Առաջին բժշկական օգնություն
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ:
Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների համակցված վնասվածքներով պայմանավորված մանկական մահացությունը զգալիորեն ետ է թողնում իր մրցակիցներին` գերազանցելով սիրտ-թոքային հիվանդություններից մահացությանը 10, ուռուցքային հիվանդություններից` 20 անգամ: Միևնույն ժամանակ, ծանր պոլիտրավմաներից հետո վերապրող երեխաների ճնշող մեծամասնությունը դառնում են հաշմանդամներ, որը պայմանավորում է խնդրի ոչ միայն բժկական, այլև սոցիալական արդիականությունը:
Նյութը և հետազոտման մեթոդները
Կատարվել է ԱՃՊ-ի հետևանքով ԳՈւՎ-երով Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում 2006-2007թթ. բուժված 118 տուժածների հիվանդության պատմագրերի վերլուծություն, որոնցից 81-ը տղա (68.6%), 37-ը աղջիկ (31.4%) երեխաներ: Տուժածներից 87-ը եղել են վրաերթի ենթարկվածներ (73.7%), 31-ը` ուղևորներ (26.3%): ԳՈւՎ-երի կլինիկական ձևերի մեջ գերակշռել է գլխուղեղի ցնցումը` 68 դեպք, այնուհետև գանգուղեղի սալջարդը` 32 դեպք, գանգուղեղի ճնշումով եղել են 15 տուժած, դիֆուզ աքսոնալ վնասումով` 3 տուժած: Առանձնացված ԳՈւՎ դիտվել է 37 երեխայի մոտ, զուգակցված ԳՈւՎ` 81-ի մոտ: Տուժածներից 92 երեխայի մոտ (78%) ընդունվելիս ախտորոշվել է տրավմատիկ շոկ:
Հիվանդների մեծ մասը երթարկվել են համալիր հետազոտման ժամանակակից տեսապատկերման մեթոդների կիրառմամբ:
Արդյունքները և նրանց քննարկումը
Տղա երեխաները աղջիկների համեմատ տուժում են մոտ 3 անգամ ավելի հաճախակի: Ընդ որում, տրավմատիզմի հաճախականության սեռային տարբերությունները մինչև 3 տար. հասակը համեմատաբար մեծ չէ: Նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաների մոտ այդ տարբերությունը արտահայտվում է առավելագույն չափով և գրեթե նույն փոխհարաբերությամբ շարունակվում է ավագ դպրոցական տարիքային խմբում: Տարիքային խմբերի ուսումնասիրումից պարզվում է, որ վնասվածքների հաճախականությունը աճում է նախադպրոցական և ցածր դպրոցական տարիքում (միասին կազմում են 74.6%), երբ երեխաների գիտակցական կարգապահությունը լիարժեք ձևավորված չէ, մյուս կողմից մանկապարտեզ, դպրոց հաճախելու հետ կապված մեծանում է փողոցային վնասվածքների հաճախականությունը:
Ըստ սեզոնային հաճախականության նկատվում է դեպքերի ակնհայտ գերակշռում մայիս-հուլիս ամիսներին (52.8%), կապված ուսումնական տարվա ավարտի, օրերի տաքացման, երեխաների` դրսում երկարատև լինելու հանգամանքների հետ:
Պետք է նշել, որ ավտովթարների ժամանակ երեխաները մեծամասամբ ենթարկվել են վրաերթի, իսկ դեպքերի Զ-ում տուժել են մեքենաների մեջ` առանց ամրագոտիների և առջևի նստատեղում գտնվելու պարագայում:
ԱՃՊ-ից տուժածների մոտ առաջացած վնասվածքների վերլուծությունը ցույց է տալիս, որ վնասվածքների տեղադրությունը և կլինիկական-մորֆոլոգիական առանձնահատկությունները որոշակիորեն պայմանավորված են ԱՃՊ-ի տեսակով և հանգամանքներով: Այսպես` տուժածների վրաերթի ենթարկվելու պարագայում առավել հաճախ առաջացել են զուգակցված ԳՈւՎ-եր, ընդ որում առավել հաճախ ստորին վերջույթների, կոնքի կոտրվածքների զուգակցումը ԳՈւՎ-ի հետ:
ԱՃՊ-երի հետևանքով ուղևոր տուժածների մոտ վնասվածքները հիմնականում առաջացել են ավտոմեքենային դիմային ապակուն, ցուցահարթակին (առջևի նստատեղում գտնվելու պարագայում), առաջին նստատեղի թիկնակներին ետևում նստողների պարագայում, ինչպես նաև մեքենայի կողային ամրամասերին հարվածելու հետևանքով: Այս դեպքում ԳՈւՎ-երը առավելապես եղել են առանձնացված բնույթի, կամ զուգակցվել են դիմային վնասվածքների հետ: Ծանր և զուգակցված ԳՈւՎ-եր առաջացել են, երբ տեղի է ունեցել ավտոմեքենայի շրջում և ուղևորների շպրտում մեքենայից դուրս:
Տրավմատիկ շոկի վիճակում ընդունվել է 92 (78%) հիվանդ: Տրավմատիկ շոկով բարդացել են գերազանցապես զուգակցված ԳՈւՎ-ը, հիմնականում վրաերթի հետևանքով տուժածների մոտ:
Ախտորոշման մեթոդների ընտրության և հաջորդականության հարցում որոշիչ նշանակություն է ունեցել տուժածների ծանրության աստիճանը: Հետազոտման առաջին էտապում հիմնական խնդիր է եղել անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող վնասվածքի հայտնաբերումը (ներքին արյունահոսություն, հեմո-, պնևմոթորաքս, ներգանգային հեմատոմաներ): Գանգուղեղի ճնշումը հանդիսանում է վիրաբուժական միջամտություն պահանջող հիմնական ԳՈւՎ-ը: Զուգակցված ԳՈւՎ-ի պարագայում գանգուղեղի ճնշումը ընթացել է առավել սուր և քողարկված:
Ծանր և անգիտակից վիճակում գտնվող հիվանդների մոտ ԳՈւՎ-երի հետազոտությունը մեծամասամբ սկսվել է նյարդատեսապատկերման (համակարգչային շերտագրում, ուլտրաձայնային քննություն) մեթոդներից, որը թույլ է տվել հաշված րոպեների ընթացքում պարզել ԳՈւՎ-ի բնույթը և վիրահատական միջամտություն պահանջող փոփոխությունների առկայությունը:
Եզրակացություններ
- Երեխաների մոտ ԱՃՊ-երի հաճախականությունը առավել աճում է մայիս-հուլիս ամիսներին, առավել հաճախ տուժում են ցածր և միջին դպրոցական տարիքի տղա երեխաները (74.6%)
- ԱՃՊ-երից տուժածների մոտ առաջացած վնասվածքների տեղադրությունը և կլինիկական-մորֆոլոգիական առանձնահատկությունները որոշակիորեն պայմանավորված են ԱՃՊ-ի տեսակով և հանգամանքներով (վրաերթի ենթարկված, ուղևոր): Գերակշռող մասի (68.6%) մոտ առաջանում են համակցված և բազմավնասվածքներ:
- Հետազոտման ժամանակակից տեսապատկերող մեթոդների (ՈւՁՀ, ԿՏ, ՄՌՏ) կիրառումը թույլ է տալիս բազմավնասվածքների բաղադրիչների լիարժեք և արագ ախտորոշում, օպտիմալ բուժական տակտիկայի ընտրում:
Կարդացեք նաև
Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...
Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...
Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...
Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...
Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ
I. Ներածություն...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
I. ՆԱԽԱԲԱՆ
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
Նպատակը` սույն մեթոդական ուղեցույցը նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների...
Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն