Առաջին բժշկական օգնություն
ՀՀ Արտակարգ իրավիճակների և աղետների արձագանքման համակարգի խնդիրների ուսումնասիրությունը
2008 թվականի ապրիլից Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մեկտեղ ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվածությունը այս կամ այն արտակարգ իրավիճակներին դիմակայելու և դրանց հետևանքները արդյունավետ վերացնելու: Առանձնացվել են երկու ուղղություններ. առաջինը՝ տեսական, փաստաթղթային բնույթ ունեցող, որն արտակարգ իրավիճակների ժամանակ պետական կառույցների և հասարակության լայն շերտերի գործողությունների և դրսևորումների հիմքն է. երկրորդը՝ գործնական նշանակություն ունեցող, արտացոլում է երկրի տարբեր գերատեսչությունների նյութատեխնիկական բազայի հագեցվածությունը և մարդկային ռեսուրսների մասնագիտական նպատակային օգտագործման հարցերը:
Աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ Հանրապետության առողջապահական և այլ գերատեսչական ծառայությունների պատրաստակամության ու հագեցվածության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ ծառայությունը բարեփոխման և հագեցման կարիք ունի:
Առանձնացվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում:
Խնդիրները վերաբերվում են առաջին հերթին կարողություններին, որտեղ հիմնական շեշտը դրվում է առաջնային՝ նախահիվանդանոցային փուլի կազմակերպման վրա: Այսօր հանրապետության միայն որոշ հիվանդանոցներ ունեն անհետաձգելի բուժօգնություն կազմակերպելու հնարավորություն, շտապ օգնության ծառայությունը անհրաժեշտությունն ունի վերանորոգման և վերազինման (10000 բնակչին մեկ մեքենա Երևանում, իսկ շրջաններում 7000 բնակչության մեկ մեքենա):
Բացակայում է վրանային կամ շարժական հոսպիտալների ստեղծման մեխանիզմը, համապատասխան պատրաստվածությամբ ռեսուրսները չկան: Այդ գործընթացը հսկող և համակարգող ռեսուրսները հատուկ վերապատրաստման կարիք ունեն` հարցերը ժամանակին և արդյունավետ լուծելու համար: Շտապօգնության ծառայության ռադիոկապը գործում է միայն Երևանում և Աշոցքում և չի բավարարում պահանջները:
Մարդկային ռեսուրսների առումով մասնագետների բաշխվածությունը խիստ անհամաչափ է և հիմնականում գերբեռնված Երևան քաղաքում, մինչդեռ հեռավոր բնակավայրերում նման մասնագետների խիստ կարիք կա: Շտապ օգնության ՀՀ մարզերի արտահիվանդանոցային կադրերը (բժիշկ, բուժքույր, վարորդ) վերապատրաստման և որակավորման կարիք ունեն: Անհրաժեշտ է ստեղծել արտակարգ իրավիճակների և աղետների բժշկա-հոգեբանական վերականգնողական ծառայություն: Առանձնահատուկ ուշադրության են արժանի Ճառագայթային, քիմիական և մանրէաբանական դիտարկման համակարգը, որը կարիք ունի հզորացման և արդիականացման:
Մի այլ խնդրի առաջ են կանգնեցնում երկրի պահուստային ֆոնդերը: Թեպետ հանրապետության մակարդակով առկա է դեղերի, պարագաների և վիրակապական նյութերի պահուստային ֆոնդ, սակայն այն ապահովված չէ բուժհաստատությունների մակարդակով: Ապահովված չէ նաև բուժկանխարգելիչ դեղամիջոցների պահուստային քանակությունը: Բացակայում է համակարգված և միօրինակացված կրթական մոդուլով բնակչության ուսուցումը (սկսած նախադպրոցական հասակից): Աղետների ու արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը մասնակցող բոլոր գերատեսչությունների արձագանքման պատասխանատու օղակներին անհրաժեշտ է գործողությունների հաջորդականության և փոխհամագործակցության վերաբերյալ պարզ, հասանելի և մատչելի ուղեցույցներ:
Միջազգային համագործակցության դաշտում, թէև Հայաստանում արտակարգ իրավիճակների ժամանակ այլ պետությունների միջամտությունն ու արձագանքումը կատարվում է կնքված միջպետական համաձայնագրերով, սակայն անհրաժեշտություն կա, որ այդ մեխանիզմը ընդլայնվի սահմանակից երկրներից` Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հատկապես տեղեկատվական համակարգի ձևավորման նպատակով:
Հայաստանի Հանրապետությունը սկզբունքորեն կայացած է աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարելու: Ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել թերություններ, որոնք իրենց հերթին կօգնեն մշակելու նոր ուղեցույցներ՝ գործողությունների կառավարման և մարդկային ռեսուրսներով հագեցման համար:
03.04.2008 Կարդացեք նաև
Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...
24.06.2020
Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...
10.01.2015
Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...
09.01.2015
Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...
03.07.2014
Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...
01.09.2013
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ
I. Ներածություն...
10.05.2013
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
I. ՆԱԽԱԲԱՆ
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...
10.05.2013
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
Նպատակը` սույն մեթոդական ուղեցույցը նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների...
10.05.2013
Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...
01.11.2012 Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ