպաստում է ձեռքերի մաշկից արտաքին միջավայր մանրէների տարածմանը:  Այս նպատակով խոզանակի փոխարեն կիրառվել են  նաև միանվագ օգտագործման սպունգներ` նույն արդյունավետությամբ:  Սակայն այս մեթոդի երկարատև ուսումնսիրությունները ապացուցել են, որ  վիրաբուժական մշակման համար ձեռքերի մշակումն առանց խոզանակի կամ սպունգի, միայն սպիրտ պարունակող հականեխիչներով, լիովին բավարար է: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում բուժաշխատողը մասնակցում է մի քանի վիրահատությունների, ապա խոզանակով ձեռքերի մշակումը բավարար է կատարել միայն առաջին վիրահատությանը նախապատրաստվելիս: Սրանք կատարվում է ձեռքերին ձեռնոցներ հագնելուց առաջ:


95.    Ձեռքերի վիրաբուժական մշակման նպատակով հականեխիչ նյութի ընտրության դեպքում անհրաժեշտ է հիմնվել  ռեզիդենտ մանրէների նկատմամբ դրանց հակամանրէային ազդեցության վրա:


96.    Հաճախ այս նպատակով կիրառվում են հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով կիրառվող նույն հականեխիչ նյութերը, սակայն մշակման տարբեր տևողությամբ` 2-3 րոպե, ինչպես նաև մշակվում են ձեռքերի ավելի մեծ մակերես`նախաբազուկը և դաստակը: Երկար ժամանակ պահանջող վիրահատություների դեպքում նախընտրելի են այն հականեխիչները, որոնք օժտված են երկարաժամկետ ազդեցությամբ: Վիրաբուժության մեջ ավելի հաճախ կիրառվում են այն հականեխիչ նյութերը, որոնք ձեռնոցների տակ պահպանում են իրենց հակամանրէային ազդեցությունը ոչ պակաս, քան 3 ժամ, քանի որ այդ ընթացքում վիրահատությունների հիմնական մասը հասցվում է ավարտել: Մնացած բոլոր դեպքերում անհրաժեշտ է փոխել ձեռնոցները` կրկին կատարելով  ձեռքերի վիրաբուժական մշակում:


97.    Հատկանշական է, որ տարբեր երկրների առողջապահական համակարգերում նախընտրում են կիրառել տարբեր նյութեր` օրինակ Կենտրոնական և Հյուսիսային Եվրրոպայի երկրներում առավելությունը տրվում է սպիրտին կամ սպիրտ պարունակող նյութերին, իսկ Մեծ Բրիտանիայում  և Հյուսիսային Ամերիկայում` այլ հականեխիչներին:   

                                                     

XIII.  ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ


98.    Ձեռքերի արդյունավետ մշակման համար առողջ մաշկը պարտադիր պայման է: Ձեռքերի մաշկի խնամքի համար անհրաժեշտ է օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք անցել են մանրակրկիտ փորձարկումներ, ալերգիա առաջացնող բաղադրիչներ չեն պարունակում, նախընտրելի է` առանց հոտի: Խորհուրդ չի տրվում սպիրտ պարունակող հականեխիչով ձեռքերը մշակելուց առաջ  ամեն անգամ  ձեռքերը լվանալ օճառով և ջրով:


1.    Ցանկալի չէ ձեռքերը լվանալ շատ տաք ջրով, քանի որ այն հեռացնում է ձեռքերի մաշկի պաշտպանական ճարպային շերտը:

2.    Ձեռքերի մաշկը չորանալուց պաշտպանելու համար հարկավոր է  պարբերաբար, առնվազն օրը մեկ անգամ օգտագործել մաշկը խոնավացնող  քսուկ:

 

 Աղյուսակ 1

Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով օգտագործվող հիմնական հականեխիչ միջոցների համեմատական բնութագիրը

 

Հականեխիչները

 

Հակամանրէային ակտիվությունը

 

Ծանոթություն

Սպիրտներ

Օժտված են բարձր հակամանրէային ազդեցությամբ Գրամ-դրական և Գրամ-բացասական մանրէների մեծամասնության և տուբերկուլոզի միկոբակտերիայի նկատմամբ: Չունեն սպորիցիդ հատկություն, բայց, ազդում են որոշ սնկերի և վիրուսների շատ  տեսակների վրա:

Լավագույն խտությունը համարվում է 70°, որի հակամանրէային ակտիվությունը պայմանավորված է սպիտակուցները կազմալուծելու հատկությամբ, ընդ որում, 70° սպիրտային լուծույթներն ավելի արդյունավետ են համարվում, քան սպիրտների ավելի բարձր տոկոսային պարունակությամբ լուծույթները, քանի որ սպիտակուցներն ավելի հեշտ են կազմալուծվում ջրի ներկայությամբ:  Սպիրտների ակտիվությունը նվազում է սպիտակուցների մակարդող ազդեցությունից, որոնք հետո ստեղծում են պաշտպանիչ շերտ մանրէների համար: Արդյունավետ են համարվում ձեռքերի մշակման համար, չնայած այն հանգամանքի, որ չորացնում են մաշկը, սակայն, այդ բացասական ազդեցությունը կարելի է մեղմացնել փափկեցնող նյութեր ավելացնելիս (օրինակ, գլիցերին, որն րի հերթին, ուժեղացնում է նյութի ազդեցությունը):

 

Յոդի միացություններ, յոդի սպիրտային լուծույթներ

Ունեն հակամանրէային ազդեցության լայն սպեկտր, ներառյալ Գրամ-դրական և Գրամ-բացասական մանրէները և տուբերկուլոզի միկոբակտերիան, ինչպես նաև սպորները, սնկերը, վիրուսները:

Երկարատև օգտագործման ժամանակ և զգայուն մարդկանց մոտ կարող է առաջացնել մաշկի տոքսիկ կամ ալերգիկ ազդեցություն, սակայն, դա քիչ հավանական է 1% թուրմի կամ կարճատև օգտագործման ժամանակ:

Յոդոֆորմներ

Ազդում են, ինչպես յոդը: Ակտիվ են մանրէների, ներառյալ ստաֆիլոկոկերի ռեզիստենտ շտամների, տուբերկուլոզի միկոբակտերիայի, կապտաթարախածին մանրէների, սպորների, սնկերի, էնտերո-, հերպես-, ռոտա-, ադենովիրուսների և ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Ի տարբերություն յոդի, ունեն ավելի քիչ գրգռիչ ազդեցություն, օժտված են երկարատև ազդեցությամբ:

Քլորհեքսիդին

Ունի հակամանրէային բավական լայն սպեկտր, սակայն, ավելի ակտիվ է Գրամ-դրական,քան Գրամ-բացասական մանրէների նկատմամբ: Քիչ ակտիվ է տուբերկուլոզի միկոբակտերիայի և սնկերի նկատմամբ:

Չունի գրգռող և ալերգիկ ազդեցություն, տոքսիկ չէ: Ակտիվ է օրգանական նյութերի ներկայությամբ: Բնորոշվում է արտահայտված երկարատև ազդեցությամբ: Որոշ մանրէներ կարող են դրսևորել կայունություն նյութի նկատմամբ: Ազդեցությունը խիստ կախված է համակցված նյութի կազմից և մասնավորապես, pH-ից:

Տրիկլոզան

Օժտված են ազդեցության լայն սպեկտրով, ակտիվություն է դրսևորում Գրամ-դրական և որոշ Գրամ-բացասական մանրէների նկատմամբ (կապտաթարախածին մանրէները կայուն են տրիկլոզանի նկատմամբ): Քիչ ակտիվ է սնկերի նկատմամբ:

Օժտված է ներթափանցող բարձր ազդեցությամբ, չի գրգռում մաշկն ու լորձաթաղանթները:

Քլորքսիլեն

Ունի ազդեցության բավական լայն սպեկտր, սակայն, ավելի ակտիվ է Գրամ-դրական,քան Գրամ-բացասական մանրէների նկատմամբ: Չափավոր ակտիվ է տուբերկուլոզի միկոբակտերիաների, որոշ սնկերի և վիրուսների նկատմամբ:

Ավելի քիչ ակտիվ է, քան քլորհեքսիդինը և յոդոֆորը: Չի գրգռում մաշկն ու լորձաթաղանթները: Էթիլենդիամինտետրաքացախաթթվի /EDTA/ ավելացման դեպքում կարող է ակտիվ լինել կապտաթարախածին մանրէների նկատմամբ:

 

Աղյուսակ 2

Ձեռքերի մանրէներով աղտոտման հավանականությունը տարբեր բժշկական միջամտությունների ժամանակ ` նվազագույնից դեպի առավելագույնը

 

 

Գործողության տեսակը

 

1

Շփումը մաքուր, ախտահանված կամ մանրէազերծված առարկաների հետ

2

Առարկաներ, որոնք հիվանդի հետ անմիջական շփում չեն ունեցել

3

Առարկաներ, որոնց հետ հիվանդների շփումը սահմանափակ է /օրինակ, կահույքը/

4

Առարկաներ, որոնց հետ անմիջական շփում են ունեցել ոչ վարակիչ հիվանդները /օրինակ, անկողնային սպիտակեղենը/

5

Ոչ վարակիչ հիվանդները` նվազագույն շփում պահանջող գործողությունների ժամանակ /օրինակ` արյան զարկերակային ճնշումը, անոթազարկը չափելիս և այլն/

6

Առարկաներ, որոնք ենթադրյալ  աղտոտված են, հատկապես, խոնավացված և թաց առարկաները

7

Առարկաներ և իրեր, որոնք անմիջական շփում են ունեցել վարակիչ հիվանդների հետ, օրինակ, անկողնային սպիտակեղենը

8

Օրգանիզմի ցանկացած կենսաբանական նյութ

9

Վարակիչ հիվանդների օրգանիզմի ցանկացած կենսաբանական նյութ

10

Վարակի օջախները

 

Աղյուսակ  3

Վիրաբուժական և որոշ ոչ վիրաբուժական միջամտությունների ժամանակ առաջարկվող ձեռքերի մշակման մեթոդները

Միջամտությունների տեսակները

Դրանց օրինակները

Ձեռքերի մշակման առաջարկվող եղանակը

Ձեռնոցների կիրառումը

Ծանոթություն

Ոչ վիրաբուժական

 

 

 

 

Միջամտության ժամանակ օգտագործվող գործիքները շփվում են լորձաթաղանթների հետ

Բրոնխոսկոպիա, աղեստամոքսային ուղու էնդոսկոպիա, շնչափողի մաքրում /սանացիա /

Ցիստոսկոպիա, միզուղիների կատետրավորում

Ձեռքերի լվացում

 

Ձեռքերի լվացում

 

մանրէազերծ ձեռնոցներ

 

Ծայրամասային երակային կատետրավորում

Ներերակային թերապիա,

Ձեռքերի լվացում կամ հիգիենիկ անտիսեպտիկա

Թույլատրվում է  կրելմաքուր, ոչ մանրէազերծ, միանվագ ձեռնոցներ

 

Կենտրոնական կատետրի  տեղադրում

Կենտրոնական երակային ճնշման մոնիտորինգ, անգիոգրաֆիա

Ձեռքերի անտիսեպտիկ մշակում

մանրէազերծ ձեռնոցներ

 

Մանրէազերծ ասեղի ներմուծում /և անմիջապես`հեռացում/ օրգանիզմի խորանիստ հյուսվածքներ կամ հեղուկներ`նմուշառման  կամ դեղամիջոցի ներմուծման նպատակով

Ողնուղեղային պունկցիա, թորակոցենտեզ, աբդոմինալ պարացենտեզ

Ձեռքերի լվացում կամ հիգիենիկ անտիսեպտիկա

մանրէազերծ ձեռնոցներ

 

Վիրաբուժական

 

 

 

 

Մանրէազերծ խողովակի կամ սարքավորման ներմուծում մանրէազերծ հյուսվածքներ կամ հեղուկների ներմղում հյուսվածքների միջով

Կրծքավանդակային դրենաժի տեղադրում, լապարոսկոպիա, պերիտոնեալ կատետրի տեղադրում

Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկա

մանրէազերծ ձեռնոցներ

 

Փոքր վիրահատական միջամտություններ մաշկի վրա

Մաշկիբիոպսիա, կարերի տեղադրում փոքր կտրվքծքների վրա, գորտնուկների հեռացում

Ձեռքերի լվացում

մանրէազերծ ձեռնոցներ

Ձեռնոցները կրում են կարճատև, այդ պատճառով նման մակերեսային միջամտությունների ժամանակ ռեզիդենտ մանրէների ճնշման նպատակով հականեխիչների կիրառումը սովորաբար չի պահանջվում

Այլ միջամտություններ /մեծ և փոքր վիրահատություններ/, որոնք կապված են ենթամաշկային կամ ավելի խորը շերտեր ներթափանցելու հետ

Հիստերէկտոմիա, խոլեցիստէկտոմիա, ճողվածքի հատում

Ձեռքերի վիրաբուժական անտիսեպտիկա

մանրէազերծ ձեռնոցներ

Խորանիստ շերտեր ներթափանցումով վիրահատական միջամտություններից առաջ` կատարել ձեռքերի վիրաբուժական մշակում

 

Նկատառում - Ձեռքերն անհրաժեշտ է լվանալ բոլոր միջամտություններից հետո, որոնց ընթացքում կարող է տեղի ունենալ բուժաշխատողի ձեռքերի մանրէային աղտոտվածություն, հատկապեսլորձաթաղանթների և կենսաբանական նյութերի հետ շփումից հետո, անկախայնբանից, միջամտության ժամանակ բուժաշխատողը կրել է ձեռնոցներ, թե ոչ:

 

 Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով օգտագործվող միջոցները համատեղելիս, բարձրանում է դրանց արդյունավետությունը, ինչպես նաև առաջանում է երկարացված ազդեցության արդյունք, ինչը կարևոր է վիրաբուժական պրակտիկայում, քանի որ այս դեպքում ձեռնոցների տակ մանրէները չեն բազմանում: Այն ցանկալի չէ ձեռքերի հիգիենիկ մշակման համար, քանի որ ախտածին մանրէների հետ միասին ճնշվում են նաև պաշտպանիչ ռեզիդենտ մանրէները և վերանում է անտագոնիզմը մանրէների միջև:  Ձեռքերի լվացման ոչ ճիշտ մեթոդների կամ հականեխիչ նյութերի սխալ ընտրությունը կարող են առաջացնել մաշկի չորություն, գրգռվածություն, մանր ճաքեր: Դա կարող է հաճախ տեղի ունենալ միջոցների թույլ թթվայինից` pH 5,5  դեպի ավելի հիմնային փոփոխման հետևանքով, ինչը  խանգարում է մաշկին բնական ճանապարհով ճնշել մանրէների աճը: Արդյունքում դրանք կարող են թափանցել մաշկի մեջ, առաջացնել վարակ: Վերջինս բուժաշխատողներին դարձնում է մանրէների կրող, ինչով էլ  բարձրացնում է բուժանձնակազմի հետ շփվող հիվանդների վարակման հավանականությունը:


Ձեռքերի հիգիենիկ մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության  կողմից թույլտրված ցանկացած ախտահանիչ և հականեխիչ միջոցի օգտագործմամաբ` համաձայն վերջինիս ուղեկցող հրահանգի պահանջների:  

                                 

 

XIV.   ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կոլոնիզացիա` դա մանրէների բազմացումն է տիրոջ մարմնի մակերեսի վրա կամ խոռոչներում` հյուսվածքների վնասմանև վարակի կլինիկական երևույթների բացակայության պայմաններում:


Դեկոնտամինացիա` մանրէներիով  աղտոտված` կոնտամինացված մակերեսներից դրանց հեռացման գործընթացն է:


Բուժման վարակային անվտանգությունբժշկական օգնություն ցուցաբերելիս առաջացող վարակային բարդությունների ծագման կանխարգելում:

Էկզոգեն վարակ` վարակ, որը զարգացել է արտաքինից մանրէներով վարակման արդյունքում:


Էնդոգեն վարակ` վարակ, որը զարգացել է օրգանիզմի սեփական  մանրէային կազմի  ակտիվացմամբ:


Վարակի հսկողություն` համաճարակաբանական ախտորոշման վրա հիմնված միջոցառունների համակարգ է, որն ուղղված է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելմանը:      

  

Պաթոգենություն`հարուցչի տվյալ տեսակի  օրգանիզմում  բազմանալու և ախտաբանական փոփոխություններ առաջացնելու   հատկությունն է, որը որակական ցուցանիշ է:


Վիրուլենտություն` հարուցչի պաթոգենության աստիճանն է, /քանակական արտահայտումն է/:


Անտիսեպտիկագործողությունների համակարգ է, որն ուղղված էվերքիմեջ, հիվանդի օրգաններում և հյուսվածքներում մանրէներիոչնչացմանը:

Անտագոնիզմ`  համատեղ գոյատևման ընթացքում մանրէների մի տեսակի կողմից մյուս տեսակի գործունեությունը ճնշելու հատկությունն է:

Վարակման դոզան` վիրուլենտ հարուցիչի և ընկալ օրգանիզմի փոխհարաբերության արդյունքի գնահատման ցուցանիշ է: Ուստի որքան ընկալ է օրգանիզմը, այնքան ցածր է վարակման դոզան:

 


 «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ  ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԵԹՈԴԱԿԱՆ  ՁԵՌՆԱՐԿԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Նորոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012  թվականիհունիսի  28-ի  N  26`«Ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագիրը և ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման առաջնահերթ  միջոցառումների  ցանկը հաստատելու մասին»  արձանագրային  որոշման «VII. Վարակի հսկողության նորմատիվ իրավական բազայի կատարելագործում» բաժնի «Ռազմավարական ուղղություն 1. ՆՀՎ-ների հարցերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների ուսուցում» բաժնի 2-րդ՝  «Մշակել և հաստատել տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմա­կեր­պությունների, դրանց բաժանմունքների (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ուռոլոգիական, ինտեն­սիվ թերապիայի, ատամնաբուժական և այլն) համար բժշկական միջամտու­թյունների անվտանգության ապահովմանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր, ուղեցույցներ, մեթոդական ցուցումներ, գործընթացի ստանդարտ ընթացակարգեր» կետի  պահանջները

ՀՐԱՄԱՅՈՒՄ   ԵՄ.  Հաստատել`

1)  «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական  ձեռնարկը` համաձայնհավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանին:

                                                                       ԴԵՐԵՆԻԿ  ԴՈՒՄԱՆՅԱՆ

Սկզբնաղբյուր. ՀՐԱՄԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. nibler.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

16.01.2014

Հարգելի ANAHIT, բարև Ձեզ, 2-3 աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ կպատասխանի մասնագետը:

ANAHIT

13.01.2014

VOR PARAMETROV EN DZERNOCNER@ DRVUM AVTOKLAV

Robert

01.10.2013

shat lav nyut er

ԱՍՏՂԻԿ

08.08.2013

ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ

Դոնարա

11.05.2013

Շնորհակալություն արժեքվոր աշխատանքի համար:

Կարդացեք նաև

Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում
Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում

Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում  են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...

Հոգեկան առողջություն
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում

Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...

Հոգեկան առողջություն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն

Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...

Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի
Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի

 Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013

Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Ծայրամասային երակային կատետրների տեղադրման և խնամքի մեթոդական ցուցումներ
Ծայրամասային երակային կատետրների  տեղադրման և խնամքի մեթոդական  ցուցումներ

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ  ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ  


I. Ներածություն...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման մեթոդական ուղեցույց
Սրածայր գործիքներով  վնասվելու և արյան հետ  պատահական շփման դեպքում բուժաշխատողների  մասնագիտական վարակվածության կանխարգելման   մեթոդական  ուղեցույց

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով


Նպատակը`  սույն մեթոդական ուղեցույցը  նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններում բուժաշխատողների...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները
Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները

Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...

Առողջապահության լրատու 14-15.2012
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով

Բոսթոնի մանկական հիվանդանոցի բժիշկ Ջոն Քեյրը բացահայտել է մի տարբերակ, որով հնարավոր է անշնչացած մարդուն կանդանի պահել, գրում է Science Daily -ն...

Ինտենսիվ թերապիա ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում

Ամանորյա տոնակատարություններից հետո, հավանաբար, շտապբուժօգնության կանչերի մեծ մասն առնչվում են սննդային, ալկահոլային թունավորումներին, այրվածքներին...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 1.2010
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում

Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) հա­մալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...

Վիրաբուժություն Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում

Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախա­հի­վան­դանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապա­հովելու համար հարկավոր են ոչ միայն անհրա­ժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսա­կան գիտելիքների և գործնական հմտություն­ների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկությունները շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ

Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրա­հա­տությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապա­հովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...

Վիրաբուժություն Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ