Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին բժշկական օգնություն

Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկությունները շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ

Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրա­հա­տությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապա­հովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով պայ­մա­նավորված մազանոթային շրջանառության խան­գա­րումները կանխելու և/կամ շտկելու նպատակով: Ժամանակակից գրականության մեջ հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկման լավագույն մեթոդն այսօր համարվում է փոքր ծավալով գերօսմոլյարային ծավալի շտկումը՝ անգլալեզու գրականության մեջ հայտնի small volume resuscitation անվամբ:

 

Այն իրենից ներկայացնում է NaCl-ի հիպերտոնիկ լուծույթի և կոլոիդի համատեղ կամ հաջորդական ներարկում, որի ժամանակ հիպերտոնիկ լուծույթն ապահովում է շրջանառող արյան ծավալի արագ համալրում, իսկ կոլոիդը, մեծացնելով կոլոիդ - օնկոտիկ ճնշումը, ստեղծված վոլեմիկ արդյունքը պահպանում է 12–14 ժամ:

 

Նպատակը.

 

Սույն աշխատանքի նպատակն է ուսումնասիրել փոքր ծավալով գերօսմոլյարային ծավալի շտկման մեթոդի արդյունավետությունը՝ հիպովոլեմիայի առկա­յու­թյան պայմաններում` շտապ կարգով կատարվող վի­րա­հատությունների ժամանակ:

 

Նյութը և մեթոդները.

 

Հետազոտությունը կատարվել է ԵՊԲՀ-ի համալ­սա­րանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի անզգայացման և վերակենդանացման բա­ժան­մուն­քում: Հետազոտության համար ընդգրկման չա­փանիշ հանդիսացել է բացահայտ հիպովոլեմիայի առկա­յու­թյունը՝ զանգվածային արյունահոսության և պերի­տո­նիտի արդյունքում: Հետազոտության նյութը կազմել են 45 հիվանդներ (17 կին և 28 տղամարդ), 16–81 տա­րեկան, որոնք շտապ կարգով վիրահատվել են աղիքային անանցանելիության և պերիտոնիտի (n=15), ստամոքս - աղիքային արյունահոսության (n=11) և վերջույթների բաց վնասվածքների կապակ­ցու­թյամբ (n=19):

 

Հիվանդների ծանրության աստիճանն ըստ APACHE II-ի եղել է 15.2(4.6, մահացությունը կազմել է 20% (n=9), վիրահատության միջին տևողությունը՝ 3.4(1,1ժ., կրիստալոիդների ընդ­հա­նուր ծավալը՝ 1.4(0.4լ: Փոքր ծավալով գերօսմոլյարային ծավալաշտկման մեթոդն իրա­կա­նացվել է հետևյալ սխեմայով. սկզբում ներարկվել է 7.5%-անոց NaCl՝ 4 մլ/կգ դեղաչափով, շիթով՝ 4–7 ր. ընթացքում, այնուհետև ներմուծվել է կոլոիդ՝ 500 մլ Օսլադեքս (0.6% ՀԷՕ, 200/0.5):

 

Տվյալ հետազոտության համար չափանիշներ են հանդիսացել սիստոլիկ զարկերակային ճնշումը, նա­տրիումի խտությունը պլազմայում և պլազմայի օսմոլյարությունը:

 

Արդյուքները.

 

Հետազոտվող հիվանդների մոտ սիստոլիկ զար­կե­րակային ճնշման ելային արժեքը եղել է 102.6(19.9 մմ սնդ. սյ., որն անզգայացման արագ և հաջորդական ներածումից հետո նվազել է մինչև 76.5( 8.1 մմ սնդ. ս.: Հիպերտոնիկ և կոլոիդ լուծույթների ներարկումից հետո գրանցվել է սիստոլիկ ճնշման վիճակագրորեն հավաստի աճ 38.3%-ով (p<0.05), ինչը պահպանվել է մինչև վիրահատության ավարտը: Նատրիումի խտությունը և պլազմայի օսմոլյարությունը նախապես չեն որոշվել՝ վիրահատության հրատապության պատճառով: Սակայն վիրահատության ավարտից 12ժ. անց վերոհիշյալ արժեքները կազմել են համա­պա­տասխանաբար 143.4(3.8 մմոլ/լ և 299.4(7.6 մՕսմ/կգ H2O, ինչը չի գերազանցում թույլատրելի սահ­ման­ները:

 

Եզրակացություն.

 

Այսպիսով, փոքր ծավալով գերօսմոլյարային ծա­վալի շտկման մեթոդը թույլ է տալիս արդյունավետ համալրել շրջանառող արյան ծավալը, որի շնորհիվ ոչ միայն ապահովվում է հեմոդինամիկ կայունություն՝ ողջ անզգայացման ընթացքում, այլև կրճատվում է ընդհանուր ինֆուզիոն թերապիայի ծավալը, որի շնորհիվ հնարավոր է դառնում խուսափել մեծ ծա­վա­լով կրիստալոիդների և կոլոիդների ներարկման հնա­րա­վոր բարդություններից:

 

 

Հեղինակ. Մ.Ի. Եղիազարյան, Վ.Վ. Կոստանյան, Վ.Ռ. Քոչարյան, Կ.Հ. Գրիգորյան Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ինտեն­սիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն, Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2008 (35) 10-11
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում
Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում

Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում  են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...

Հոգեկան առողջություն
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում

Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...

Հոգեկան առողջություն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն

Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...

Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի
Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի

 Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013

Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Ծայրամասային երակային կատետրների տեղադրման և խնամքի մեթոդական ցուցումներ
Ծայրամասային երակային կատետրների  տեղադրման և խնամքի մեթոդական  ցուցումներ

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ  ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ  


I. Ներածություն...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
«Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկ
«Ժամանակակից մոտեցումներ  ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական  ձեռնարկ

 Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

 I.   ՆԱԽԱԲԱՆ

Ձեռքերի ժամանակին և ճիշտ  հիգիենիկ մշակումը  բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման մեթոդական ուղեցույց
Սրածայր գործիքներով  վնասվելու և արյան հետ  պատահական շփման դեպքում բուժաշխատողների  մասնագիտական վարակվածության կանխարգելման   մեթոդական  ուղեցույց

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով


Նպատակը`  սույն մեթոդական ուղեցույցը  նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններում բուժաշխատողների...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները
Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները

Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...

Առողջապահության լրատու 14-15.2012
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով

Բոսթոնի մանկական հիվանդանոցի բժիշկ Ջոն Քեյրը բացահայտել է մի տարբերակ, որով հնարավոր է անշնչացած մարդուն կանդանի պահել, գրում է Science Daily -ն...

Ինտենսիվ թերապիա ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում

Ամանորյա տոնակատարություններից հետո, հավանաբար, շտապբուժօգնության կանչերի մեծ մասն առնչվում են սննդային, ալկահոլային թունավորումներին, այրվածքներին...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 1.2010
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում

Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) հա­մալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...

Վիրաբուժություն Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում

Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախա­հի­վան­դանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապա­հովելու համար հարկավոր են ոչ միայն անհրա­ժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսա­կան գիտելիքների և գործնական հմտություն­ների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ